February 27

Дети Деда Мороза /27 февраля — 3 марта/

Дети Деда Мороза

У Деда Мороза было три сына и одна дочка. Звали их Ветер, Лёд, Иней и Снежинка.
Позвал Дед Мороз своих детей и говорит:
— Скоро зима. Кто из вас лучше людям поможет?
Дети пошли к людям. Вот вернулись они к Деду Морозу и рассказывают.

Начал рассказ Ветер:
— Я гнал холода. Пусть люди знают, что идёт зима. Пусть топят печки.
Лёд сказал:
— Я на реках мосты построил.
Иней говорит:
— Я лес украсил. Он теперь белый. Как красиво!
Снежинка сказала:
— Мне стало землю жалко. Я покрыла её белым
снегом.
— Хорошо, дети, — сказал Мороз. — Вы все помогли людям. А ты, Снежинка, помогла больше всех.

Почему отец похвалил Снежинку?
Потому что Снежинке было жалко земле и она всё белым снегом покрыла.

Запомни конструкцию с вопросами к кому? к чему?
Подошёл я к брату он
к подруге она
возле к дому оно было
к школе была девочка
к зеркалу нежала куртка

Отгадай загадку. На какие вопросы отвечают выделенные в предложении слова?
Не удержались в небе
Серебряные нити
И, выскочив на волю,
Пришили тучку к полю.
Ветер

Прочитай текст. Выпиши выделенные слова и поставь к ним вопросы.
Я люблю ходить в гости к соседу Алёше. Алёша любит различные поделки. Вот на полочке стоит светильник, около светильника — фигурки лесовичка, совёнка. Все эти чудные вещи он сделал из дерева, шишек, сухих листьев. Ещё Алёша выточил ложки и подарил их всем своим друзьям.

Почему сосед любит ходить к Алёше?
Что на полочке лежало?
Около светильника что было?
Алёша кому подарил аплекаций?
Друзья рады что Алёша им подарил его аплекаций?

February 27

փետրվար հաշվետվություն

Հնարք1-ին․

Եթե ծննդյանդ օրը բազմապատկես  2-ով, ստացված թվին ավելացնես 5, արդյունքը բազմապատկես  50 –ով, ստացված թվին ավելացնես  քո ծննդյան ամսաթիվը, արդյունքից  հանես 250, կստանաս  եռանիշ կամ քառանիշ  թիվ։  Եթե արդյունքում եռանիշ թիվ ստանաս, ապա ստացված թվի առաջին   թվանշանը ցույց կտա  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։ Եթե արդյունքում քառանիշ  թիվ ստանաս, ապա  ստացված թվի առաջին  երկու թվանշանները ցույց կտան  ծննդյանդ օրը,  իսկ  մյուս երկու թվանշանները՝ քո ծննդյան ամսաթիվը։
11×2=22+5=27×50=1350+10=1360-250=1110 ես ծնվել եմ ամսի 11-ին , հոկտեմբերի։

Հնարք 2-րդ․

Եթե մտապահես մի եռանիշ թիվ և  այդ թիվը երկու անգամ գրես կողք կողքի,  ստացված   վեցանիշ  թիվը բաժանես  7-ի, հետո 11-ի, այնուհետև 13-ի, ապա   կաստանաս քո մտապահած թիվը։
330330:7=47.190:11=4.290:13=330

Հնարք 3-րդ․

Կոշիկիդ համարը բազմապատկիր 5-ով , ստացված թվին ավելացրու 50, արդյունքը բազմապատկիր 20-ով։ Եթե  այս տարի  ծննդյանդ տարեդարձը արդեն լրացել է, ապա  ստացված թվին ավելացրու 1023, իսկ  եթե դեռ չի լրացել, ապա՝ 1022։ Վերջում ստացված արդյունքից հանիր  ծննդյանդ տարեթիվը։ Արդյունքում  կստանաս քառանիշ թիվ, որի առաջին երկու թվանշանները ցույց կտան  կոշիկիդ համարը, իսկ մյուս երկու թվանշաները՝ տարիքդ։
33×5=165+50=215×20=4.300+1023=5323-2013=3310

Հնարք 4-րդ․

Եթե տարիքդ բազմապատկես 5-ով, ստացված թվին ավելացրնես 8, արդյունքը բազմապատկես   2–ով, ստացված թվից հանես 6, արդյունքը բազմապատկես   10–ով, ստացված թվից հանես 100, արդյունքը փոքրացնես 100 անգամ,  կրկին կստանաս տարիքդ։

9×5=45+8=53×2=106-6=100×10=1000-100=900:100=9

Հնարք 5. Արագ բազմապատկում 11-ով՝

Եթե երկնիշ թվի թվանշանների  գումարը չի գերազանցում 9-ը, ապա 11-ով բազմապատկելիս կարելի է կիրառել հետևյալ հնարքը՝  այդ  երկնիշ  թվի  միավորների և տասնավորների կարգում   գրված թվանշանների միջև պետք է գրել այդ թվանշանների  գումարը: Արդյուքում ստացված թիվը  հավասար կլինի այդ  երկնիշ թվի և 11-ի արտադրյալին:
4+3=7×11=77

February 27

Հ․Թումանյան Բարեկենդան

Առաջադրանք

  1. Եթե հեքիաթի ամուսիններն իրար հետ շատ սիրով լինեին, դրանից ինչ-որ բան կփոխվե՞ր։
    Եթե ամուսիններն իրար հետ սիրով լինեին, ոչ մի բան չէր փոխվեր որովհետև ամուսինները միամիտ են։
  2. Ի՞նչ գիտեք Բարեկենդան տոնի մասին, շատ կարճ ներկայացրեք։
    «Բարեկենդան» բառը բաղկացած է «բարի» և «կենդանություն» բառերից։ Տոնին մարդիկ միմյանց շնորհավորելիս մաղթում են բարի կենդանություն՝ ուրախություն և զվարճություն։Առաքելական Եկեղեցու  տոներից է Սուրբ Սարգսի տոնից մինչև Մեծ պաս ընկած ժամանակաշրջանը։ Այդ օրը ժողովրդին արտոնվում է ճոխ սեղան և զվարթություն՝ հաջորդող պահքը ուրախ սրտով մտնելու և երկարատև պահոց օրերին դիմակայելու համար։ Բարեկենդանին մարդիկ զվարճանում էին, երգում, պարում, գցում ճոխ սեղաններ, դիմակավորվում, կազմակերպում խաղեր և ներկայացումներ։ Գործածում էին հատկապես յուղալի ուտեստներ, մսեղեն և կաթնեղեն։
  3. Դուրս գրեք հեքիաթից այն հատվածները, որտեղից երևում է ամուսինների անխելք լինելը։

Մի օր էլ մարդը մի քանի փութ եղ ու բրինձ է առնում, տալիս մշակի շալակը, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— Ա՛յ, որ ասում, եմ հիմար ես, չես հավատում․ էսքան եղն ու բրինձը միանգամից ինչի՞ համար ես առել բերել․ հորդ քելեխն ես տալի՞ս, թե՞ տղիղ հարսանիքն ես անում։

— Ի՜նչ քելեխ, ի՜նչ հարսանիք, ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է, ասում է՝ հա՛ ասեմ, տեսնեմ ինչ է դուրս գալի։

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․  — Դե էլ ինչ ես նեղանում, քույրիկ ջան, ես էլ հենց դրա համար եմ եկել, ձեր տանն էի ման գալիս, չէ՛ի գտնում։

— Դե արի տար։

— Որ ձին քշեմ, կհասնե՞մ։

— Ո՞րտեղից կհասնես, դու՝ ձիով, նա՝ ոտով։ Մինչև քու ձին չորս ոտը կփոխի՝ մի՜ն, երկո՜ւ, երե՜ք, չո՜րս, նա երկու ոտով մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, մե՛կ-երկո՛ւ, շուտ-շուտ կգնա, անց կկենա։

— Բա ի՞նչպես անեմ։

— Ի՞նչպես պետք է անես, ուզում ես՝ ձիդ թող ինձ մոտ, դու էլ նրա պես ոտով վազի, գուցե հասնես։ — Հա՜, էդ լավ ես ասում։

4.Մգեցված նախադասությունները դուրս գրեք և բացատրեք, առանձնացրեք դրանց միջի դարձվածքները։
1.Անցվորականը նկատում է, որ էս կնկա ծալը պակաս է-նկատում է ,որ այս կնոջ խելքը պակաս է- ծալը պակաս է։
2.սրանց եղն ու բրինձը շալակում ու կրունկը դեսն է անում, երեսը՝ դեպի իրենց գյուղը – այս մարդկանց յուղն ու բրինձը վերցնում է և գնում էդեպի իրենց գյուղը -կրունկը դեսն է անում ։

5.Տեքստից դուրս գրեք հինգ գոյական եզակի թվով, դրանք դարձրեք հոգնակի։
Մարդ -մարդիկ
կնիկ- կնիկներ
եղ-եղեր
բրինձ-բրինձներ
տուն-տուներ

6.Տեքստում հանդիպող գործողություն ցույց տվող հետևյալ բառերը դարձրեք գոյականներ՝ ծիծաղել, կռվել, ճանապարհել, վազել, փոփոխել, ամաչել, ծերություն, փախչել։
ծիծաղ , կռիվ, ճանապարհ,վազք,փոփոխություն,ծեր,փախուստ։