June 2

Համբարձման ծես,Ապարանի ջրամբար

Այսօր մենք ճանբորդության գնացինք դեպի Ապարան,երկար քայլելուց հետո երգելով ընկ․Սեդայի հետ ծաղիկներ քաղեցինք պսակ հյուսելու համար մկրատով կտրեցինք և քար հավաքեցինք։ ընկ․ Սեդան մեզ բացարտրեց պսակ հյուսելու մասին ։ Հասանք Պողոս – Պետրոս եկեղեցի երգեցինք , պարեցինք,իրար գովեցինք և վիճակ հանեցինք, կարդացինք։ հանգստացանք, գլորվելով հասանք ջրամբար ընկեր Սոնան պատմեց մեզ ջրամբարի ջուրի մասին որ հավաքված ջուրը կոգտագործեն ջրելու որ հավաքվում է անձրևից – ձյունից

հաճելի օր անձկացրեցինք և դարձանք դպրոց։

April 5

Գարնանային Աշտարակ

Վերջապես գարուն և գարնանային ճամփորդություն: Այս անգամ դեպի Աշտարակ, նախ գնացինք Մարինե եկեղեցի, երգեցինք, նախաճաշեցինք: Հետո գնացինք շոկոլադի գործարան, որտեղ շոկոլադի մասին տեսանյութ դիտեցինք, տեսանք՝ աշխատողները ոնց են պատրաստում շոկոլադը և փաթեթավորում: Հետո մենք էլ համտեսեցինք և փաթեթավորեցինք : Գնացինք Կարմրավոր եկեղեցի, Սուրբ Սարգիս, որտեղից էլ տեսանք Կարմրավոր, Ծիրանավոր, Սպիտակավոր եկեղեցիները։

January 30

Փոքրիկ էյնշտեյն գիտության թանգարանում

Image preview

Մենք դասարանով գնացելենք<< Փոքրիկ էյնշտեյն >> գիտության թանգարան: Այնտեղ մեզ հարցեր տվեցին և բացատրեցին ծանրության և ծավալի մասին , հետո անցանք հետաքրքիր սարքերու բաժին ուր խաղերի միջոցավ հասկացանք լիքը նոր օրենքներ ֆիզիկայի մասին : Այնտեղ կար մեծ գնդակ որ ձեռքով կպնում էինք մեր մազերը բիզ բիզ էին լինում , կախարդական մագնիս կար , հեծանիվ կար որ ելեկտրականություն էր տալիս , մեխերով աթոռ որի վրա նստելիս վախեցանք որ կցավացնի , զարմացանք որ չցավաց, զարմանալի երաժշտական գործիք որ աշխատում էր օդով և հեռվից ձեռքի շարժումով :

September 28

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մենք ճամփորդել ենք: Գնացել ենք Արայի լեռ: Երկար էինք քայլում, ես հոգնեցի, բայց բարձրացա սարը: Մտանք Ծաղկեվանք, երգեցինք: Հանգստանալուց հետո իջանք ու գնացինք խնձորի այգի :

լեգենդ

Կար մի աղջիկ, որի անունը Ծաղիկ էր: Նրան սիրահարվել էր մի իշխան, բայց Ծաղիկը չէր սիրում նրան: Ծաղիկը թաքնվեց մի քարանձավում և խնդրեց հովիվին, որ չասի իր տեղը: Բայց հովիվը վախեցավ և ասեց իշխանին Ծաղիկի տեղը: Երբ Ծաղիկը իմացավ, որ իշխանը իմացել է իր տեղը, իրեն քարանձավից գցեց ցած: Իսկ հովիվը և իր ոչխարները դարձան քար: Քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են:

September 5

Սեպտեմբերի 1 ճամփորդություն

Ես անհամբեր սպասում էի Սեպտեմբեր 1-ին, որ դպրոց գնամ, ընկերներիս միանամ: Մեր վերամուտը մի քիչ տարբեր էր մենք հավաքվեցինք Արևմտյան դպրոցում, երգեցինք ու շարժվեցինք դեպի Սևանի Մաշտոցներ: Եկեղեցի բարձրացանք, աղոթեցինք, լողազգեստները հագնվելուց հետո լողացինք, խաղացինք ջրի մեջ, հաց կերանք և վերադարձանք դպրոց: Շատ ուրախ օր էր Ինձ համար, որովհետև և ընկերներիս հանդիպեցի և Սևանում լողացի: