November 28

Թվի բաժանարար

28.11.2022

Տեսական մաս.

Թվի բաժանարար են այն թվերը, որոնց վրա այդ թիվը բաժանվում է առանց մնացորդի։

Օրինակ՝ 10-ի բաժանարար են այն թվերը, որոնց վրա 10-ը բաժանվում է առանց մնացորդի։

Այսինքն՝  10-ի բաժանարար են՝ 1,2,5,10 , քանի որ 10-ը 1,2,5,10  թվերից յուրաքանչյուրի վրա բաժանվում է առանց մնացորդի։

Ստուգենք՝

10։1=10, ուստի 1-ը 10-ի բաժանարար է։

10։2=5,      ուստի 2-ը 10-ի բաժանարար է։

10։5=2,      ուստի 5-ը 10-ի բաժանարար է։

10։10=1,    ուստի 10-ը 10-ի բաժանարար է։

10-ի բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ 10-ը։

Ցանկացած թվի համար իր բաժանարարներից ամենափոքրը 1-ն է, ամենամեծը՝ հենց այդ  թիվը։

Առաջադրանքներ  

  1. Թվարկիր 8-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 8-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1 , 2 , 4 , 8
    ամենափոքրը 1 , ամենամեծը 8
  2. Թվարկիր 15-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 15-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1 , 3 , 5 , 15
    ամենափոքրը 1 , ամենամեծը 15
  3. Թվարկիր 20-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 20-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1, 2 , 4 , 5 , 10 , 20
    ամենափոքրը 1 , ամենամեծը 20
  4. Թվարկիր 14-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 14-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1 , 2 , 7 , 14
    ամենափոքրը 1 , ամենամեծը 14
  5. Քանի՞ բաժանարար ունի 18-ը, ո՞ր թվերն են դրանք։
    6 – Բաժանարար 1 ,2 , 3 , 6 , 9 , 18
  6. Ո՞ր թիվն է 64-ի ամենամեծ բաժանարարը։
    ամենամեծը 64
  7. Ո՞ր թիվն է 25-ի ամենամեծ բաժանարարը, իսկ ո՞րն է ամենափոքրը։
    ամենամեծը 25 , ամենափոքրը 1
  8. Թվարկիր 30-ի բոլոր բաժանարարները։ Ո՞րն է 30-ի ամենափոքր բաժանարարը, իսկ ո՞րն է ամենամեծը։
    1 , 2 , 3 , 5 , 6 , 10 , 15 , 30
    ամենափոքր 1, ամենամեծը30
  9. Գտիր 26 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    26 + 1 = 27
  10. Գտիր 48 թվի ամենամեծ ու ամենափոքր բաժանարարների գումարը։
    48 + 1= 49
  11. Քանի՞ բաժանարար ունի 12-ը։
    6 բաժանարար – 1, 2 , 3, 4, 6 , 12
  12. Քանի՞ բաժանարար ունի 24-ը։
    8 բաժանարար 1 , 2 ,3 , 4 , 6 , 8 , 12 , 24
  13. Քանի՞ բաժանարար ունի 32-ը։
    6 բաժանարար 1 ,2 , 4 , 8 , 16, 32
  14. Սիրելի սովորողներ, այժմ ինքներդ կազմեք նմանատիպ առաջադրանքներ։
    Քանի բաժանարար ունի 68 -ը ։
    ամենափոքր ու ամենամեծ բաժանարարների գումարը ։
    6 բաժանարար 1 , 2 , 4 , 34 , 17 , 68
    1+ 68 = 69: