September 29

Թվերի մեծ աշխարհում – Արաբական թվեր

Արաբական թվեր, ինչպես նաև՝ հինդու-արաբական թվեր  կամ հնդարաբական թվեր,, տասական թվային համակարգ, որն ունի հետևյալ ՝ 0, 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9: Սա հիմնված է հնդարաբական թվային համակարգի վրա և ամենատարածված նշանային համակարգն է ժամանակակից աշխարհում։ Նրանում թվերը բաղկացած են թվանշաններից, որոնցից յուրաքանչյուրը իրենից արժեք է ներկայացնում։ Զրոյի ներմուծումը, որն առաջ էր քաշվել դեռևս հնդիկ մաթեմատիկոսների կողմից 500 թվականին, ի կատար են ածում արաբները։ Դա ավելի է հեշտացնում հաշվողական համակարգը, և հնարավորություն է տալիս բավարարվել տասը թվանշաններով։ Արաբական թվերին նախորդած հռոմեական թվերում զրո նիշը գոյություն չուներ, որի պատճառով մեծ թվեր գրելիս առաջանում էին դժվարություններ, և դա բարդացնում էր հաշվողական համակարգը։

Թվային համակարգն ընդունվել է պարսիկ և արաբ մաթեմատիկոսների կողմից՝ Արաբական խալիֆայության մայրաքաղաք Բաղդադում, ապա արաբների միջոցով տարածվել Միջերկրական ծովի ավազանում։ Կա վարկած, որի համաձայն արաբական թվերը աբջադիայի թվերի (արաբերենի այբուբեն) առավել կատարելագործված տեսակն են, որոնք մշակվել էին դեռևս Մաղրեբում (Մարոկկո և Ալժիր)։ Թվերի ժամանակակից տեսքը զարգացել է Հյուսիսային Աֆրիկայում՝ որպես նախահիմք ունենալով հնդկական և արաբական թվերը։ Դա տեղի է ունեցել Բեջայա քաղաքի հայտնի իտալացի մաթեմատիկոս Ֆիբոնաչիի կողմից, ով ստեղծել է սեփական թվերը։ Որոշ ժամանակ անց թվային համակարգն ընդունվում է ամբողջ քաղաքակիրթ աշխարհում, ավելի ուշ՝ եվրոպացի գաղութարարաների կողմից ստանում է համաշխարհային տարածում։

Արաբական թվային համակարգն ընդունվում է նաև արաբական երրներից արևելք գտնվող իսլամադավան մի քանի երկրներում (ԻրանԱֆղանստանՊակիստան), որտեղ կիրառվում է որոշ փոփոխություններով։ Տարբերելու համար, դրանց անվանում են «արևելյան արաբական թվեր», իսկ բուն արաբական թվերը երբեմն ընդունված է անվանել նաև «արևմտյան» արաբական թվեր։

Հնդկական թվաբանական համակարգը զարգացրել է մաթեմատիկոս Աբու Ջաֆար Մուհամմադ իբն Մուսա Ալ-Խորեզմին (780-850), ով հեղինակել էր «Քիթաբ ալ-Ջաբր վա ալ-մուկաբալա» աշխատությունը։ «Ալ-ջաբր» բառից առաջանում է «ալգեբրա» (հանրահաշիվ), իսկ գիտնական ալ-Խորեզմիի անունից՝ «ալգորիթմ» բառերը։ Ալ-Խորեզմին հեղինակում է «Հնդկական հաշվարկի մասին» գիրքը, որը վերաբերում էր տասական համակարգին։ Այն ընդունվում է ամբողջ խալիֆայության, այդ թվում՝ արաբական Իսպանիայի (Կորդովայի խալիֆայություն) կողմից։

September 29

Հայաստանն իմ հայրենիքն է: Հայաստանի Հանրապետություն

images

Տուն և հայրենի տուն: Դու երբևէ մտածե՞լ ես այս երկուսի տարբե­րության մասին: Տունը կարող Է կառուցվել ամեն տեղ, նույնիսկ օտար հողի վրա: Օրինակ` շատ հայեր իրենց շքեղ տները կառուցել և կառու­ցում են օտար հողի վրա: Այդ տները, թեկուզև հոյակապ են, բայց երբեք հայրենի տուն չեն կարող լինել: Հայրենի տունը կառուցվում է միայն հայրենի հողի վրա` հայրենիքում: Մեր հայրենիքը Հայաստանն է: Մենք այստեղ պետք է ապրենք, սովորենք, աշխատենք, կառուցենք։

Մեր հայրենիքը շատ հին է: Այն բազում լավ ու վատ օրեր է տեսել: Տեսել է պատերազմներ, թալան ու ավեր, բայց մեր պապերն այնքան քաջ ու աշխատասեր են եղել, որ կարողացել են այն պաշտպանել ու հասցնել մեզ:

Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան: Իսկ մենք բոլորս Հայկ Նահաաետի սե­րունդներն ենք, և այս երկիրը բոլորիս հարազատ տունն է: Մենք այն ժառանգություն ենք ստացել մեր նախնիներից, որպեսզի մենք էլ մեր հերթին շենացնենք և փոխանցենք մեր որդիներին:

Այսօր մենք ունենք մի փոքր, բայց անկախ պետություն, որը կոչվում է Հայաստանի Հանրապե­տություն: Այն կրճատ անվանում են նաև Հայաստան: Հայաստանի մայրաքաղաքը Երևանն է, որն աշխարհի հնագույն քաղաքներից է: Այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին: Երևանն անվանում են վարդագույն քաղաք, քանի որ շենքերն այստեղ հիմնականում կառուցված են վարդագույն տուֆից: Մեր մայրաքաղաքն այսօր էլ շատ գեղեցիկ է, կառուցվել են բազմաթիվ նոր շենքեր, փողոցներ, տեղադրվել են հուշարձաններ:

Հայաստանի խոշոր քաղաքներն են Գյումրին և Վանաձորը: Մեր երկրի տարածքը այժմ կազմում է մոտ 30 հազար քառակուսի կմ, իսկ բնակչությունը ավելի քան 3 միլիոն է:

Հայաստանի Հանրապետության հարևաններն են՝ Վրաստանը, Ադրբեջանը, Թուրքիան և Իրանը։

Հարցեր և առաջադրանքներ/սրանք գրում եք բլոգում/

  1. Ի՞նչ է հայրենի տունը: 2-3 Նախադասությամբ փորձիր ներկայացնել:
    Հայրենի տունը Հայրենիքի մեջ տուն կառուցելն ու ապրելն է։ Կարող է մարդ օտար երկրներում տուն ունենա ,դրանք պարզապես տուներ են ուր կարող են բնակվիլ, բայց Հայրենի տուն չի համարվում։
  2. Ինչպե՞ս է առաջացել մեր երկրի անվանումը:
    Հայոց երկիրն իր անվանումը ստացել է մեր նախահայր Հայկի անունից: Երբ քաջ հսկա Հայկը իր աղեղով և երեքթևյան նետով սպանեց բռնակալ Բելին, դրանից հետո երկիրը նրա անունով կոչվեց Հայք, այսինքն՝ Հայաստան:
  3. Այժմ ինչպե՞ս է կոչվում մեր երկիրը, և որո՞նք են մեզ հարևան պետությունները: Քարտեզի վրա ցույց տուր Հայաստանի Հանրապետությունը և նրա հարևան պետությունները, նշիր դրանց մայրաքաղաքները:
    Այժմ մեր երկիրը կոչվում է Հայաստանի Հանրապետություն կամ Հայաստան հարևաններն են՝ Վրաստանը-մայրաքաղաքը Թիֆլիս
    Ադրբեջանը-մայրաքաղաքը բաքու
    Թուրքիան-մայրաքաղաքը անկարա
    Իրանը-մայրաքաղաքը Թեհրան
  4. Ո՞րն Է Հայաստանի մայրաքաղաքը, ո՞վ Է այն հիմնադրել:
    Հայաստանի մայրաքաղաքն է Երևանը, այն հիմնադրել է Արգիշտի Առաջինը Քրիստոսի ծննդից առաջ 782 թվականին:
September 28

Հայաստան ասելիս

Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:

Առաջադրանքներ

  • Ի՞նչ ես զգում բանաստեղծությունը կարդալիս։
    Ես զգացի, որ Հայրենիքին պետք է պաշպանենք, որովհետև Հայրենիքը մեր շատ թանկ է
  • Քո կարծիքով հայրենիքի նկատմամբ սերն ինչպե՞ս պետք է արտահայտել։
    Իմ կարծիքով Հայրենիքի նկատմամբ սերը զգացական է արտահայտվել որը ուժեղ է, բայց պետք է նաև լինի գործնական,այսինքն իրար օգնելով , իրար սիրելով, սահմաները պաշտպանելով ։
  • Ինչո՞ւ է հեղինակը բանաստեղծության մեջ շարունակ նույն տողը կրկնում։
    Հեղինակը բանաստեղծության մեջ շարնակում է նույն տողը կրկնել, որպեսզի իմաստը ավելի շեշտված լինի և ուշադրություն դարձնի կարևորության։
  • Տեքստից դուրս գրեք բոլոր այն բառերը, որոնք հոգնակի թվով են գործածված։
    այտերս, ծնկներս,աչքերս, թևերս։
September 27

Վ․ Սարոյան «Գեղեցիկ, սպրիտակ ձիու ամառը»Երկրորդ մաս

Երկրորդ մաս

Յուրաքանչյուր ընտանիք ունենում է ինչ-որ խենթ երակ։ Իմ զարմիկ Մուրադը մեր գերդաստանի այդ խենթ երակի բնական շառավիղն էր։ Այդ հարցում նա զիջում էր միայն իմ Խոսրով քեռուն, որը մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Եվ միայն այդքանը, անկախ այն բանից, թե ով ինչ է խոսում։ Մի անգամ, նրա որդին՝ Առաքը, վազել էր ութ թաղամաս մինչև վարսավիրանոց, որտեղ հայրը բեղերն էր հարդարել տալիս, ասելու, որ իրենց տունն այրվում է։ Խոսրովը բարձրանում է տեղից ու բղավում, «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու» ։ Սափրիչը միջամտում է. «Բայց տղան ասում է, որ ձեր տունն է այրվում» ։ Այդ ժամանակ Խոսրովը բղավում է. «Հերիք է, ասում եմ վնաս չունի» ։

Իմ զարմիկ Մուրադը այս մարդու բնական շառավիղն էր համարվում, թեև Մուրադի հայրը Զոհրաբն էր, որը գործնական մարդ էր և ուրիշ ոչինչ։ Այդպես էր մեր տոհմում։ Մեկը կարող է իր որդու հարազատ հայրը լինել, բայց այդ չի նշանակում, թե նրա հոգու հայրն էլ է։ Հոգեկան տարբեր խառնվածքների բաշխումը մեր ցեղում, սկզբից ևեթ, եղել է քմահաճ։

Եվ այդպես մենք ձիավարում էինք, և իմ զարմիկ Մուրադը երգում էր։ Կարծես թե մեր հին հայրենիքում լինեինք, որտեղից մեր հարևանների ասելով ծնունդ էր առել մեր ընտանիքը։

Ի վերջո Մուրադն ասաց.

— Իջիր, ուզում եմ մենակ քշեմ։

— Կթողնե՞ս, որ ես էլ մենակ հեծնեմ։

— Ոնց որ ձին կուզի, — ասաց Մուրադը։— Իջիր:

— Ձին կթողնի, — ասացի ես։

— Կտեսնենք, — պատասխանեց նա, — մի մոռացիր, որ ես ձիերի հետ վարվելու իմ ձևն ունեմ։

— Ձիերի հետ քո իմացած վարվելու ձևը ես էլ գիտեմ։

— Քո ապահովության համար, հուսանք, որ այդպես է։ Իջիր, – ասաց նա։

— Շատ լավ, բայց մի մոռացիր, որ թողնելու ես մենակ հեծնեմ։

Ես ցած իջա, և իմ զարմիկ Մուրադը կրունկներով խթանեց ձիու ու հայերեն բղավեց.

— Վազի՜ր։

Ձին կանգնեց հետևի ոտքերի վրա, խրխնջաց և առաջ սլացավ կատաղի արագությամբ. ես դրանից ավելի գեղեցիկ բան չէի տեսել:

Մուրադը ձին սրընթաց քշեց չոր խոտերի միջով դեպի ոռոգման առուն։ Նա անցավ առուն և հինգ րոպե հետո վերադարձավ քրտինքի մեջ կորած։

Արևը դուրս էր գալիս։

— Հիմա իմ հերթն է, — ասացի ես։

Մուրադը ձիուց ցած իջավ։

— Հեծիր, — ասաց նա։

Ես թռա ձիու գավակին և մի պահ անասելի սարսափ զգացի։ Ձին տեղից չէր շարժվում։

— Խփիր կողերին, — ասաց Մուրադը, — ի՞նչ ես սպասում։ Մենք պետք է ձին ետ տանենք, քանի դեռ մարդիկ չեն արթնացել։

Առաջադրանքներ

  • Սևացրած բառերի բացատրությունները գտիր բառարանում։
    շառավիղն -Սերունդ
    վիթխարի-մեծ
    հուժկու-ուժեղ
    վայրագ-գթասիրտ
    դյուրաբորբոք-բարկացկոտ
    քմահաճ-ինքնակամ
    սրընթաց -արագ։
  • Բառարանի միջոցով բացատրածդ բառերով կազմիր գեղեցիկ բառակապակցություններ։
    Բնական շառավիղ,վիթխարի մարդ,հուժկու հերոս,վայրագ շուն,դյուրաբորբոք տղամարդ,քմահաճ կատու,սրընթաց շոգեկարք։
  • Դեղինով նշվածները բառակազմորեն վերլուծիր և դրանց ածանցներից յուրաքանչյուրով կազմիր երկուական նոր բառ։
    ամենահաստ-ամեն+ա+հաստ/բարդ բառ/հաստավիզ,ամենափոքր։
    բնավորությամբ-բնույթ+ավոր+ությամբ/ածանցավոր/թագավոր,թագավորությամբ։
    անզուսպ-ան+զուսպ/ածանցավոր/անկապ,անգիր
    Սափրիչը-սափրել+իչ/ածանցավոր/գրիչ,սրբիչ
    բնական-բնույթ+ական/ածանցավոր/նկարչական,երաժշտական։
  • Արամի զարմիկ մուրադն իր խելառ բնավորությամբ ո/ւմ էր նման։
    Արամի զարմիկ Մուրադը իր խելառ բնավորությամբ նման էր խոսրով քեռուն։
  • Մի քանի բառով բնութագրիր քեռի Խոսրովին։

Քեռի խոսրովը վիթխարիհուժկու, վայրագդյուրաբորբոք,  անզուսպ մարդ էր։

  • Բացատրիր մոխրագույնով նշված արտահայտության իմաստը։
     ծնունդ էր առել -այնտեղից էր եկել մեր գերդաստանը։
September 27

Сказка о чудесном дереве

Когда ребята остановились у поваленного сильным ветром дерева, учительница спросила:
– Из каких частей состоит это дерево? Назовите эти части по-русски.
– Корни, ствол, ветки, листья.
– Обратите внимание на корни. Для чего корень нужен растению, вы знаете. А вот знаете ли вы, какие ещё значения имеет слово „корень”?
– Знаем! – наперебой закричали ребята. – Все наши зубы имеют корни.
И в каждом слове есть свой корень.
– Правильно. Но тогда у меня к вам ещё один вопрос: „Чем корень слова напоминает нам корни деревьев?”
Ребята задумались.

– Чтобы помочь ответить на этот вопрос, – сказала Наталья Семёновна, – расскажу вам сказку о чудесном дереве. Жило-было много лет назад слово „ходить”. Нашли его люди и приказали:
„Будешь жить с нами!”. И поселилось слово среди людей, и стало скитаться, и попросило слово их:
– Посадите меня в землю.
– Зачем? – удивились люди. – Чтобы из меня много других слов выросло: и вам будет интересней, и мне веселей. Посадили люди слово „ходить” и начали поливать его. Долго из земли ничего не росло, но наконец показался маленький росток.
– Как тебя зовут, росток? – спросили люди.
– Ходить, – ответил он.
– Опять „ходить”! А где же другие слова?
– Будут! Вы только чаще меня поливайте.
Стали люди ухаживать за ростком лучше прежнего, и превратился он в могучий ствол. А когда ствол начал ветвиться, спросили люди первую веточку:
– Как тебя, веточка, зовут?
– Приходить, – ответила она.
Обрадовались люди. Вот оно новое слово. А веточка продолжала:
– Приходите завтра на рассвете, ещё не то увидите.
Пришли люди рано утром и видят: от новой веточки ещё одна тянется.
– А тебя как зовут? – спросили люди.
– Приход, – ответила она.
На другое утро из ствола дерева опять появилась новая веточка. Её звали „уходить”. Так каждый день чудесное дерево дарило людям по одному новому слову. Все эти слова были чем-то похожи на слово „ходить”, но и чем-то отличались от него. А чем – подумайте сами. Вот какое дерево тогда
выросло.

поваленное ветром дерево – քամուց ընկած ծառ

поселилось – стало жить
ствол – բուն

скитаться – թափառել
наперебой – все вместе

1. Прочитайте текст. Найдите в тексте ответы на вопросы.

  1. О чём спросила учительница ребят?
  2. Какие значения имеет слово
    корень?
  3. Какое слово стало жить среди людей?
  4. Какой росток появился
    из земли?
  5. Как звали первую веточку? А вторую? А третью?

2.Как вы думаете, если посадить другие слова, например: учить, сад, лес, то какие слова могли бы вырасти на каждом из этих деревьев? Напишите эти слова.

3.Вместо точек впишите нужное слово из скобок.

  1. Начался … матч. Я люблю … . (футбол, футбольный) 2. Наступила … .
    Целый день льёт … дождь. (осень, осенний) 3. Осенью птицы … на юг, а
    весной … обратно. (прилетают, улетают) 4. Это наша … . К нам приехали …
    из Москвы. (школьники, школа) 5. Весной мы … во дворе много деревьев.
    Теперь там большой … . (посадили, сад).
  2. Впишите вместо точек подходящие по смыслу слова.
    Наш класс очень … . У меня есть хороший … . Мы давно с ним … . О
    нашей … все знают. Я и мой … часто вместе учим уроки. Мы никогда не
    ссоримся … … .
  3. Найдите „третье лишнее” слово. Море, моряк, мороз; Боль, большой, больной; Город, гора, горный.; Вода, водный, водитель.

«Сказка о чудесном дереве» читать, рассказывать

September 25

Անհատական ուսումնական պլան

Անուն, Վանէ Տումանեան

Դասարան` 5.1

Ընտրությամբ գործունեություն` 

երեքշաբթի` հայրենագետ

Հինգշաբթի` քանդակ

Լրացուցիչ խմբակ` 

նկարչական Դիսնեյ դպրոց

Դաշնամուր Աճեմյանի անվան երաժշտական դպրոց

Երկարօրյայի ծառայություն` չեմ օգտվում