November 2

Առաջադրանքներ 5

1. Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Օրինակ՝ ջուր-ջրծաղիկ (ու-ն գաղտնավանկի ը)
ծաղիկ-ծաղկաման (ի-ն սղվել է)
հին-հնամենի – ի-ն գաղտնավանկի ը
բազուկ-բազկաթոռ — ու -ն սղվել է
պատիժ-պատժել — ի / ե փոխվել է
գլուխ-գլխավոր — ու – ն սղվել է
էշ-իշամեղու — ե / ի փոխվել է
անեծք-անիծել — ե / ի փոխվել է
դեմ/ք/-դիմանկար — ե / ի փոխվել է
վրեժ-վրիժառու — ե / ի – փոխվել է

2. Տրված բառերի վերջից բաղադրիչներ ավելացնելով՝ բառեր կազմիր այնպես, որ տեղի ունենա հնչյունափոխություն:

ա) բուրդ -բրդյա
սիրտ – սրտաբան
կույր – կուրացած
ծնունդ – ծննդյան
հաշիվ հաշվարկ
հույն – Հունաստան

3. Վերականգնիր տրված բառերի անհնչյունափոխ ձևերը՝

Օրինակ՝ ձնծաղիկ – ձյուն+ծաղիկ
Թխահեր- Թուխ + հեր
երգչախումբ- երգիչ + խումբ
մեղվապահ- մեղու + պահել
շնաձուկ, – շուն + ձուկ
մրգատու – միրգ + տալ

4. Տրված բաղադրիչները միացնելով բառեր կազմիր, ուշադրություն դարձրու հնչյունափոխությանը:

Օրինակ՝ կես+ա+դեմ-կիսադեմ

ծաղիկ+ա+ձոր – ծաղկաձոր
շեկ+ա+հեր –շիկահեր
սեր+առատ – սիրառատ
միս+ա+կեր- մսակեր
տուն+ա+քանդ/ել/- տնաքանդ
բնագետ+ություն – բնագիտություն
հրավեր+ա+տոմս – հրավիրատոմս

5.Համեմատիր դեմ-դիմաց գրված բառերը և ցույց տուր, թե հնչյունական ինչ փոփոխություններ են տեղի ունեցել.

Սարգիս-Սարգսյան- ի /յ փոխված է

միրգ-մրգատու-ի -ն գաղտնավանկ ը

կաղին-կաղնի- ի -ն սղված է

որդի-որդյակ- ի / յ փոխված է

կռիվ-կռվել- ի/ ե փոխված է

խիղճ-խղճալ-ի -ն սղված

կծիկ-կծկել- ի -ն սղված է

կոշիկ-կոշկեղեն- ի -ն սղված է

նկարիչ-նկարչություն-ի -ն սղված է