January 13

Ձմեռային ճամբար – առաջին շաբաթ

Առաջին օրը քնարկեցինք և որոշեցինք ջոկատի անունը՝ <<Բնագետ-Տեխնոլոգների ջոկատ>>, հետո բաժանվել երկու խմբերի <<փորձարական Բնագիտություն>> նախագծի համար, ես ընտրեցի երկրորդ խումբը,որտեղ պետք է ուսումնասիրենք Կաղնու սերմի ցանքի մասին։ Մյուս օրերին բակային աշխատանք արեցինք, ընկեր Նարեկի կավի վրա դրոշակների նախշեր նկարեցինք, մասնակցեցինք 2-րդ ջոկատի հետ ազգային խաղերին, մի օր ել լեգոներով խաղացինք։

January 9

Կաղնու սերմի ցանքի մասին

Կա երկու ձև կաղնու սերմը ցանելու։ Այդ ձևերից մեկն է դնել մի քանի հատ կաղնու սերմ ջրի մեջ, երկու րոպե հետո առանցնացնում ենք այն կաղնու սերմերը, որոնք ջրի վերևն են հայտնվել, որովհետև դրանց մեջ դատարկ է և չեն կարող աճել։ Մյուս սերմերը, որոնք ջրի վերևում չեն հայտնվել դնում ենք սննդի համար նախատեսված տոպրակի մեջ հողի հետ միասին։ Հետո այդ տոպրակը դնում ենք սառնարանի մեջ և թողնում ենք այնտեղ 45 օր։ 45 օր անցնելուց հետո, եթե գտնում ենք մեկը, որ արմատ է տվել, դնում ենք ծաղկամանի մեջ, բայց այնպես ենք տեղադրում, որ արմատը ներքևում լինի, բայց կաղնու սերմը պառկած վիճակում։ Երբ ծիլ տա և այդ ծիլի երկարությունը հասնի 10-15 սանտիմետր, արդեն կարող ենք տեղափոխել բակ։

Երկրորդ ձևի համար պետք է կաղնու սերմի տակի կեսը լինի ջրի տակ, իսկ մյուս կեսը օդում։ Այն 70 օրում արդեն պետք է տերևներ և երկար արմատ ունենա, և ինչպես ասացի առաջին ձևի համար, այնպես ել այստեղ մենք նույն ձևով տեղադրելու ենք կաղնու սերմը հողի տակ և սպասելու ենք մինչև 10-15 սմ հասնի։ Դրանից հետո արդեն կարող ենք տեղափոխել բակ։