May 16

Ելք ստուգատես 5

Տարվա իմ ձեռքբերումները

101 նյութ

  • Ներկայացրու մայրենիի դասընթացին իրականացված քեզ համար ամենահետաքրքիր նախագիծը, հրապարակիր դրա ընթացքում քո ամենահաջողված նյութը։ <<Կոմիտասի օրեր>> մասին նախագիծը ինձ հետաքրքիր էր, ես ծանոթացա Կոմիտաս Վարդապետ մարդ տեսակին ,երգերուն,բանաստեղծություններուն և

    https://vanetumanean.edublogs.org/2022/10/16/494/

ամենահետաքրքիրը Կոմիտասի երաժշտության ներքո զգացողություն արտահայտելն էր։

  • Մայրենիի դասընթացին իրականացված ուսումնական պարապմունքների ձևերից ամենից շատ քեզ ո՞րն է դուր գալիս՝ տեքստի հետ առաջադրանքներ, բանաստեղծությունների ընթերցում-քննարկում, լեզվական աշխատանքներ, ընթերցանություն, աշխատանք գիրք-տետրով, ուսումնական խաղեր, ստեղծագործական աշխատանքներ․․․։

Ինձ ամենից շատը դուր է գալիս բանաստեղծությունների ընթերցում – քննարկում։

  • 3-4 նախադասությամբ պատմիր մայրենիի դասընթացի մասին, փորձիր գնահատել դրա առավելությունները, թերությունները։

Ես շատ եմ սիրում մայրենին, դասընթացները հաճելի են ընթանում, մանավանդ ընթերցանության օրերը, որ մեզ նոր գրքեր կարդալու հնարավորությունն է տալիս։

  • Տեսանյութով ներկայացրու այս տարի սովորած բանաստեղծություններից մեկը, որն ամենից շատ ես հավանել։

https://youtube.com/shorts/1J7B9EuKiDQ?feature=share3

  • Ո՞ր հեղինակների ստեղծագործություններն ենք այս տարի կարդացել, կա մի բան, որ հատուկ հիշել ես նրանց սեղծագործություններից և կարևոր է քեզ համար։
    Այս տարի կարդացել ենք Հ․ Թումանեան, Ղ․Աղայան,Ջ․Ռոդարի, Հ․Սահյան,Կոմիտաս,Ա․Իսահակյան <<Երգի Հրապույրը>>ինձ համար հետաքրքիր էր , որովհետև իրար սիրել է սովորացնում։
  • Եթե փերձենք գույն տալ այս տարվա մայրենիի քո դասրեին, ի/նչ գույն կընտրես։
    Ես մայրենիի դասերին բաց կապույտ գույնն եմ տալիս։
  • Մայրենիի դասընթացը գնահատիր քեզ օգտակար լինելու տեսակետից։ Քանի՞ միավոր կտաս։
    Մայրենին ինձ օգնեց ,որ ես լավ կարդամ , ծանոթանամ նոր ստեղծագործությունների և լեզվական օրենքները հասկանամ։
  • Ի՞նչ ակնկալիքներ ունեիր կամ ի՞նչ կուզեիր, որ լիներ մայրենիի դասընթացին, որ չի եղել։
    Ես կուզենայի , որ այգում անեինք դաս։
  • 5-րդ դասարանում ինչպե՞ս կցանկանաս, որ քո մայրենիի դասընթացը կազմակերպվի։Առնվազն 5 նախադասությամբ պատմիր։
    Ես կցանկանամ ,որ հեղինակների տուն թանգարանները այցելենք , որ ավելի լավ ծանոթանանք իրենց ապրած կյանքին ։Սովորող սովորեցնող նախագծերը շատանան և մեզ դասատուի փոխարեն բարձր դասարանների աշակերտները դասը բացատրեն։Մի օր էլ մայրիկները փոխարինեն դասատուներին։
May 12

Ելք ստուգատես 4


Ա․ Թվարկիր, թե ինչ գրքեր ես կարդացել
Ես կարդացել եմ
1. 100 փաստ Տիեզերք
2.Հեքիաթներ Հեռախոսով
3.Չիկարելիի արկածները
4.Միկրոբների դեմ պայքարե՜լ, պայքարե՜լ․․․
5. 20 Հեքիաթ Արքայադուստրերի Մասին
6. Անսովոր Մասնագիտություններ

Բ․ Ովքե՞ր են կարդացածդ գրքերի հեղինակները։
Ես կարդացել եմ
1. 100 փաստ Տիեզերքի մասին գիրքը – Հեղինակ ,Սու բեկլէք։


2.Հեքիաթներ Հեռախոսով գիրքը – Հեղինակ , Ջաննի Ռոդարի։


3.Չիկարելիի արկածները գիրքը -Հեղինակ, Ռուբեն Մարուխյան։


4.Միկրոբների դեմ պայքարե՜լ, պայքարե՜լ․․․ գիրքը-Հեղինակ,Լուի Պաստյոր։


5. 20 Հեքիաթ Արքայադուստրերի Մասին -Թարգմանիչ ՝-Աննա Կարապետյան։


6. Անսովոր Մասնագիտություններ գիրքը -Հեղինակ,Յուլյա Կոլոմոյեց ,Ալլա Հուտնիչենկո։

Գ․ Ինչե՞ր ես սովորել կարդացածդ գրքերից

1. 100 փաստ Տիեզերք գրքից ծանոթացել եմ Տիեզերքի մասին տեղեկությունների օրինակ՛ երկրի վրա շրջապատված ենք օդով, բայց եթե բարձրանանք կամ ինքնաթիռով թռչենք կիմանանք, որ օդի խտությունը նվազում է , վերջում էլ օդը լրիվ անհետանում է ։ Տիեզերքը հիմնականում դատարկ է, բայց կան մոլորակներ,աստղեր ու գալակտիկաններ։

2. Հեքիաթներ հեռախոսով գրքից ծանոթացել եմ ամեն տեսակ հնարավոր և անհնար երևույթների մասին։Ռոդարիի հետ շատ հեշտ է երեվակայել և ամեն ինչին կյանք տալ և պատմություն ստեղծել։

3. Չիկարելիի արկածները գիրքը կարդալիս հասկացա ,որ մարդը պետք է գնահատի իր առօրյան,բնությունը և փորձի քիչ օգտագործել չի կարելի բառը և արկածներ ունենալ և սովորել դրանցից։

4. Միկրոբների դեմ պայքարե՜լ, պայքարե՜լ- այս գրքի միջոցավ ծանոթացա Լուի Պաստյոր գիտնականին և իր դերը Պատվաստանյութերի ստեղծման գործում ,կաթի կյանքը երկարելու և մանրէների մասին։Հետաքրքիրը այն էր ,որ ուսուցիչները նրան շատ խելացի չէին համարում և նա դպրոցում փայլուն աշակերտ չի եղել հասկացա ,որ խելացությունը դպրոցի գնահատականով չէ միայն։

5. 20 Հեքիաթ Արքայադուստրերի Մասին -այս հեքիաթները նայել էի հեռուստացույցով, բայց ուզեցի կարդալ, որ ավելի հաճելի լինի,հասկացա, որ միշտ բարին ավելի ուժեղ է չարից և հաղթական։

6. Անսովոր Մասնագիտություններ – այս գրքի միջոցավ ծանոթացա տարբեր մասնագիտությունների օրինակ՛ հնէաբանին և իր օգտագործած գործիքներին
,ծաղիկներ ձևավորողին և ծաղիկների տարբեր տեսակներին,մեղվապահին, թիթեստերին ով թեյ է համտեսում,անասնաբուժին, օդագնացին ,կինոլոգին ով շներ է բուծում և վարժեցնում,որ օգնեն կույր մարդկանց և ոստիկաններին,եւայլն։

Դ․ Քեզ ամենից շատ դուր եկած գիրքը համառոտ ներկայացրու։

Ինձ ամենից շատ դուր եկած գիրքը Անսովոր Մասնագիտություններ գիրքն է,որովհետև ծանոթացա նոր մասնագիտություների որոնց մասին չէի լսել օրինակ՛ թիթեստերին ով պետք է ունենա սուր հոտարություն և համի նուրբ զգացողություն կամ ապակեգործին ով տոնածառի խաղալիքներ, նրբագեղ ապակյա իրեր նույնիսկ անոթներ է պատրաստում գիտական փորձերի համար։ Այս գիրքը ինձ օգնեց նոր բառեր սովորել և գործիքների հետ ծանոթանալ ։ Նույն ժամանակ հասկացա, որ ամեն մասնագիտություն ունի իր կարևոր դերը և պետք է պատասխանատվությամբ աշխատել։

https://youtu.be/Az61h3VM5OQ









May 11

Ելք ստուգատես 3

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում, իրար հավանելիս չեն լինում ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր մարդը եղ , բրինձ և լվացքի մեքենա է առնում, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— էսքան եղն ու բրինձը ինչի՞ համար ես առել բերել մի հատ էլ լվացքի մեքենա՞, որ բրի՞նձը լվանամ։

— Ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում նկուղում և դուռը փակում։

Անց է կենում կնիկը սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ , տեսնում, է՝ մի մարդ թամբ -թամբ ձիու վրա նստած, փողոցով անց է կենում։

կինը ձեն է տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա խելքը պակաս է, ասում է՝

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը և լվացքի մեքենան պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ուզում ես քո շորերն էլ լվանա՞նք։

— Դե արի տար։

Էս հնարամիտ մարդը վերցնում է  եղն , բրինձն ու լվացքի մեքենան և տանում ։

Մարդը գալիս է տուն, բարկանում է երբ չի գտնում ոչ մի բան նկուղում։ Գնում է մարդու հետևից ,ճանապարհին հանդիպում է մի մարդու և հարցնում է նրան եթե տեսել է մեկին ով ունի եղ ու բրինձ և լվացքի մեքենա իր շալակում։Անցվորականը նրան հակառակ ուղղությամբ է ուղարկում և համոզում նրան որ ոտով ավելի արագ է հասնելու, ձին էլ է վերցնում իրանից։

Օտարականը հասնում է տուն մեծ ուրախությամբ բարեկենդան է նշում, իսկ հիմար մարդը մինչև օրս փնտրում է նրան։

May 7

Մայրենիի ստուգատես 2

Ա․ աղվեսի անունից
Ես գայլի հետևից էի վազում և ընկա թակարդի մոտ, պոչս թողեցի դրա մասին մտածեցի, թե ոնց ապրեմ աշխարհում այսպես խայտառակված։ Եվ որոշեցի ես էլ համոզեմ, որ ձեռք քաշեն մեր պոչերին։ Ես հավաքեցի և սկսեցի նրանց քարոզ կարդալ, որ կտրեն իմ պոչը, նախ՝մեկ, որովհետև գեղեցիկ են, և երկրորդ՝ ավելորդ բեռ են։Բայց ես պատասխանեց, որ ես այդ խորհուրդը նրանց չէի տա, եթե դրանից օգուտ չունեյի։
Բ․
 աղվեսի պոչի անունից
իմ պոչը
Գ․ հավաքված աղվեսներից մեկի անունից

Պոչատ աղվեսը

Աղվեսն իր պոչը թողեց թակարդում և միտք արեց, թե ոնց ապրի աշխարհում այդպես խայտառակված: Եվ որոշեց մյուս աղվեսներին էլ համոզել, որ ձեռք քաշեն իրենց պոչերից: Նա բոլոր աղվեսներին հավաքեց ևսկսեց նրանց գլխին քարոզ կարդալ, որ կտրեն իրենց պոչերը, նախ` որովհետև գեղեցիկ չեն, ևերկրորդ` ավելորդ բեռ են: Բայց մի աղվես նրան պատասխանեց. «Է՛, բարեկա՜մս, դու մեզ այդ խորհուրդը չէիր տա, եթե դրանից օգուտ չունենայիր»:

May 2

Մայրենիի ստուգատես․ 1

1-ին աշխատանք․

Ա և Բ խմբի բառերով կազմեք զույգեր, ընտրեք դրանցից որևէ մեկը և դարձրեք վերնագիր, դրանով մի հեքիաթ հորինեք և հեքիաթի համար նկար նկարեք։
Ա․ ամաչկոտ, հուզված, հոգնած, լուսավոր, ճաշոտ, քաղցր
Բ․ գլուխ, նապաստակ, աթոռ, կրիա, արջուկ, ժամացույց
Քաղցր Արջուկ
Հուզված Ժամացույցը
Ամաչկոտ Նապաստակ
լուսավոր կրիա
ճաշոտ աթոռ
հոգնած գլուխ


<<Քաղցր Արջուկ>>


Լինում է չի լինում մի արջուկ է լինում։Նրան քաղցր արջուկ էին կանչում,որովհետև նա ինչքան կեղտոտվում էր այնքան քաղցր հոտ էր գալիս նրանից։Ինչքան, որ էլ լողանար , միևնույնն է քաղցր հոտը չէր գնում իրա վրայից։Ուր գնում էր իրա հետևից էին գնում ճանճերը,մեղուները,մրջյունները և իրան հանգիստ չէին տալիս։Ճանճերը տզզում էին իր գլխի վրա ,մեղուները խայթում էին նրան իսկ մրջյունները իրան համտեսում էին։

Արջուկը նեղացած էր այս վիճակից և փորձում էր պաշտպանվել ճանճերից, մեղուներից և մրջյուններից։Նա ամեն օր գնում էր գետի մեջ պախկվում այնտեղ էլ ձկները իրան հանգիստ չէին տալիս, հոգնած էր այս վիճակից մտածեց մի հնարք ։Նա գնաց դերձակի մոտ , որպեսզի ցանցից մի հագուստ կարի նրա համար։
Նա առաջին անգամ, որ հագնվեց այս հագուստը ճանճերը հեռացան ,մեղուները իրա հետևից գալիս էին, բայց չէին կարողանում կծել նրան։Այն օրվանից նա այդ ցանցը վրայից չհանեց։