November 12

Ավ․ Իսահակյան «Եղնիկը»

  Հոկտեմբերի,29 2022

ԵՂՋԵՐՈՒՆԵՐ ԵՎ ԵՂՆԻԿՆԵՐ

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր, խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա. էլ չէր փախչում, չէր վախենում մեզնից. մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ. նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին. ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը, որ երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ երբ պատահում էր բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի էր գալիս` նետի պես ծլկվում էր մոտիցս…
Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…
Մի գիշեր,- մի քամի գիշեր էր,- սարերից անսանձ փչում էր քամին, դուռն ու պատուհանները ծեծում ու ծեծկում: Պարզ լսվում էր, որ այնտեղ, անտառում, դարավոր կաղնիներն ու վայրի ընկուզենիները ճակատում էին հողմի դեմ` աղմկում և գոռում: Եվ քամին բերում էր անընդհատ անտառի այդ լիակուրծք խշշոցն ու մռունչը, ու թվում էր թե` հենց մեր դռան առջև է աղմկահույզ, հողմածեծ անտառը:
Երեխաներս վախից կուչ էին եկել. մինչդեռ եղնիկը դողում էր մի խենթ սարսուռով: Աչքերը կայծակին էին տալիս: Անթարթ, ամբողջովին լսելիք դառած` ականջ էր դնում նա անտառի հուժկու շառաչին, որ խոսում էր նրա հետ մայրենի լեզվով:
Անտառը կանչում է նրան, ընկերների ազատ վազքն է տեսնում նա մթին թավուտների մացառուտ ժայռերն ի վեր,- մտածում էի ես:
Մի փոքր հետո ավելի սաստկացավ քամին` փոթորիկ դառնալու չափ. մեկ էլ աղմուկով բացվեցին լուսամուտի փեղկերը, և մի ուժգին շառաչ միանգամից ներս խուժեց: Եղնիկը հանկարծակի մի ոստումով ցատկեց լուսամուտի գոգը` աչքերը սուզելով շառաչուն խավարի մեջ: Ես իսկույն վրա վազեցի բռնելու նրան, սակայն նա մի ակնթարթի մեջ թռավ լուսամուտից պարտեզը և ծածկվեց խավարների մեջ…
Դե՛հ, հիմա՛ գնա ու գտիր նրան իր հայրենի անծայր անտառներում…»:

Առաջադրանքներ

  • Դո՛ւրս գրիր անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրի՛ր:
    մատղաշ – մանում
    մակաղած – հոտերի հանգստի տեղը
    ոսկեգեղմ – ոսկեզարթ
    ուշագրավ- աչքի ըկնող
    անդուլ – անդադար
    շառաչուն – արձակող
    թախծալի – տխրալի
    խարտյաշ – դեղնորակ։
  • Նկարագրի՛ր եղնիկին:
    Եղնիկը ձագուկ էր ,ուներ սև աչքեր երկար թարթիչներ, խարտյաշ մազեր ։
  • Դո՛ւրս գրիր պատմվածքի ամենահուզիչ հատվածը:

Արդյոք գիտե՞ր նա, որ ինքը ղողանջուն անտառների ազատ երեխան է եղել, որ մայրը այնտեղ է կաթ տվել իրեն, որ այնտեղ է իր հայրը եղջյուրները խփել կաղնիներին: Արդյոք, գիտե՞ր, որ այդ խուլ շառաչը անուշ-անուշ օրորել է իրեն առաջին անգամ, և ո՞վ գիտե, գուցե, երազներ է բերել իրեն, սիրուն երազներ…
Խե՜ղճ եղնիկ… Կարոտ` իր սիրած գուրգուրող անտառներից և զանգակ աղբյուրներից, իր խարտյաշ մորից և շնկշնկան հովերի հետ վազող ընկերներից` հիմա տանջվում, տառապում է մեզ մոտ, մտածում էի ես: Եվ այնպես սրտանց ցավակցում էի նրան… Չէ՞ որ նա էլ մեզ պես մտածող և զգայուն հոգի ունի:
Ես շատ էի հարգում նրան, խնդրեմ չծիծաղես վրաս, այո՛, այնքան, որ երբ նա բարձրանում էր պատշգամբը, հեռացնում էի երեխաներիս, և թողնում էինք նրան մենակ իր ապրումների հետ…
Երբ գրկում էի նրան, այդ նազելի էակին, և նայում էի լեռնային աղբյուրների նման վճիտ աչուկների մեջ` տեսնում էի այնտեղ մի թախծալի, երազուն կարոտ…

  • Ո՞րն է այս պատմվածքի հիմնական իմաստը:
    Այս պատմվածքի հիմնական իմաստը այն է , որ ամեն մեկը իր տունն է կարոտում ։
  • Դո՛ւրս գրիր աշունը պատկերող հատվածը:

Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո, երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:

  • Ըստ քեզ ինչո՞ւ եղնիկը հեռացավ անտառ:

Ըստ ինձ եղնիկը հեռացավ ,որովհետև նա ուզում էր ազատ լինել և վերադառնալ իր տունը ։

  • Ի՞նչ ես կարծում՝ եղնիկը հե՞շտ կհարմարվի վայրի բնության մեջ։ Պատասխանդ հիմնավորիր։

այո ,կարող է ապրել բնության մեջ , որովհետև ինք ընտանի կենդանի չէ և անտառը նրան կտա ազատություն , ուտելիք և կապրի ուրիշ եղնիկների հետ։

November 12

Իմ դպրոցի հրաշալիքները

Ես մանկապարտեզից գնում եմ այս դպրոց ,Մխիթար Սեբաստացի ,հիմա արդեն չորորդ դասարան եմ ։Ես սիրում եմ իմ դպրոցը ,որովհետև այնտեղ եմ մեծացել ,ես տակավին սայլակի մեջ նստած ,գալիս էի իմ եղբոր Վարագի դասարան մայրիկիս հետ ,ով նախագծերի էր մասնակցում ։Իմ դպրոցը ունի իր հրաշալիքները ,ես կնշեմ միայն յոթը հատը։1_ Կախարդական մթնոլորտը,ով գալիս է դպրոց զգում է իրեն սիրված ,որովհետև բոլորը բարի են իրար հանդեպ ։2_Առավոտյան ընդհանուր պարապունքը ,մենք ամեն առավոտ օրը սկսում ենք կոմիտասյան երգերով և ազգագրական պարերով ։3_ Մեր Ագարակը ,մենք դպրոցում ունենք ագարան ուր կան ձիեր ,բաթեր ,հավեր ,այծեր ,շուն , թութակներ ,սիրամարգ և իշուկ ,մենք այցելում ենք իրենց և  կերակրում ։4_ Լողավազանը ,մեր դպրոցում կա փակ լողավազան և ամրանը բացոթյա լողավազան ,առաջին դասարանին սովորում ենք լողալ ։5_Մեր ուսուցիչները շատ բարի են ,ժպտերես այդ պատճառով դասերը ավելի հաճելի են անցնում ։6_Մենք համակարգչով ենք սովորում մեր դասերը և արդեն բլոգներ ունինք որտեղ կհրապարակենք մեր տնային աշխատանքները ,նյութեր  կգրենք մեզ հետաքրքիր բաների մասին ։7_ Մենք ճամփորդում ենք և նոր տեղեր ենք գնում ,այսպես ավելի լավ ենք ճանաչում Հայաստանը։

November 12

Մաշտոցի անունը կրող վայրեր

Մաշտոցի պողոտա,քաղաքային նշանակության փողոցԵրևանի ամենակենտրոնական և ամենամեծ պողոտաներից մեկն է։ Սկսվում է Հաղթանակի կամրջից (հարավում) և ավարտվում Մատենադարանով (հյուսիսում)։

Մատենադարան կամ Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան
հին ձեռագրերի և փաստաթղթերի պահպանման և ուսումնասիրման կենտրոն, ձեռագրերի պահպանման աշխարհի ամենահարուստ կենտրոններից մեկը։ Ունի ձեռագրերի և միջնադարյան գրքերի աշխարհի ամենախոշոր հավաքածուներից մեկըԱյն ստեղծվել է 1921 թվականին՝ 5-րդ դարում ստեղծված Էջմիածնի մատենադարանի հիմքի վրա, և եղել է առաջին գիտահետազոտական հաստատությունը Հայաստանում։ Նախկինում այն կոչվել է Կուլտուր-պատմական ինստիտուտ[2]։
Մատենադարանը գրանցված է 1997 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային հիշողության ցանկում[3]։ Այն այժմ համարվում է «ազգային հիշողության պահպանման և զարգացման ամենակարևոր վայրերից մեկը»

ՕՇԱԿԱՆԻ Ս.ՄԵՍՐՈՊ ՄԱՇՏՈՑ ԵԿԵՂԵՑԻՆՕշական գյուղի կենտրոնում կանգուն է Սուրբ Մեսրոպ Մաշտոց բազիլիկ եկեղեցին, որը 443 թվականին Վահան Ամատունու հիմնադրված եկեղեցու տեղում 1875-1879թթ. կառուցել է Գևորգ Դ Կաթողիկոսը: Եկեղեցու Խորանի տակ Մեսրոպ Մաշտոցի դամբարանն է: