January 28

Ճամբարի ամփոփում երրորդ շաբաթ

Այս շաբաթվա ընթացքին շարունակեցինք ընկեր Անուշի հետ կրծքազարդերը , ընկեր Հայկուհիի հետ թարգմանությունները , գնացինք Ագարակ ձիավարության ընկեր էտմոնը մեզ օգնեց , պատրաստեցինք Պիզզա , և շաբաթը ավարտեցինք ՝ Երևանի գեղասահքի և հոկեյի մարզադաշտ գնալով սովորեցինք սահիլ սառույցի վրա և շատ հաճելի ժամանակ անցկացրեցինք , Բնագիտական փորձեր իրականացուցինք Ընկեր Շուշանի հետ ։

սահադաշտ

բնագիտական փորձեր

ձիավարություն

January 21

Ճամբարի ամփոփում երկրորդ շաբաթ

Այս շաբաթ մենք ունեցանք շատ հետաքրքիր օրեր ,պատրաստեցինք գաթա , Միքայելի մայրիկը մեզ Հեքիաթ պատմեց Խոսող Ձուկը և մենք նկարեցինք մեր տպավորությունը , ընկեր Հայկուհիի հետ թարգմանեցինք արջերու մասին տեղեկություն , այցելեցինք Գեղարվեստի Քանդակի դպրոց ,ես պատրաստեցի կավով – tablet.
Ընկեր Գոհարի հետ խաղացինք լեզվական խաղեր և ունեցանք մարզական խաղերու հաճելի ժամանակ , ընկեր Անուշի հետ ասեղնագործ կրծքազարդեր սկսեցինք պատրաստել ։

մարզական խաղեր

թարգմանություն

քանդակի դպրոցում

կրծքազարդեր

խոսող ձուկը

գաթա

January 14

Ճամբարի ամփոփում առաջին շաբաթ

Այսօր առաջին օրն է ճամբարի ,մենք պետք է դասացուցակով ընտրենք մեր ջոկատը ,ես ուզեցի բնագիտության ջոկատ ,բայց պարզվեց որ ես ընկ Հայկուհիի և Ընկեր Աննայի ջոկատն եմ ընտրել մի քիչ նեղացա ,որովհետև խաբված զգացի ես ինձ ,բայց ուրախացա երբ տեսա իմ ընկերուհիներն ալ այս ջոկատի մեջ են ։
Առաջինշաբաթվա ճամբարի ամփոփումը
Նախ ծանոթացանք Ընկեր Աննայի հետ ,մեզ բացատրեցին դիջիթեքի մասին ,ջոկատներով ենք մասնակցում մեզ մեր ավագ ընկերները ծանոթացուցին canva – ծրագրին , որ մենք կարողանանք լոգոներ պատրաստել հետո ընկ Հայկուհին << Info planet>> ի մասին խոսեց որ մենք պետք է կարդանք թարգմանենք։Ազգային խաղերին ծանոթացրեց մեզ ընկ Արմինեն մենք սովորեցինք , խաղացինք այդ 
Խաղերը ։ Ես սովորեցի այս խաղը

canva

Ճիվո՜ւ, ճիվո՜ւ, ճնճղիկ,
Թռավ, գնաց արվու եզրիկ,
Կերավ կտիկ, խմեց ջրիկ,
Թռա՜վ, մտավ Մարոյի ծոցիկ:

Իսկ ընկ Արմինե Գոգինյանի հետ մոլորակներու մասին խոսեցինք և տեղեկություններ հավաքեցինք ,ես Մարսի մասին ընտրեցի ։