October 31

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

ԵՐԿՈՒ ՍԵՎ ԱՄՊ

Վաղուց թողած բարձր ու կանաչ
Գահը իրենց հանգըստության,
Երկու սև ամպ, հողմի առաջ
Գընում էին հալածական։

Հողմը սակայն չար հոսանքով
Բաժնել, ջոկել չէր կարենում,
Ինչքան նըրանց լայն երկնքով
Դես ու դեն էր քըշում, տանում։

Ու անդադար գընում էին՝

Քըշված հողմի կատաղությամբ,
Իրար կըպած ու միասին,
Երկու սև ամպ, երկու սև ամպ…

Առաջադրանքներ

  • Բանաստեղծությունից դուրս գրեք անծանոթ բառերը, բացատրեք։
    Գահը – թագավորական աթոռ
    Հողմ – փոթորիկ
  • Մգացրած բառերի համար իմաստով հակառակ զույգեր գրեք։
    Վաղուց – ներկայիս
    բարձր – ցածր
    չար -բարի
    բաժնել – միացնել
    լայն -նեղ
    տանում -բերում
    միասին – առանձին
  • Ինչ կանաչ գահի մասին է խոսքը՝ «Վաղուց թողած բարձր ու կանաչ
    Գահը իրենց հանգըստության» ։
    կանաչ գահը դաշտեր , լեռներ և բնության մասին է ։
  • Ձեզ սև, թե՞ սպիտակ ամպերն են դուր գալիս, պատասխանը պատճառաբանեք։
    Ինձ դուր են գալիս սպիտակ ամպերը, որովհետև նրանք բարի են , մաքուր , և ուրախ։ Իսկ սև ամպերը ջղային։
  • Փորձեք պատկերացնել երկու սև ամպերին և նրանց մասին պատմություն հորինել։

Լինում է չի լինում Երկու սև ամպ է լինում , մեկը ուժեղ էր մյուսը վախկոտ ։Ուժեղը միշտ գրկում էր վախկոտին և չէր թողնում մենակ։ Նրան ժպիտով ուրախացնում էր որ միշտ չվախենա։ Քամին միշտ փորձում էր փչել հեռացնել այս երկու ամպերին իրարից , բայց ուժեղ ամպը ձեռքը չէր թողնում և այսպես իրենք մնացին ընկերներ և քամին հոգնեց փչելուց թողեց գնաց։

https://youtube.com/shorts/6-zd-5GW6Qc?feature=share

October 31

Ռուսերեն

Прочитай. Отгадай, какое это животное.

В дверь вошло животное
До того голодное:
Съело веник и метлу,
Съело коврик на полу,
Занавеску на окне
И картину на стене,
Со стола слизнуло справку
И опять пошло на травку.

Прочитай отрывок из книги «Секреты орфографии». О каком правиле в нём говорится?
Есть в алфавите ъ (твёрдый знак). Какую же работу он выполняет? Оказывается, твёрдый знак занимается подсказками: если в слове есть приставка, которая оканчивается на согласную, то перед буквами е, ё, я, ю ставится ъ. Например: съела, подъём, разъярённый, адъютант. Твёрдый знак называют разделительным: подсказчик разделяет приставки и корни.

Прочитай слова. ь

Сел — съел; пойдём — подъём; отец — отъезд;
Сёма — съёмка; ёж — съёжился; обязан — объяснил.

Найдите «лишнее» слово в каждой группе слов. Запиши в два столбика, вставляя пропущенные буквы.
Колос..я, друз..я, под..езд, в..юга.
С..едобный, под..ём, ш..ём, в..езд.
Кон..ки, пал..цы, с..ел, тен.., бол..шой.

Вставь ъ или ь.
С..едобные грибы, верные друз..я, с..ёжился от мороза, быстрые руч..и, под..езд школы, об..яснил задачу, с..ехал с горы, вз..ерошенный воробей, об..явление в газете, смешные обез..янки, тёмной ноч..ю, сильная в..юга.

С тремя любыми сочетаниями слов составь предложения. Запиши их.

Домашнее задание:

October 28

Ուսումնական Աշուն Մաթեմ

Տրամաբանական խնդիրներ

  1. Կռահիր և ստացիր անհրաժեշտ թիվը։

Օրինակ՝ Ինչպե՞ս չորս  հատ  9-ով ստանալ 20։

99։9+9=20

Կարող եք օգտագործել թվաբանական գործողության նշաններ ու փակագծեր։

  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 6։
    6 x 6 : 6 = 36 : 6 = 6
  • Ինչպե՞ս երեք 5-ով ստանալ 30։
    5 x 5 + 5 = 30
  • Ինչպե՞ս չորս 3-ով ստանալ 6։
    3 + 3 – 3 + 3 = 6
  • Ինչպե՞ս հինգ հատ  2-ով ստանալ 28։
    2 + 2 + 2 +22 =28
  • Ինչպե՞ս չորս 9 –ի  միջոցով  ստանալ 100։
    99+ 9 : 9 = 100
  • Ինչպե՞ս երեք հատ 5–ի  միջոցով  ստանալ  20։
    5 x 5 – 5 = 20
  • Ինչպե՞ս չորս 5 –ի  միջոցով  ստանալ 6։
    (5 x 5 +5) :5=6
  • Ինչպե՞ս հինգ  1-ով ստանալ 22։
    11 x 1 + 11= 22
  • Ինչպե՞ս հինգ  2–ի  միջոցով  ստանալ 15։
    22 : 2 + 2+2 = 15
  • Ինչպե՞ս երեք 6-ով ստանալ 11։
    66 : 6 =11
  • Ինչպե՞ս չորս 7–ի  միջոցով  ստանալ 18:
    77 : 7 + 7 = 18
  • Ինչպե՞ս չորս 8 –ի  միջոցով  ստանալ 89։
    88 + 8 : 8 = 89
  • Ինչպե՞ս երեք 4 –ի  միջոցով  ստանալ 20։
    4 x 4 + 4 =20
  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    Ինչպե՞ս չորս 4 –ի  միջոցով  ստանալ 24։
    4×4+4+4=24
  1. Ստացիր ճշմարիտ հավասարություն, միայն մեկ ձողիկ տեղաշարժելով․

Կարող եք օգտվեք հռոմեկան թվերի աղյուսակից․

1-02.png

Օրինակ՝ VI−IV=IX

                  VI+IV=X

X+II=VII
IX-II=VII

IV+III=V
IV+II=VI

VIII-III=X
VIII+II=X

VIII=VI−I
VIII=VII+I

XI+IV=VI
XI-IV=VII

VII+III=V
VIII-III=V

XII+II=XVI
XII+III=XV

  • Սիրելի սովորողներ, կազմեք նմանատիպ առաջադրանքներ:
    VI+V=X
    VI+IV=X
  1. 5 տարի առաջ Եվան, Մարին և Կարենը միասին 16 տարեկան էին։ Քանի՞ տարեկան  կլինեն նրանք միասին 5 տարի հետո։
    16 + 5 = 21 տարեկան
  2. 4 տարի հետո Կարենը, Աստղիկը և Արևն միասին կլինեն 35 տարեկան։ Քանի՞ տարեկան  էին նրանք միասին 4 տարի առաջ։

35 – 4 = 31 տարեկան։

October 27

Հայաստանը մեր Հայրենիքն է

Հայաստանը բոլոր հայերի հայրենիքն է ,բոլոր հայերի որ ծնվել ու ապրել են այստեղ և բոլոր անոնց որոնց նախնիները հայեր են եթե նույնիսկ այստեղ չեն ապրում ։Հայաստանը իմ տունն է և ես շատ եմ սիրում այստեղ չնայած որ ծնվել եմ Լիբանանում ,բայց Հայաստանը կմնա իմ հայրենիքը ։Ես միշտ գնում եմ ճամփորդությունների որ ավելի լավ ճանաչեմ Հայաստանի լեռները ,հին եկեղեցիները ,գետերըև լիճերը ,որ ալ ավելի սիրեմ ։

October 27

Չի կարելիի արկածները

Աղբույրից ջուր է խմում և վայելում արևածագը ։Կարպետը փռում է որ հանգիստ նստի ու վայելի շուրջը եղած տեսարանը ,բայց ականջ ծակող ձայնով մեկը սկսում է պոռալ … _Տրորում ես ,զգույշ դիր ոտքերդ ,ինձ մի տրորիր,վայ մայրիկ ջանԳրողը շփոթած կանչում է ով է և ոչ մեկին չի տեսնում ,ձայնը ասում է _ոտքիդ առաջը նայիր ,նորից չի տեսնում և ձայնը իրեն խնդրում է ,որ կռանա և երբ ծնկի է իջնում և տեսնում է ճկույթից էլ փոքր տղա։

October 21

Սովորող-սովորեցնող(GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում)

Նախագծի ընթացքը

Միջին դպրոցի սովորողները  Արևմտյան դպրոցի սովորողներին կծանոթացնեն  մաթեմատիկայի նոր  GeoGebra ծրագրի հետ։ Այդ ծրագրի միջոցով   կսովորեցնեն, թե ինչ է կոորդինատային հարթությունը, ուղիղը, հատվածը, ճառագայթը, անկյունը, բազմանկյունը և կսովորեն պատկերել տարբեր երկրաչափական պատկերներ։

Արդյունքը՝

  • Ավագ և կրտսեր սովորողների միջև համագործակցային կարողությունների ձևավորում և զարգացում
  •  GeoGebra երկրաչափական ծրագրի յուրացում
  • Սովորողները GeoGebra ծրագրի միջոցով ստացված պատկերները կտեղադրեն իրենց բլոգում

Սովորող-սովորեցնող նախագծի շրջանակներում Միջին դպրոցի սովորողները Արևմտյան դպրոցի սովորողներին սովորեցրեցին GeoGebra մաթեմատիկական ծրագիր:

October 21

Ազգային նվագարանների ճանաչում

Փողային գործիքներ

Դուդուկ – Դուդուկ կամ Ծիրանափող, հայկական փողային գործիք, որը նաև տարածված է Մերձավոր Արևելքում, այդ թվում՝ կովկասյան ազգերի կենցաղում։ Օգտագործվում է թե մենակատարային և թե անսամբլային ձևերով (մենակատար ու դամ պահող դուդուկներ և դհոլ)։ Աշխարհահռչակ կոմպոզիտոր Արամ Խաչատրյանը գրել է. «Դուդուկը միակ գործիքն է, որի նվագն ինձ ստիպում է լաց լինել»։


պկու – աղբյուրների, պկուն առաջին անգամ ի հայտ է եկել: Բաղկացած է լեզվակից, եղջյուրից, փողից, հիմնականում եղեգնյա , փոխարեն օգտագործվում էր բարակ եղեգը լեզվակային կտրվածքով։ Ունի 5-7 անցք առանց հակառակ կողմի անցքի։



Pku - Wikiwand

բլուլ – Բլուլ, հայկական, փողային գործիք։ Լինում է մի քանի տեսակ։Սնամեջ բաց սրնգի տարատեսակներից է. ունի 8 նվագահան անցք (7-ը երեսի կողմում են, մեկը՝ հակառակ)։ Նվագում են ֆլեյտայի պես շրթերին հպած։ Բլուլը պատրաստում են նաև եղեգնից, սնամեջ ծառի մատնաչափ հաստություն ունեցող ճյուղերից։ Գործածվում է Հայաստանի մի շարք գավառներում / Ապարան, Նոր Բայազետ, Բուլանըխ, Վասպուրական, Արագածոտն և այլն/ հնչյունաշարը դիատոնիկ է, տեմբրը մեղմ, թավշյա։ Կոմիտասը բլուլի հետ է նույնացնում սրինգը, որը ունի 50 սմ երկարություն և 2-2,5 սմ հաստություն։ Բլուլը հատկապես տարածված է Հայաստանում։ Հայկական, փողային այս գործիքը հիմնականում նվագում են հովիվները։



Concert Armenian Duduk - Master Galstyan - Key 'G' - Ethnic Musical

շվի – Շվին պատրաստվում է բնական փայտից (հիմնականում ծիրանենուց) կամ եղեգից։ Շվի չափերը տատանվում են։ Միջինում շվին ունենում 30 սմ երկարություն։ Տրամագիծը միջինում 1,5 սմ է (քանդվող շվիների դեպքում մուդշտուկը լայնանում է մինչև 2,5 սմ)։ Քանդվող շվիների մունդշտուկը երիզված է լինում մետաղյա օղակով, որը սովորաբար պատրաստվում է լատունից, իսկ հատուկ դեպքերում կարող է պատրաստվել ոսկուց կամ այլ թանկարժեք մետաղներից։ 




Shvi in D, Professional Model – Lark in the Morning

լարային գործիքներ

քանոն – Քանոն, աղելարային կսմիթային նվագարան, իրանը՝ 30-90 սմ, սեղանաձև, իրար ամրացված առանձին փայտերից, որի վրայի դեկան երկու երրորդով լորենու կամ  փայտից է, մեկ երրորդով՝ թաղանթապատ, թաղանթը փուչիկից (եզան լավ մշակված, այծի, ոչխարի կամ։




թառ –

Թառը անառարկելիորեն ունի պարսկական ծագում, բայց ուրիշ շատ նվագարանների նման, հին ժամանակներից տարածված է եղել նույն տարածաշրջանի տարբեր ժողովուրդների մոտ։

Դարերի ընթացքում առաջացել են թառի երկու տարբերակ՝ «պարսկական թառ» վեցլարանի և «կովկասեան թառ» տասնմեկլարանի։






քամանչա – Կարսում այս նվագարանն անվանում էին ճանուր։ Ագուլիսում և նրա շրջակայքում ասել են «ճնկըռ», բայց ամենից շատ այն հայտնի է քամանչա անունով։ «Քամանչա» անվանումը համարվում է պարսկական կամ արաբական։ 7-րդ դարում, երբ արաբներն արշավում են Հայաստան, ապա գրավում այն, չկարողանալով ազդել տեղի մշակույթի վրա, ընդունեցին հայ մշակույթի դրսևորումները։

October 20

թե ինչ է լինում , երբ փորձում ես գոհացնել որոշ մարդկանց

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    – Այս առակը ինձ սովորեցրեց դժգոհ չլինել։
    – Այս առակի հիմնական ասելիքը այն է, որ մարդիկ միայն վատ բաներ չտեսնեն և գնահատեն և շնորհակալ լինեն։
  2. Բնութագրի՚ր կույրին:
    Դժգոհ, նեղացկոտ և անշնորհակալ էր կույրը ։
  3. Նոր վերնագիր մտածիր:
    Միշտ դժգոհ
October 20

Չի կարելիի արկածները

 Աղբույրից ջուր է խմում և վայելում արևածագը ։Կարպետը փռում է որ հանգիստ նստի ու վայելի շուրջը եղած տեսարանը ,բայց ականջ ծակող ձայնով մեկը սկսում է պոռալ … _Տրորում ես ,զգույշ դիր ոտքերդ ,ինձ մի տրորիր,վայ մայրիկ ջանԳրողը շփոթած կանչում է ով է և ոչ մեկին չի տեսնում ,ձայնը ասում է _ոտքիդ առաջը նայիր ,նորից չի տեսնում և ձայնը իրեն խնդրում է ,որ կռանա և երբ ծնկի է իջնում և տեսնում է ճկույթից էլ փոքր տղա։

October 19

Սովորող-սովորեցնող․ գործնական մաթեմատիկա

Գործնական աշխատանք 1․

Արևմտյան դպրոցի բակում, 3-4-5-րդ դասարանի  սովորողների հետ   միասին, կկազմակերպենք   մաթեմատիկայի բացօթյա դաս, որի ժամանակ
4-5-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն չափերիզի միջոցով չափել իրենց հասակը և այն արտահայտել երկարության տարբեր չափման միավորներով։ Այնուհետև ավագ և կրտսեր ընկերներից կազմված զույգերը կհաշվեն իրենց հասակների տարբերությունը։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն երկարության չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։

Ես 138 սմ եմ, իսկ Հասմիկը 129 սմ
138 – 129 = 9 սմ ով ավելի բարձր եմ Հասմիկից
138 uմ =138 x 10 = 1380 մմ
129 սմ = 129 x 10 = 1290 մմ

Գործնական աշխատանք 2․
4-5-րդ դասարանի  սովորողները իրենց կրտսեր ընկերներին կօգնեն կշեռքի միջոցով պարզել իրենց զանգվածը և այն արտահայտել զանգվածի տարբեր չափման միավորներով։ Միասին կվերհիշեն ու կամրապնդեն զանգվածի չափման միավորները։ Գործնական աշխատանքի արդյունքները խնդրի տեսքով սովորողները կտեղադրենց իրենց բլոգներում։
Վանէ = 30 կգ
Հասմիկ = 32 կգ
30 + 32 =62 կգ մեր զանգվածի գումարը
32 – 30 = 2 կգ մեր զանգվածի տարբերությունը