November 23

Մատենադարան

Մենք դասարանով այսօր այցելեցինք Մատենադարան, որտեղ գտնվում է ամենամեծ <<Մշո ճառընտիր>>ը և ամենափոքր մագաղաթը լուցկու տուփի չափ , կային հազարավոր գրքեր նույնիսկ ոսկուց ևարծաթից ։ Զարդանախշեր պատրաստված տարբեր կենդանիներից ,բույսերից և մեզ պատմեցին որդան կարմիրի մասին որ օգտագործում էին գրելու և զարդանախշեր նկարելու համար ։ Մատենադարանը մեծ էր և հետաքրքիր մանավանդ, որ մենք համացանցից տեղեկություն էինք հավաքել այդ մասին ։Դրսում կար Մեսրոպ մաշտոցի և իր աշակերտ Կոռյունի արձանները ։


Հետո գնացինք պոնչիկանոց և համտեսեցինք համեղ պոնչիկ և վերադառձանք դպրոց ։




November 23

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների:

Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է, պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, դրա համար Խաղաղ է անվանել:

Ծովերն մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն էև մարդոց սննդի կարևոր աղբյուր ,Ծովի ջրից կերակրի աղ են ստանում:

Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն:

Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա:

Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

November 23

Իմ խնամած կենդանին

Մենք տանը ունենք կատու Բլեկի անունով, արդեն 4 – տարի է ապրում է մեր տանը։ Նա սև և սպիտակ գույնի է, պատկանում է տոկսիտո կատվի տեսակին , որոնք շատ ընկերային չեն և չարաճճի են։ Երբ մարդ է գալիս մեր տուն, նա բարձրանում է գրապահարանի վրա և վերևից հսկում հյուրերին։ Նա օրվա մեծ մասը անցակցնում է քնելով, իսկ երբ արթուն է ես կերակրում եմ նրան և նրա հետ խաղում եմ դասատու խաղը, որտեղ ինքը դառնում է իմ աշակերտը, իսկ ես դասատուն ։ Ուրիշ օրեր զարդեր եմ հագցնում իրեն և այսպես զբաղվում եմ մեր գեղեցկուհու հետ, չմոռանամ ասել, որ միշտ վազվզում ենք իրար հետևից։ Բլեքին շատ մաքրասեր է, անընդհատ նրան լզելով մաքրում է իրեն։ Առավոտը մեզ ճանապարհում է մինչև վերելակ, իսկ երբ մենք վերադառնում ենք, նա մեզ դռան առջեվ մեզ դիմավորում է։

Նա քնած ժամանակ նեղանում է լույսից և փակում է թաթով իր աչքերը ։

Պաղ օրերին նա տեղավորվում է ջեռոցի մոտ։

Սիրում է տեղավորվիլ տարօրինակ տեղերում։