November 7

ԱՌԱՎՈՏ

Հավը խոսեց երեք բերան.
—Էյ քնածնե՜ր, ծուղրուղո՜ւ,
Բացվեց կարմիր աղոթարան,
Ժամանակ է զարթելու։

Խավարն անցավ գիշերային,
Հեռու մեզնից ու փարատ,
Աշխարհ լցվեց լուսն ու բարին,
Լուսն ու բարին անարատ։

Գյուղում աղմուկ, գյուղում խնդում,
Օրը պայծառ, բուրավետ,
Ժիր մըշակի երգը հանդում
Զրընգում է քործի հետ։

Առաջադրանքներ

  • Սևացրած արտահայտությունները գրեք ձեր բառերով։
    Հավը խոսեց երեգ բան – Ագաղաղը խոսեց
    Խավարն անցավ գիշերային -գիշերը ավարտվեց
    Աշխարհ լցվեց լուսն ու բարին -սկսվեց արավոտ
    Ժիր մըշակի երգը հանդում -մարդիկ աշխատում էին երգելով
  • Բանաստեղծությունից դուրս գրեք երկվանկանի 5 բառ /վանկերը հաշվեք բառերի ուղիղ ձևերից։
    Խավառ – խա – վառ
    հեռու – հե -ռու
    բարի – բա – րի
    աղմուկ – աղ -մուկ
    պայծառ – պայ -ծառ
  • Փորձեք ձեր բառերով նկարագրել գյուղի լուսաբացը։
    Մթությունը կամաց կամաց լույս դառնում, սիրուններկված նկարի նման կապույտ , կարմիր և ծիրանագույն։
  • Ինչո՞վ է գյուղի լուսաբացը տարբերվում քաղաքի լուսաբացից։
    գյուղի լուսաբացը շատ տարբեր է քաղաքի լուսաբացից, գյուղում շուտ են արթնանում թռչունները, կենդանիները և մարդիկ , իսկ քաղաքում լուսաբացը շենքերի միջից ենք տեսնում և աղմուկը մեքենաների ձայնն է լինում և ոչ թռչունների։
  • Օրվա ո՞ր ժաման եք ավելի շատ սիրում, պատճառաբանեք ձեր պատասխանը։
    Ես սիրում եմ առավոտը , որովհետև գիշերը հանգստանալուց հետո աշխուժ եմ լինում։
  • Բանաստեղծության մեջ հանդիպող այս բառերի հականիշները գրեք՝
     քնած– արթուն
    բացվել– փակվել
    խավար- լույս
    լցնել– դատարկել
    բարի– չար
    աղմուկ,-լռություն
    պայծառ – մռայլ։

    https://youtube.com/shorts/1J7B9EuKiDQ?feature=share


Posted November 7, 2022 by vanetumanean in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*