November 30

Նոյեմբեր ամսվա հաշվետվություն

  • Բլոգումդ ունե՞ս մաթեմատիկա բաժին։
    այո ունեմ
  • Պարտաճանաչ կատարե՞լ և բլոգիդ մաթեմատիկա բաժնում տեղադրե՞լ ես մաթեմատիկայի բոլոր առաջադրանքներն ու նախագծերը։ Տեղադրիր բլոգիդ մաթեմատիկա բաժնի հղումը։
    այո ես կատարել եմ և բլոգիս մեջ տեղադրել ։ https://vanetumanean.edublogs.org/category/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1/
  • Մասնակցե՞լ ես «Շոշափելի քառանկյուններ»  նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://vanetumanean.edublogs.org/2022/11/14/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4-5/
    https://vanetumanean.edublogs.org/2022/11/15/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4%d5%a1%d5%bf%d5%ab%d5%af%d5%a1-2/
  • Մասնակցե՞լ ես «Մխիթար Սեբաստացին թվերի աշխարհում» նախագծին։ Տեղադրիր նախագծի արդյունքի հղումը։
    https://vanetumanean.edublogs.org/2022/11/16/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4-%d5%ad%d5%a1%d5%b9%d5%a2%d5%a1%d5%bc-2/
  • Վերը նշված 2 նախագածից ո՞րը քեզ ավելի դուր եկավ։
    ինձ դուր եկավ Շոշափելի քառանկյունններ նախագիծը
  • Կատարե՞լ ես մաթեմատիկայի ինքնաստուգումը։ Տեղադրիր արդյունքի հղումը։
    https://vanetumanean.edublogs.org/2022/11/29/%d5%b4%d5%a1%d5%a9%d5%a5%d5%b4-%d5%ab%d5%b6%d6%84%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%b8%d6%82%d5%a3%d5%b8%d6%82%d5%b4/
  • Մասնակցե՞լ ես մաթեմատիկայի հոկտեմբեր  ամսվա  ֆլեշմոբին։
    այո
  • Սովորաբար մաթեմատիկայի ֆլեշմոբի ո՞ր մակարդակներն ես կատարում։
    առաջին մակարդակը
  • Ո՞ւմ հետ ես հիմնականում քննարկում ֆլեշմոբիդ առաջադրանքները։
    եղբորս հետ ։
November 30

Լևոնի քարանձավ



7

Հողե աստիճաններով իջնում ենք ներքև: Պատերին արհեստական լամպեր են, որոնք հազիվ են ցրում խավարը, խոյակերպ քանդակներ են, լաբիրինթոսի պես իրար հաջորդող միջանցքներ ու սենյակներ, հնաոճ իրերով կահավորված անկյուններ… Առինջ գյուղում ենք՝ Լևոնի գետնափոր քարանձավում: 1985թվականին Լևոն պապը հենց այստեղ է որոշել իրականացնել կնոջ խնդրանքն ու կարտոֆիլը պահելու համար փոս փորել:  Կարտոֆիլի  համար նախատեսված 80 սմ-ոց փոսը վերածվեց 21 մետրանոց ստորգետնյա քարանձավի, որը դեռ վարպետի կենդանության օրոք դարձավ թանգարան ու հյուրընկալեց աշխարհի տարբեր ծագերից  ժամանած հյուրերի:

6

-Մի օր մտավ էս սենյակն ու 23 տարի դուրս չեկավ,- պատմում է վարպետ Լևոնի կինը՝ տիկին Տոսյան (վարպետի մահից հետո նա է դիմավորում քարանձավի այցելուներին):

– 23 տարի ամեն առավոտ հագնում էր էս շորերը, վերցնում մուրճն ու քլունգն ու սկսում փորել՝ մինչև ուշ գիշեր: Գիշերով դուրս էր գալիս, մի քանի ժամ քնում, առավոտյան նորից անցնում գործի… Ասում էր՝«ես երազ եմ տեսել, Աստված ինձ պատվիրել է էս գործն անել»:

10

Գետնափոր թանգարանը 21 մետր խորություն ունի, 7 սենյակները միացված են աստիճաններով ու միջանցքներով: Թանգարանի ստեղծումը հեշտ չի եղել: Տիկին Տոսյան պատմում է, որ մի քանի տարի փորելուց հետո քլունգը դեմ է առել բազալտե քարին, և օրեր շարունակ վարպետ Լևոնը չի կարողացել հաղթահարել քարի «ուժն» ու առաջ շարժվել: Վարպետին կրկին օգնել է հավատը.

3

-Մի օր արթնացավ, իջավ ներքև, ու սև բազալտի վրա խաչ քանդակեց,- ասում է տիկին Տոսյան,- դրանից հետո առանց դադարի քանդակեց ամեն օր:

4

Տան նախասրահում ցուցադրված են թանգարան այցելած հայտնիների լուսանկարներն ու աշխարհի տարբեր կետերից  Լևոն պապին բերված նվերները: Թանկարժեք գործիքների տուփը կանադացի տուրիստներն են նվիրել: Վարպետ Լևոնը, սակայն, այդպես էլ դրանք ձեռքը չի վերցրել:

1

-Ինքը միայն մուրճով ու քլունգով էր փորում, ասում էր՝ ինձ պետք չեն էդ թանկ գործիքները: Էդպես ամեն ինչ ինքնուրույն փորեց, լուսավորություն քաշեց, դարձրեց թանգարան,- ասում է տիկին Տոսյան: Ու աչքերը լցվում են հուզմունքից,- Էն ժամանակ շատ էի նախատում, ասում էի՝ ամբողջ ընտանիքի հոգսը թողել ես ինձ վրա, համ ներսի գործն էի ես անում, համ դրսի, չորս աղջիկ եմ մենակ մեծացրել… Բայց հիմա ամեն այցելու հիանում է նրանով, ինչ ստեղծել է Լևոնը՝ դժվարությամբ ու մեծ հավատով: Տան բակին ևս դիպել է վարպետի ձեռքը: Գետնափոր քարանձավի քարերով Լևոն պապն իր ու կնոջ պատկերներն է ստեղծել:

8

-Ինձ ավելի ջահել է «ստեղծել», քան իրեն,- ասում է տիկին Տոսյան և հավելում,- որ հարցրին՝բա ինչո՞ւ ես կնոջդ էսպես ջահել քանդակել, քեզ՝ էսպես մեծ, Լևոնն ասաց՝ ոնց տեսել եմ իմ կնոջը 23 տարի առաջ՝ ջահել, էնպես եմ քանդակել: Լևոն պապը մի քանի տարի է՝ արդեն չկա: Բայց կա նրա ձեռքի հոյակերտ քարանձավը, ուր այցելող ամեն տուրիստ  ինձ պես հետաքրքրվում է.

– Տիկի՛ն Տոսյա, իսկ կարտոֆիլը որտե՞ղ եք պահում, հոր ունե՞ք:

– Չէ՛, աղջի՛կ ջան, չհասցրեց փորել…

5
Nor Hachn - Wikipedia