February 20

Տեառընդառաջ

Տեառնընդառաջը (Տրնդեզ,  Հայ առաքելական եկեղեցու անշարժ տոներից է և նշվում է փետրվարի 13-14-ին՝ Քրիստոսի Սուրբ Ծննդյան տոնից 40 օր հետո:

 Ըստ եկեղեցական ավանդության, երբ Հիսուսին բերում են տաճար ,տաճարի արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից` տեսնելու` ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել:

Նրանք ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է Տիրոջն ընդառաջ: Տոնի խորհուրդն էլ Տիրոջն ընդառաջ գնալն է: Տեառնընդառաջի ծեսը   սկսվում է փետրվարի 13-ի երեկոյան. եկեղեցական օրացույցի համաձայն՝ երեկոյան ժամերգությունից հետո փոխվում է օրը, 13-ի երեկոյից:Եկեղեցական կարգի համաձայն` երեկոյան ժամերգությունից հետո, կատարվում է նախատոնակ, որն ազդարարում է տոնի սկիզբը և վերջում  կատարվում է Անդաստանի կարգ` աշխարհի չորս ծագերի, արտերի և այգիների օրհնությունհետո  մոմերի օրհնության արարողությունը:  Օրհնված մոմի կրակով էլ վառում է Տեառնընդառաջի խարույկը`  որպես Քրիստոսի լույսի խորհրդանիշ:

Հնում ծնողներն առաջնեկ տղա երեխային քառասուն օրականում տանում էին տաճար։ Հովսեփն ու Մարիամը մանուկ Հիսուսին նույնպես տանում են տաճար։ Սիմեոն անունով մի ազնիվ ու արդար մարդ, Հիսուսին տեսնելով, հասկանում է, որ նա փրկություն ու լույս կլինի մարդկանց համար և ընդառաջ է գալիս նրանց։ Այստեղից էլ առաջացել էՏյառնընդառաջը, և նվիրված է քառասնօրյա Հիսուսին տաճար բերելուն։ Այն շատ է սիրվելի դարձել բոլորի կողմից, քանի որ այդ տոնը նվիրված է Հիսուսին։

Ասում են, որ հեթանոս հայերը նույնպես ունեցել են այպիսի տոն որ կապել են կրակի ու արևի աստծու հետ, գարնան գալստի հետ:

Պատասխանիր հարցերին՝

  • Գրի՛ր Տեառնընդառաջ բառի բացատրությունը:

Տեառնդառաջ  այսինքն Տիրոջն ընդառաջ

  • Մասնակցե՞լ եք այս տոնին, մի փոքր նկարագրեք ձեր տեսածը:

Այո ,մասնկցել եմ այս տոնին մեր դպրոցի բակում ամեն տարի ենք նշում այս տոնը ,կրակ ենք վարում և ցատկում դրա վրայից ,խնդրում ենք մայրիկներին որ քաղցր թխվածքներ պատրաստեն, որ մեր հետ տանենք դպրոց և ամենքով վայելենք ։

  • Տեառնընդառաջի ժամանակ ի՞նչ սովորույթներ են  ընդունված:

Քառասուն օրվա  ծնված երեխաներին տանում են տաճար կամ եկեղեցի ։

February 20

Հ․ Թումանյան «Ոսկու կարասը»

Առաջադրանքներ

  1. Տեքստից գտեք իրար հականիշ երկու զույգ բառեր։

վերջանում է-սկսում է

Բարին- չարը 

  1. Դեղինով  նշված բառերի համար գրեք հականիշներ։
     ծերերը – երիտասարդները

աղքատ – հարուստ

լիքը – դատարկ

 Վեճը – հաշտություն

բերի – տանի

ճշմարիտ – կեղծ

իմաստուններին- հիմարներին

  1. Մոխրագույնով նշված բառերը բառակազմորեն վերլուծեք, դրանց արմատներով նոր բառեր կազմեք։
    հողագործ  -հող-ա-գործ/բարդ բառ/գործարան,հողատուն
    հողատիրոջ -հող-ա-տեր/ բարդ բառ/անտեր,հող
    թագավորի-թագ -ավոր/ածանցավոր/թագուհի,
    անգետ-ան -գիտուն/ածանցավոր/գիտնական
    բացատրությունն-բացատրել -ություն/ածանցավոր/
    ազնվության-ազնիվ- ության/ածանցավոր/անազնիվ
  2. Ի՞նչ է սովորեցնում մեզ հեքիաթը։
    Այս հեքիաթը սովորեցնում է որ մենք ուրիշին ունեցածը պետք չէ հափշտակենք։
  3. Հեքիաթի ասելիքին համապատասխան մտածեք փոքր պատմություն, որն առանձին նյութով դրեք և հղումով բերեք առաջադրանքների մեջ դրեք։

  4. Բնութագրեք հեքիաթի հերոսներին։
    Հողատերը գյուղացի արդար մարդ , հողը վարողը գյուղացի էր, բարի, թագավորը դրամասեր, խորհրդականը խելացի, արդար։
  5. Հեքիաթը բաժանեք մասերի և վերնագրեք մասերը։

Աղքատ գյուղացին
Ոսկու վեճը
Օձ թե ոսկի
Հարսանիքը։