February 7

Խոսող Ձուկը Մաս 3-րդ

Մարդ ու կնիկ վերջալուսի տակ տխուր նստում են դռանը, ու միտք են անում, թե ինչ պատասխան տան Հրեշին, կամ, ով գիտի, ինչ կհարցնի նա․ ո՞վ կիմանա Հրեշի միտքը։

— Ա՛յ թե ինչ դուրս կգա, երբ մարդ Հրեշի հետ գործ բռնի․․․ Հրեշի հետ հաշիվ ունենա․․․ Հրեշից լավություն ընդունի․․․- հառաչելով զղջում էին մարդ ու կին, բայց անցկացածն անց էր կացել, էլ հնար չկար։ Իսկ զարհուրելի գիշերը արդեն վրա էր հասնում։

Էս ժամանակ նրանց մոտենում է մի անծանոթ գեղեցիկ երիտասարդ։

— Բարի իրիկո՛ւն,- ասում է,- ճամփորդ մարդ եմ, մութն ընկնում է, ես էլ հոգնած եմ, հյուր չե՞ք ընդունի ձեր տանն էս գիշեր։

— Ընչի՛ չէ, ճամփորդ ախպեր, հյուրն աստծունն է։ Բայց մեզ մոտ վտանգավոր է էս գիշեր։ Մենք Հրեշից մի կով ենք առել էն պայմանով, որ երեք տարի կթենք, ուտենք, երեք տարուց ետը գա մեզ հարց տա, թե պատասխանենք, կովը մեզ լինի, թե չէ՝ իր գերին ենք։ Հիմի ժամանակը լրացել է․ էս գիշեր պիտի գա, ու մենք էլ չգիտենք, թե ինչ պատասխան տանք։ Հիմի մեզ ինչ անի՝ մենք ենք մեղավոր, վայ թե քեզ էլ վնասի։

— Բան չկա, որտեղ դուք, էնտեղ էլ ես,- պատասխանում է օտարականը։

Համաձայնում են, հյուրը մնում է։

Մին էլ կեսգիշերին դուռը դղրդում է։

— Ո՞վ է։  — Հրեշը։ Եկել եմ որ եկել եմ, դե պատասխանս տվեք։

Ինչ պատասխան, սարսափից մարդ ու կնկա լեզուն կապվում է, մնում են տեղները քարացած։

-Մի՛ վախենաք, ես ձեր տեղակ սրա պատասխանը կտամ,- ասում է երիտասարդ հյուրը ու գնում է դեպի դուռը։

— Եկե՜լ եմ,- դռան ետևից ձայն է տալի Հրեշը։

— Ես էլ եմ եկե՜լ,- պատասխանում Է ներսից հյուրը։

— Ո՞րտեղից ես եկել։

— Ծովի էն ափից։

— Ընչո՞վ ես եկել։

— Կաղ մոծակը թամքել եմ, վրեն նստել եմ, եկել։

— Ուրեմն՝ ծովը պստիկ է եղել։

— Ի՜նչ պստիկ, արծիվը չի կարող մի ափից մյուսը թռչի։

— Ուրեմն՝ արծիվը ճուտ Է եղել։

— Ի՜նչ ճուտ․ թևերի շվաքը քաղաք Է ծածկում։

— Ուրեմն՝ քաղաքը շատ Է փոքրիկ։

— Ի՜նչ փոքրիկ․ նապաստակը մի ծայրից մյուսը չի հասնի։

— Ուրեմն՝ նապաստակը ձագ է։

— Ի՜նչ ձագ․ մորթին մի մարդու քուրք դուրս կգա, գլխարկն ու տրեխն էլ՝ ավել։

— Ուրեմն՝ մարդը թզուկ է։

— Ի՜նչ թզուկ․ ծնկան ծերին աքլորը ծուղրուղու կանչի, ձենը ականջը չի հասնիլ։

— Ուրեմն՝ խուլ է։

— Ի՜նչ խուլ․ սարում որ պախրեն խոտ պոկի, նա կլսի։

Հրեշը մնում է կապված–մոլորված, զգում է, որ ներսը մի ուժ կա իմաստուն, համարձակ, անհաղթելի, էլ չի իմանում՝ ինչ ասի, սուսուփուս քաշվում, կորչում է գիշերվա խավարի մեջ։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի, ուրախանում, աշխարհքովը մին են լինում։ Հետն էլ բացվում է բարի լուսը, և երիտասարդ հյուրը վեր է կենում, մնաք բարով է ասում, որ գնա իր ճանապարհը։

— Չենք թողնի որ չենք թողնի,- առաջը կտրում են մարդ ու կին,- դու, որ փրկեցիր մեր կյանքը, ասա՛, ինչով ետ վճարենք քո լավությունը․․․

— Չէ՛, անկարելի բան է, պետք է գնամ իմ ճանապարհը։

— Դե գոնե անունդ ասա, եթե լավությունդ կորչի, ու չկարողանանք ետ վճարել, գոնե իմանանք, թե ում ենք օրհնելու․․․

— Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ։ Ես հենց էն Խոսող ձուկն եմ, որի կյանքը դու խնայեցիր․․․- ասում է անծանոթն ու չքանում ապշած մարդ ու կնկա աչքերից։

Առաջադրանքներ

  1. Դեղինով նշված բառերը դուրս գրեք, արմարտը կամ արմատներն առանձնացրեք և նոր բառեր կազմեք դրանցով։ արմատ նոր բառ

վերջալուսի – վերջ – լույս անվերջ , լուսավոր

լավություն  – լավ լավագույն

անծանոթ – ծանոթ ծանոթություն

ճամփորդ – ճամփ – որդ – ճափա

վտանգավոր -վտանգ – ավոր անվտանգ

մեղավոր – մեղք -ավոր անմեղք

օտարականը -օտար – կան օտարություն

  1. Ի՞նչ ասացվածքներ կան, որ համապատասխանում են հեքիաթի ասելիքին, դրանցից մի քանիսը գրեք։

Սրանք նոր մեռած տեղներիցը ետ են գալի

Լավությունը արա ու թեկուզ ջուրը գցի՝ չի կորչիլ

  1. Հրեշի և երիտասարդի երկխոսության օրինակով փոքր երկխոսություն հորինեք։ 

— Գնում եմ
— դե գնացինք
— ու՞ր ես գնում
—լեռան մույս կողմը
— ի՞նչով ես գնում
— մաշված կոշիկով

  1. Մոխրագույնով նշված բառեր դուրս գրեք և դրանց համար հականիշներ մտածեք։

պատասխան – հարց
գեղեցիկ- տգեղ
մութ-լույս
վտանգավոր – անփորձանք
եկել եմ- գնացի
թզուկ- հսկա
լավությունը-վատություն