June 3

Թեսթ 4

Մարկ Տվեն
Թոմ Սոյերի արկածները

Երկուշաբթի առավոտյան Թոմն իրեն շատ դժբա□տ զգաց: Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շա□աթվա տանջանքները դպրոցում: Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում: Թոմը պառկած մտածում էր: Հանկարծ նա ցանկացավ հիվանդ լինել. Այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ: Այստեղ ինչ-որ անորոշ հնարավորություն կար: Նա ինքն իրեն ստուգեց: Ոչ մի տեղը չէր ցավում: Նորից ստուգեց: Այս անգամ թվաց, թե փորացավի նշաններ կան, և նա դրանց հետ որոշակի հույս կապեց: Բայց շուտով այդ նշանները թուլացան և հետզհետե ամբողջովին անհետացան: Թոմը նորից սկսեց մտածել: Հանկարծ մի նոր բան հայտնաբերեց: Վերևի ատամներից մեկը շարժվում էր: Դա արդեն մեծ բախտ էր: Որպես սկիզբ նա ուզում էր տնքալ, երբ մտածեց, որ եթե սկսի այդ պատճառաբանությամբ, մորաքույրն այդ ատամը կքաշի, և դա ցավ կպատճառի: Նա որոշեց ատամը պահել որպես պահեստային ցավ և ուրիշ պատրվակ գտնել: Որոշ ժամանակ ոչ մի բան չգտավ, հետո հիշեց բժշկի պատմած մի հիվանդության մասին, որ մեկին մի քանի շաբաթով անկողին էր գցել՝ միաժամանակ սպառնալով մատի կորստով: Նա վերմակի տակից հանեց ոտքը սկսեց ուսումնասիրել վիրավոր մատը: Բայց այդ հիվանդության նշանները չգիտեր: Այնուամենայնիվ արժեր փոր□ել, և նա սկսեց եռանդով տնքալ: Իսկ Սիդը շարունակում էր անտեղյակ մնալ ու քնել: Թոմն ավելի խորը տնքաց, և նրան թվաց, որ մատն իրոք ցավում է: Ոչ մի արձագանք Սիդի կողմից: Մինչ այդ Թոմի շունչը կտրվեց: Նա մի փոքր հանգստացավ, ուժ հավաքեց ու տնքոցների հիանալի մի շարք արձակեց: Սիդը շարունակում էր խռմփալ: Թոմի համ□երությունն սպառվեց: Նա կանչեց՝ Սի՜դ, Սի՜դ, և եղբորը շարժեց: Դա ազդեց, և Թոմն սկսեց դարձյալ տնքալ: Սիդըհառաչեց, ձգվեց, հենվեցարմունկինևԹոմիննայեց: Թոմը շարունակում էր տնքալ: Սիդը ձայնեց նրան.

– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

Պատասխան չկար:

– Լսի՜ր, Թո´մ, ի՞նչ է պատահել, Թո´մ:

Նա շարժեց եղբորը՝ մտահոգ նայելով դեմքին:

– Թո՜ղ, Սի´դ, հանգիստ թող ինձ:

– Ի՞նչ է պատահել, Թո´մ, գնա՞մ, մորաքրոջը կանչեմ:

– Ո՜չ, հարկավոր չէ. գուցե կամաց-կամաց անցնի, ոչ մեկին մի՛ կանչիր:

– Բայց ես պարտավոր եմ: Այդպես մի տնքա, Թո´մ, սարսափելի է: Ինչքա՞ն ժամանակ է, որ դու այդ վիճակում ես:

– Ժամե՜ր, ա՜խ, ինձ ձեռք մի´ տուր, Սի´դ:
Բայց Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու: Այժմ Թոմն իսկապես տառապում էր. այնպես լավ էր նրա երևակայությունն աշխատում, և այնքան բնական էին նրա տնքոցները:

1. Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դու՛րս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը:

Դժբա□տ-դժբախտ
շա□աթվա-շաբաթվա
փոր□ել-փորձել
համ□երությունն-համբերությունն
2. Գրի´ր տրված բառերի հականիշները.
ա/ դժբախտ բախտավոր
բ/ ատելի երկրպագելի
գ/ հիվանդ առողջ
դ/անհետանալ ի հայտ գալ

3.Ի՞նչ է նշանակում տեքստում հանդիպողհետզհետե բառը:

ա/ աստիճանաբար
բ/ կարգին
գ/ ավելի ուշ
դ/շատ ուշ

4.Տրված բառերից որի՞ դիմաց է սխալ նշված տեսակը.

ա/ դժբախտպարզ
բ/ փորացավ-բարդ
գ/ մորաքույր-բարդ
դ/ հիվանդություն-ածանցավոր

5.Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց նշված է, թե ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված.

ա/ վերմակ-ածական
բ/ նշանգոյական
գ/ ատամ-գոյական
դ/ դպրոց-գոյական

6.Ո՞րն է տրված նախադասության ենթական:
Սիդը իր հագուստները վերցրել ու գնացել էր մորաքրոջը կանչելու:
ա/ հագուստները
բ/ մորաքույրը
գ/Սիդը
դ/ իր

7.Տեքստից դու՛րս գրիր մեկական պատմողական և բացականչական նախադասություն:
Պատմողական-Նա միշտ իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:
Բացականչական– Թո՜մ, լսի՜ր, Թո´մ:

8.Հոմանիշ զույգերից ո՞րն է սխալ.
ա/ մտածել-մտորել
բ/փնտրել – որոնել
գ/ լսել – ականջ դնել
դ/բնականարհեստական

9.Վերնագրի´ր տեքստը:

Թոմը չի սիրում դպրոց գնալ


10.Տեքստում ընդգծված նախադասության մեջ բաց են թողած կետադրական նշաններ:

Լրացրո՛ւ դրանք:
Սիդըհառաչե՜ց, ձգվե՜ց, հենվե՜ցարմունկինևԹոմիննայեց:

11.Գրի´ր մեկ բառով.
ա/ մոր քույրը մորաքույր

բ/ միտք անել մտածել
գ/ ման գալ Զբոսնել

դ/ որոշում կայացնել որոշել

12.Ինչո՞ւ էր երկուշաբթի օրերը Ջելսոմինոն իրեն դժբախտ զգում:

Թոմը իրեն դժբախտ էր զգում, որովհետև այդ օրով էին սկսվում մի նոր շաբաթվա տանջանքները դպրոցում:


13.Թոմն ինչո՞ւ չէր սիրում կիրակի օրերը: Տեքստում ընդգծի՛ր այդ հատվածը:

Նա այդ օրը ցանկանում էր, որ ընդհանրապես կիրակի չլիներ. գերության մեջ լինելը դրանով ավելի ատելի էր դառնում:

14.Ինչո՞ւ էր Թոմն ուզում հիվանդ լինել:

Թոմն ուզում էր հիվանդ լինել,այդպիսով կարող էր դպրոց չգնալ և տանը մնալ:

15.Թոմը որոշեց սկզբից չասել ատամի մասին, որովհետև ̀
ա/ հարմար չէր գտնում նման պատճառաբանությունը
բ/պահումէրորպեսպահեստայինցավ
գ/չէր մտածել այդ մասին
դ/ մի անգամ արդեն նման պատճառաբանություն արել էր։


Posted June 3, 2023 by vanetumanean in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*