November 6

ԻՄ ՍԻՐԵԼԻ ՍԵԲԱՍՏԱՑԻՆ

Իմ սիրելի Սեբաստացին ծանօթ է բոլոր ընկերներիս որոնք իմ հետ եղել են առաջին դասարանում ։Նա նուրբ է ,սիրուն հագնված ,հանդարտ և խելացի ։Ինքն է որ ինձ սովորեցրել է դասարանի և ճամփորդության կանոնները հետաքրքիր նախագծեր ենք իր հետ իրագանացրել և շատ բան սովորել։Ես իրեն շատ քիչ եմ հանդիպում  դպրոցում ,բայց շատ մեր տան բակում իր տղայի հետ։

November 6

Մեսրոպ Մաշտոց

Опубликовано 2 Окт 2022

Հայ ժողովրդի անցած պատմական ուղու շատ կարևոր հատվածն է 5-րդ դարը, որն անվանում են Ոսկեդար։ Հենց այս դարում տեղի ունեցան հայող պատմության մեջ վիթխարի նշանակություն ունեցող դեպքեր։ Առաջին հերթին ՝ հայոց գրերի գյուտը։

Հայոց գրերը ստեղծողը Մեսրոպ Մաշտոցն է։ Իր գործում Մեսրոպ Մաշտոցը միայնակ չէր․ նրա անբաժան համախոհն ու ընկերն էր Հայոց կաթողիկոսը ՝ Սահակ Պարթևը։ 5-րդ դարի սկզբին ՝ 405 թվականին, Մեսրոպ Մաշտոցին, Սահակ Պարթևին և Վռամշապուհ թագավորին հաջողվեց իրականցնել այբուբենի ստեղծման կարևոր գործը․․․

Յուրաքանչյուր ժողովրդի կյանքում հսկայական դեր ու նշանակություն ունի սեփական գրի գոյությունը։ Դա ազգի գոյատևման կարևոր նախապայմանն է։

Մեսրոպ Մաշտոց
Մ. Մաշտոցը ծնվել է 361 թվականին, Տարոն գավառի Հացեկաց գյուղում: Տիրապետում էր հունարենին, պարսկերենին, ասորերենին, վրացերենին։
Թեև քրիստոնեությունը Հայաստան մուտք է գործել առաջին դարում և 301 թ. դարձել պետական կրոն, բայց ժողովրդի զգալի մասը միայն  ձևականորեն էին քրիստոնյան, երկրում եղած  գրքերը հունարեն կամ ասորերեն էին, ժամերգությունները և ծեսերը կատարվում էին ժողովրդի համար անհասկանալի այդ լեզուներով։ Մաշտոցը Աստվածաշունչը բոլորի համար կարդալիս անմիջապես բանավոր թարգմանում էր հայերեն՝ ժողովրդին հասկանալի դարձնելու համար։ Ժողովուրդը կարծես ձուլվում էր, ոչնչանում, քանի որ չուներ իր սեփական գիրը: Այդ ժամանակ էլ Մ. Մաշտոցը հասկացավ, որ հարկավոր է ունենալ սեփական  գիրը, թարգմանել գրականությունը հայերեն:  Այդ պատճառով էլ իր աշակերտների հետ մեկնեց Եդեսիա, մի քանի տարի ուսումնասիրություններ կատարելուց հետո,  405թ. վերադարձավ հայրենիք, Վաղարշապատ/այժմյան Էջմիածին/: Նրան մեծ շուքով են ընդունում: Առաջին գիրքը, որը նա թարգմանում է հայերեն՝ Աստվածաշունչն է/ որը նաև անվանում են Թարգմանությունների Թագուհի/: Գրերի ստեղծումից հետո, մեծ թափով սկսվում է թարգմանական գործընթաց, շատ գրքեր են թարգմանվում:  Եկեղեցիները դառնում են դպրոցներ, որտեղ սկսում են սովորացնել հայերեն: Առաջին հայատառ նախադասությունը Աստվածաշնչից էր, Սողոմոնի առակներից՝ «ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ», որը նշանակում  էր՝ ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը:
Այսպիսով հայերը ունենում են գիր և գրականություն իրենց լեզվով՝ հայրերեն: Մաշտոցյան այբուբենը եղել է   36 տառանի, և, օ, ֆ տառերը ավելացել են հետագայում: Հայոց այբուբենը ունի նաև թվային աժեք՝ օրինակ Ա-1, Բ-2, Ժ-10….  Մեսրոպ Մաշտոցին անվանում են նաև առաջին ուսուցիչ: Նրա հայնտի աշակերտն էր Կորյունը, որն էլ գիրք է գրում իր սիրելի ուսուցչի մասին՝ «Վարք Մաշտոցի» անվանումով: Մաշտոցի անունով է մեր Մատենադարանը, որի հենց մուտքի մոտ տեղադրված են Մաշտոցի և Կորյունի արձանները:

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչու են 5-րդ դարը անվանում Ոսկեդար։
    5-րդ դարը անվանում Ոսկեդար, որովհետև այդ ժամանակ Մեսրոպ Մաշտոցը ստեղծեց հայոց տառերը ։
  2. Ձեր կարծիքով ՝ ինչո՞ւ է ժողովրդի անհրաժեշտ սեփական գիր ունենալ։
    Անհրաժեշտ է սեփական գիր ունենալ , որպեսզի իրար փոխանցեն գիտություն , և գոյատեվելու համար ։
  3. Շարունակե՛ք հետևյալ միտքը․

Մեսրոպ Մաշտոցի կատարած գործն անգնահատելի է, քանի որ․․․․․ Նա շատ կարևոր աշխատանք է արել մեր ազգի գոյատեվելուն ։ Առանց տառերի մենք չէինք ունենա մեր լեզուն և կանհետանայինք։

November 6

Ավ․ Իսահակյան․ «Նուկիմ քաղաքի խելոքները»

 29 Հոկտեմբերի, 2022

Հեքիաթի վերաբերյալ ամփոփիչ թեսթ | Other Quiz - Quizizz

Ժամանակով մի քաղաք է եղել՝ Նուկիմ անունով: Անունը կա, բայց տեղը մինչև հիմա հայտնի չէ: Այս քաղաքը ցուրտ է եղել՝ երկու ձմեռ, մի ամառ: Մի օր ժողովուրդը հարայ-հրոցով հավաքվում, ափ է առնում քաղաքի առաջավոր մարդկանց դռները.

-Էս քաղաքում էլ ապրել չի լինի, սառանք, ախպեր, սառանք: Ելեք պատգամ գնացեք թագավորի մոտ, գնացեք, թագավորին ասեք, թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանի՝ մենք էս քաղաքում է՜լ մնացողը չենք:

– Ժողովրդի կամքը սուրբ է, – ասում են առաջնորդները, որ քաղաքի խելոքներն են լինում, խորհրդի են նստում և որոշում թագավորի մոտ գնալ խնդրելու և, թագավորի սիրտը շահելու համար էլ մի քսակ ոսկի նվեր են տանում ժողովրդի կողմից: Շինում են մի երկար նիզակ, նիզակի ծայրից կախում են քսակը և «թագավոր, որտեղ ես, գալիս ենք քեզ մոտ», ասում են քաղաքի առաջավորներն ու ճամփա ընկնում:

Մի ավանի միջով անցնելիս, տեսնում են խանութպանի մեկը կրակի բոցի պես մի բան է ծախում: Դրա տեսքը շատ է հրապուրում Նուկիմ քաղաքի պատգամավորներին:

– Էտ ի՞նչ ես ծախում, ախպեր, – հարցնում են նրանք:

– Տաքդեղ, – պատասխանում է խանութպանը:

Առաջին անգամն են տեսնում տաքդեղը, առաջին անգամն են լսում տաքդեղ անունը:

-Ուտելու բա՞ն է, – հարցնում են նրան:

– Ուտելու բան է, բա ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Որ էդպես է, մի կշեռք էդ ասածիցդ տուր:

Ավագ պատգամավորը տաքդեղից մի հատ կծում է, բերանը մրմռում է, աչքերը արցունքոտվում են, նետում է մյուսին, սա էլ մի կտոր կծում է, նետում է մյուսին: Էսպես մինչև վերջին պատգամավորը: Բերանները մրմռալով, աչքերը արցունքոտելով, խանութպանին հայհոյելով՝ շարունակում են ճանապարհը: Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի առաջ սալաների վրա դարսված… չեն իմանում ինչ:

– Էդ ի՞նչ ես ծախում, ախպեր:

– Խաղող:

Առաջին անգամն են տեսնում խաղողը, առաջին անգամն են լսում խաղողի անունը:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց, – պատասխանում է խանութպանը:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, ուտում, համը բերաններն է մնում: Շրթունքները լիզելով, խանութպանին օրհնելով` շարունակում են ճանապարհը:

Մի ուրիշ ավանով անցնելիս տեսնում են խանութպանի մոտ կտոր-կտոր ճերմակ բաներ:

– Էդ ի՞նչ ես ծախում:

– Շաքար:

Շաքա՞ր….Ո՛չ տեսել էին, ո՛չ լսել:

– Ուտելու բա՞ն է,- հարցնում են նրանք:

– Էն էլ ո՜նց:

– Դե, մի կշեռք տո՛ւր:

Վճարում են, առնում, կռթկռթալով ուտում, համը բերաններն է մնում:

Գնում են, գնում, գիշերը վրա է հասնում: Նիզակը տնկում են գետնի մեջ, քսակով ոսկին ամրացնում նիզակին, իրենք պառկում են շուրջը, միամիտ քնում: Գողը ինչպե՞ս կարող է բարձրանալ վերև, նիզակի ծայրից կախված քսակը առնել, իսկի խելքի մոտ բա՞ն է:

Հակառակի պես գիշերը մի ճամփորդ է անցնում էդ տեղերով, տեսնում է մի տնկած ձողի շուրջը մարդիկ անուշ քնել են: Վեր է նայում` ձողի ծայրից բան է կախված: Վար է բերում ձողը, բաց անում քսակը, մեջը՝ դեղին ոսկի: Ոսկին դատարկում է իր խուրջինի մեջ, փոխարենը քսակի մեջ խիճ ու ավազ է լցնում, ձողը նորից կանգնեցնում:

Առավոտը Նուկիմ քաղաքի խելոքները շարունակում են իրենց ճանապարհը: Հարցնելով հասնում են թագավորանիստ քաղաքը: Գնում են, թագավորի դռանը կանգնում: Դռնապանը իմաց է տալիս պալատականներին, սրանք էլ թագավորին, թե Նուկիմ քաղաքից պատգամավոր են եկել: Թագավորը հրամայում է ներս կանչել նրանց:

Պատգամավորները թագավորին գլուխ են տալիս և բարև բռնած կանգնում են: Ավագ պատգամավորը քսակը մոտեցնում է թագավորին և ասում.

– Թագավո՛րն ապրած կենա, մենք Նուկիմ քաղաքի ժողովրդի կողմից ենք եկել խնդրանքով: Էս մի քսակ ոսկին էլ ժողովրդի կողմից քեզ նվեր ենք բերել: Մեր քաղաքը շատ ցուրտ քաղաք է. երկու ձմեռ, մեկ ամառ: Թե որ երկու ամառ, մեկ ձմեռ չանես, էլ մեր քաղաքում մենք մնացողը չենք, լավ իմացած լինես:

Մյուս պատգամավորները գլխով հաստատում են նրա ասածը:

Թագավորի գանձապահը, որ վերցրել էր քսակը, թագավորի ականջին փսփսում է, թե ոսկու տեղ խիճ ու ավազ է:

Թագավորը մտածում է` սրանք նպատակո՞վ են ոսկու տեղ խիճ ու ավազ բերել, թե՞ միամիտ սրտով: Փորձելու համար հրամայում է` նրանց առաջ մի մատուցարան սև սալոր դնեն` սև բոլոճների հետ խառը: Պատգամավորները վրա են պրծնում. ավագ պատգամավորն ասում է.

– Տղե՛րք, առաջ ոտավորն ուտենք` չփախչեն, անոտը մեր ծառան է:

Թագավորը տեսնում է նրանց խելքի չափը և դառնալով նրանց` ասում է.

– Գնացե՛ք ձեր տները, մինչև տեղ հասնեք, մեկ էլ ամառը եկած կլինի:

– Թախտիդ հաստատ մնաս, – ասում են պատգամավորները և ուրախ-զվարթ վերադառնում են իրենց քաղաքը:

Առաջադրանքներ

  1. Բացատրի՛ր ընդգծված արտահայտությունները։
    ափ առնել -Բռունցք կազմել
    Խորհրդի են նստել – իրար հետ համաձայնության հասնիլ
    վար է բերում – իջեցնում
    գլուխ են տալիս – համաձայն են
    վրա են պրծնում -Հարձակվում
  2. Տեքստից դո՛ւրս գրիր բարդ բառեր։
    Տաքդեղ –
    թագավորանիստ-
    գանձապահ –
  3. Փորձիր շարունակել հեքիաթը:
    Նուկիմ քաղաքի խելոքները թագավորի պալատից դուրս են գալիս , բայց քաղաք վերադառնալու ճանապարհը չեն իմանում ։Մի քանի ամիս քայլելուց հետո հասնում են Նուկիմ և արդեն ամառ է լինում ուրախանում են և ասում-<< Թագավորը ապրած մնա, և մեզ լիքը ամառ բերի>>։
  4. Գտի՛ր այն հատվածները, որտեղ երևում է նուկիմցիների «խելոք» լինելը:
    Կապույտով եմ նշել
  5. Բնութագրի՛ր թագավորին։
    խորամանկ էր թագավորը ,նա փորձելու համար մի մատուցարանում սալոր և սև բոլոճներ է դնում , և իրենց ուտելու ցևից հասկանում է որ եկողները միամիտ են։
  6. Ի՞նչ է սովորեցնում այս հեքիաթը։
    Այս հեքիաթը սովորեցնում է , որ անկարելի պահանջքներով ուրիշին չներկայանալ։
  7. Հորինի՛ր նմանատիպ հանելուկներ և նկարիր դրանցից մեկը։

Ինչ է այն ինչը , որ գալիս է տարին մի անգամ ։ ( Եղանակները )