November 25

Գունավոր ծովեր

օվկիանոսներից ամեն մեկը  ունի մեկական «գունավոր» ծով:
Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է,որ գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև,նա եղել է առեվտրի և ծովով ճանապարհելու կարևոր և միշտ օգտագործված ճամբա ։Ծովի անունը մեզ հասել է հին հունաստանի օրերից որոնք անվանում են այս ծովը Անհյուրընկակ ծով կամ Սեւ ծով իր բարձր և վտանգավոր ալիքների պատճառով ։Այնտեղ խորունկ բաժնում կան թունավոր նյութեր այդ պատճառով օրգանական աշխարհը ապրում է ջուրի վերեվի շերտում 
Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է, մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:
Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և կան թերակղզու մի­ջև,այս  ծովը աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ:,իր բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա 
Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մաս է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: իր անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ: