February 5

Քարերի Սիմֆոնիա

Քարերի սիմֆոնիա - Վիքիպեդիա՝ ազատ հանրագիտարան
Գառնու «Քարերի սիմֆոնիա» հուշարձան տանող ճանապարհով անցնելու համար պետք է  վճարել 2000 դրամ - Ecolur
Կոտայքի մարզում, Գառնի գյուղից ոչ հեռու, գտնվում է Ազատի կիրճը, որի երկայնքով անցնում է հրաբխային հոսքերի հետևանքով առաջացած «Քարերի սիմֆոնիան» (երևույթի գիտական անվանումն է` սյունային անջատում):
Սիմֆոնիան ներկայանում է հսկա հնգանկյուն և վեցանկյուն բազալտե սյուներով (մոտ 50մ բարձրության), որոնք զարմանալի սիմետրիկության պատճառով ձեռագործ են թվում: Բնության կողմից կերտված, գետի վրա կախված այդ սյուների շարանը հիշեցնում է երաժշտական գործիք` «Բազալտե երգեհոն»: Կիրճով հոսում է Ազատ գետը, լրացնելով քարե շքեղությունը ջրի աղմուկով:
«Քարերի սիմֆոնիան» համարվում է բնական հուշարձան և պաշտպանվում է օրենքով:Այն Հայաստանի տեսարժան վայրերի ցուցակում ներառված հայտնի հուշարձաններից մեկն է:
February 5

Գեղարդ վանական համալիր

Գեղարդի Վանական Համալիր - Armadventure
Գեղարդ վանական համալիրը կամ Այրիվանքը գտնվում է Կոտայքի մարզում՝ Գողթ գյուղում: Տեղակայված է Ազատ գետի աջ ափին: Հայաստանի այն եզակի հոգևոր կառույցներից է, որոնք միաձուլված են շրջապատող ժայռերին: Եվ Այրիվանք անունը ստացել ի շնորհիվ 140-ի հասնող այրերի:
2018թ. Գեղարդի վանքն ու Ազատ գետի վերին հովիտը ներառվել են ՅՈՒՆԵԿՍՕ-ի «ուժեղացված պաշտպանության կարգավիճակ» ունեցող հուշարձանների ցանկում: Այս կարգավիճակը տրվել է աշխարհի տարբեր երկրներից ընդամենը 17 հուշարձանի: 
Այս կարգավիճակը տրվում է միայն մարդկության համար բացառիկ նշանակություն ունեցող ազգային և մշակութային արժեք ներկայացնող հուշարձաններին:
Գեղարդ անվան ծագումը
Վանական համալիրն ի սկզբանե անվանել են Այրիվանք՝ բազմաթիվ այրերի և ժայռերի պատճառով: Վանական համալիրում 140-ի հասնող այր-խցեր են եղել՝ նախաեսված մենաստանի, ճգնելու համար: Բացի այդ, վանական համալիրում կան չորս ընդարձակ ժայռակերտ սրահներ, որոնք ինչ-որ առումով նման են Քոբայրավանքին, որտեղ կառույցները միաձուլված են շրջապատող ժայռերի հետ: 
Այրիվանք
Այրիվանքը վերջին ժամանակահատվածում հայտնի է դառնում Գեղարդի վանք, Գեղարդավանք անվանումներով: Այդ անվանումները կապված են Հիսուս Քրիստոսի խաչելության հետ: Վանքն անվանումը ստացել է Հիսուս Քրիստոսին խոցած գեղարդի անունով: Այն համարվել է սուրբ մասունք և 14-րդ դարից սկսած պահվել վանքում, որը մինչ այդ գտնվում էր Էջմիածնում: Գեղարդ անվանումը փոխանցվեց նաև մոտակա ձորին կոչվելով Գեղարդաձոր, ինչպես նաև Գեղամա լեռների դեպի հարավ ձգվող մի հատվածը՝ վերանվանվելով Գեղարդասար:
Ավանդություններ
Գեղարդի վանքի մասին ավանդությունները շատ են: Դրանցից մեկի համաձայն, լինում են ազնվական տոհմից մի քույր ու եղբայր, որոնք ցանկանում էին թողնել աշխարհիկ կյանքն ու ձորի մեջ տաճար կառուցել: Նրանք Աստծուց խնդրում են իրենց օգնել այդ հարցում և առավոտյան արթնանալիս տեսնում են, որ բրիչ է խրված լեռան կատարին: Այդ դեպքից հետո նրանք քրտնաջան աշխատում են և հիմնում տաճար, որտեղ էլ հետագայում մահանում են:
February 5

Գառնի տաճառի մասին

Գառնի Հեթանոսական Տաճար - Armadventure

Գառնիի հեթանոսական տաճարը ենթադրաբար կառուցվել է մ.թ. 77 թվականին: Այն գտնվում է Հայաստանի Կոտայքի մարզում՝ Ազատ գետի ձախ ափին: Տաճարը նվիրված էր Միհր Աստծուն՝ հայոց դիցարանում լույսի և արևի աստվածը:

Հայտնաբերված հունական արձանագրության համաձայն, այն հիմնադրվել է Հայոց թագավոր Տրդատ I-ի կողմից:  305 թվականին, երբ հայոց արքա Տրդատ III-ը ընդունում է քրիստոնեությունը որպես պետական ​​կրոն, հեթանոսական երկրպագության բոլոր վայրերը ոչնչացվում են:

Գառնիի տաճարը միակ հեթանոսական և հունահռոմեական կառույցն է, որը պահպանվել է Հայստանի տարածքում: Ենթադրվում է, որ Գառնին մնացել է կանգուն, քանի որ այն լայնորեն ճանաչված էր որպես «արվեստի գլուխգործոց»:  Կա նաև կարծիք, որ Գառնիի տաճարը անվնաս է մնացել Տրդատ 3-րդ թագավորի քրոջ՝ Խոսրովդուխտի շնորհիվ: Խոսրովդուխտը խնդրել է եղբորը չավիրել Գառնու տաճարը, որն իր համար մեծ նշանակություն ուներ։ 

Տաճարը կառուցված է մոխրագույն բազալտից: Այն կանգնած է իոնական կարգի քսանչորս՝ 6.54 մետր բարձրության սյուների վրա։ Առջևի և հետևի սյուները վեցն են, երկու կողմերինը՝ ութական: 24 սյունները խորհրդանշում են օրվա 24 ժամերը:  Տաճարի սանդուղքն ունի ինը 30 սանտիմետր բարձրություն ունեցող աստիճաններ: Սանդուղքի երկու կողմերում քառակուսի պատվանդաններ են, որոնց վրա փորագրված է Ատլասի՝ հունական դիցաբանության տիտանի քանդակը, որը կարծես իր ուսերի վրա է պահում ամբողջ կառույցը:

Համալիրը կառուցվել է բարձր հրվարդանի վրա և երկու կողմերից պաշտպանված է 100 մետր բարձրությամբ ուղղաձիգ ժայռերով, որոնք միանում են 180 մետր երկարությամբ պարսպապատով:

Համալիրը ներառել է հռոմեական բաղնիք, արքունական ամառանոց և 7-րդ դարի եկեղեցի:  Պահպանվել է բաղնիքի խճանկարով հատակը, որը կազմված է 15 գույնի բնական քարերով։ Խճանկարի վերևի մասում գրված է՝ «ոչինչ չստանալով աշխատեցինք» արտահայտությունը։ 

1679 թվականին տեղի ունեցած երկրաշարժը ամբողջությամբ ավերել է տաճարը։ Կործանված տաճարի մասերը, սյուների կտորներն ու պատերի քարերը, խոյակներն ընկած էին տաճարի շուրջը և հարևան ձորում։ Հնագետներին պահանջվել է ավելի քան 20 տարի, որպեսզի քանդված կտորները հավաքեն: 

Տաճարի վերակառուցումն ավարտվել է 1975 թվականին՝ երկրաշարժից  գրեթե 300 տարի անց: Տաճարը ամբողջությամբ վերակառուցվել է՝ օգտագործելով բնօրինակ քարեր: Անհայտ կորած կտորները փոխարինվել են դատարկ քարերով, որպեսզի դրանք հեշտությամբ ճանաչելի լինեն: