November
7
ԱՌԱՎՈՏ
Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։
Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։
Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է քործի հետ։
Առաջադրանքներ
- Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
Հավը խոսեց երեգ բան – Ագաղաղը խոսեց
Խավարն անցավ գիշերային -գիշերը ավարտվեց
Աշխարհ լցվեց լուսն ու բարին -սկսվեց արավոտ
Ժիր մըշակի երգը հանդում -մարդիկ աշխատում էին երգելով - Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից։
Խավառ – խա – վառ
հեռու – հե -ռու
բարի – բա – րի
աղմուկ – աղ -մուկ
պայծառ – պայ -ծառ - Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
Մթությունը կամաց կամաց լույս դառնում, սիրուններկված նկարի նման կապույտ , կարմիր և ծիրանագույն։ - Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
գյուղի լուսաբացը շատ տարբեր է քաղաքի լուսաբացից, գյուղում շուտ են արթնանում թռչունները, կենդանիները և մարդիկ , իսկ քաղաքում լուսաբացը շենքերի միջից ենք տեսնում և աղմուկը մեքենաների ձայնն է լինում և ոչ թռչունների։ - Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
Ես սիրում եմ առավոտը , որովհետև գիշերը հանգստանալուց հետո աշխուժ եմ լինում։ - Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝
քնած– արթուն
բացվել– փակվել
խավար- լույս
լցնել– դատարկել
բարի– չար
աղմուկ,-լռություն
պայծառ – մռայլ։
https://youtube.com/shorts/1J7B9EuKiDQ?feature=share