April 6

Ծաղկազարդ

Ծաղկազարդ (ծառզարդար, ծառկոտրուկ), գարնանային բացօթեայ տօնախմբութիւններու սկիզբը ազդարարող եկեղեցական եւ ժողովրդական տօն։

Կը կատարուի Զատիկէն մէկ շաբաթ առաջ՝ նշելու «Ք­րիս­տո­սի յաղ­թա­կան մուտ­քը Ե­րու­սա­ղէմ»։

Ծաղկազարդին հայոց եկեղեցիները կը զարդարուին ուռենիի ճիւղերով, առաւօտեան կը կատարուի ժամերգութիւն եւ Անդաստանի կարգ, որմէ ետք օրհնուած ձիթենիի ճիւղեր կը բաժնուին հաւատացեալ ժողովուրդին, որոնք կը պահուին մինչեւ յաջորդ Ծաղկազարդ։ Ճիւղերուն կը վերագրուի բարիքի, առատութեան եւ պտղաբերութեան հմայական զօրութիւնը։ Հաւատալով, որ անոնցմով կ’աւելնայ իւղը, կը բազմանայ կաթնատուութիւնը եւ ձուատուութիւնը, ժամանակին անոնք դրուած են խնոցներու, մսուրներու եւ հաւնոցներու մէջ։

Continue reading
March 27

Շոկոլադի պատմություն

Շոկոլադ, սովորական քաղցրավենիք, շագանակագույն ուտելիք՝ պատրաստված կակաոյի աղացած սերմերից։ Այն պատրաստվում է հեղուկի, մածուկի կամ սալիկի տեսքով։  Շոկոլադը իր պատմության գրեթե ողջ ընթացքում պատրաստվել է որպես խմիչք։ Շոկոլադը ամենատարածված մթերքներից մեկն է, որն օգտագործվում է տորթերի, պուդինգների, մուսսերի և շոկոլադե բլիթների պատրաստության մեջ։ Շոկոլադի մի քանի տեսակներ կարելի է առանձնացնել Կաթնային Կաթնային շոկոլադը քաղցր շոկոլադ է, որը պարունակում է նաև կաթի փոշի կամ խտացրած կաթ։ Սպիտակ , չնայած բաղադրությամբ նման է կաթնային և սև շոկոլադին, կակաո չի պարունակում։ Սև ,  արտադրվում է կակաոյի խառնուրդի մեջ յուղերի և շաքարավազի հավելմամբ։ Առանց քաղցր հավելումների, շոկոլադը, մաքուր շոկոլադե, խմիչք է, որը հայտնի է որպես դառը կամ եփվող շոկոլադ:

November 16

Թթուդրիկ

Թթու պատրաստելու համար պետք է ունենալ այս բանջարեղենները՝

գազար, ծաղկակաղամբ, նեխուր,վարունգ, լոլիկ, բրոկկուլի, պղպեղ, սխտոր: Մեծ անոթ, աղ, ջուր, դանակ և գոգնոց: Լվանում ենք բանջարենները, կտրատում դանակով, ավելացնում ենք անոթի մեջ, լցնում ենք աղ, ջուրը ու փակում ենք, որ թթվի: