February 19

Առասպել հայոց աստվածների տված շնորհների մասին:

amanor1-sarian1.jpg

Հայերը հնուց ի վեր շատ շնորհներ ունեին, օրինակ՛ արարչագործությունը, սերն ու թովչանքը, ուսումնատենչությունը, քաջությունը, հյուրընկալությունը, իմաստնությունը, իսկ ամենաբնորոշ հատկանիշը՝ անսահման աշխատասիրությունն է:

Այս բոլորը հայերին պարգևել են հայոց աստվածները:

Նրանք ուզում էին, որ հայերին կատարյալ ազգ տեսնեն դրա համար հավաքվեցին հայոց աշխարհի աստվածները, գերագույն աստծու՝ Արամազդի երկնային պալատը՝ խելք-խելքի տալու և որոշեցին՝… մի-մի պտղունց ներարկել բոլոր նորածիններին:

Աստվածահայր Արամազդը պարգևեց մարդկանց արարչագործություն,

աստվածուհի Աստղիկը՝ սեր և թովչանք,

Տիր աստվածը ուսումնատենչություն,

Վահագնը՝ քաջություն,

Վանատուրը՝ հյուրընկալություն,

Նանեն՝ իմաստասիրություն:

Այս որոշմանը միայն չէր մասնակցել սնուցող մայր Անահիտը. Բայց նա էլ անմասն չմնաց. բոլորին պարգևեց աշխատասիրություն, բայց ոչ թե մեկ, այլ յոթ պտղունց: Դրա համար էլ հայերը շատ աշխատասեր են: