Թեսթ 18
Ալբերտ Մորավիա
Երբ մտքերը սառչում են օդում
(1-ին մաս)
Պիտի որ իմանա՝ մեզանից միլիոնավոր տարիներ առաջ Բ և Եռում շատ ավելի ցուրտ էր, քան այս□ր: Ջերմաստիճանը միլիարդ աստիճան զրոյից ցածր էր, և ամեն ինչ սառչում էր, նույնիսկ՝ մտքերը: Բավական էր մեկը մտածեր. «Ցուրտ է, գրո՛ղը տանի» անմիջապես նրա գլխավերևում սուր սառցե լուլաներով գրվում էր. . «ցուրտ է, գրո՛ղը տանի»:
Հենց այդ պատճառով էլ Բ և Եռում ոչ ոք չէր համարձակվում մտածել: Բոլորն էլ վախենում էին, որ ուրիշները կկարդան իրենց մտքերը:
Այսպես արջերը, պինգվինները, փոկերը, մարդիկ՝ բոլորը դադարել էին որևէ բան մտածել: Մի խոսքով, Բ և Եռը դարձել էր իսկական հիմարիկների մի աշխարհ:
Դարերից մի դար (երբ ժամանակը դարերով էին հաշվում), մի Ծով Ա. Ցուլ, անշարժ պառկած սառցակտորի վրա, կիսախուփ աչքերով վայելում էր ցուրտը:
Նրա գլխում ոչ մի միտք չկար, բացի մի կարճ «Բա~»-ից: Հենց այդ «Բա~»-ն էլ սառցե տառերով կա□ված էր նրա գլխավերևում: Թե ի~նչ էր ուզում ասել այդ «Բա~»-ով՝ պարզ չէ:
Հանկարծ ջրից դուրս ցցվեց Օձ Ա. Ձուկն ու, պոչը խաղացնելով, կանչեց.
-Հե~յ, Ծով Ա. Ցուլ, լսիր, ինչ եմ ասում:
-Ասա՛, լսում եմ,- փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Ես մի երկրում եղա, որ կոչվում էր Արևադարձ: Ա~յ թե շոգ էր այնտեղ: Եվ գիտե՞ս, այդ երկրում մտքերը չեն սառչում:
-Ի՞նչ ես ասում:
-Հավատա: Ա՛յ, օրինակ, մեկը քեզ է նայում ու մտածում. «Բայց ի~նչ հաստլիկ է այս Ծով Ա. Ցուլը, հա~…», իսկ դու դա չես էլ իմանում, որովհետև այնտեղ մտքերը չեն սառչում ու մնում են անտեսանելի:
-Այդ ո՞վ է ասում, որ ես հաստլիկ եմ,- նեղացած փնթփնթաց Ծով Ա. Ցուլը:
-Օրինակի համար եմ ասում: Լսի՛ր, արի գլուխներս առնենք-կորչենք Բ և Եռից: Թե իմանաս, ի~նչ հաճելի է, մտածիր՝ ի~նչ ուզում ես: Այդ Արևադարձում ես մի կո~ւշտ մտածեցի:
-Ի~նչ էիր մտածում:
-Տարբեր բաներ:
-Օրինակ:
-Ինչ ուզես: Օրինակ՝ մտածում էի, որ արևը կանաչ է: Կամ երկու ան□ամ երկու հավասար է հինգի:
-Հա, բայց արևը կանաչ չի: Իսկ երկու անգամ երկուսը հավասար է չորսի:
-Ճիշտ ես ասում: Բայց հրաշալին էլ հենց դա է, որ կարող ես մտածել՝ ինչ ուզես, ու ոչ ոք չի իմանա:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
Օձ Ա. Ձուկը լողաց առջևից, իսկ Ծով Ա. Ցուլը հետևեց նրան:
Լողացին, լողացին. ջերմաստիճանը միլիարդ աստիճան ցրտությունից փոխվեց միլիարդ աստիճան տաքության: Աստված իմ, ի~նչ շոգ էր: Ծովը եռում էր, ինչպես ջուրը կաթսայում:
Ծով Ա. Ցուլը դեռ ոչինչ չէր մտածում: Միլիոնավոր տարիներ նա չէր մտածել, հիմա էլ կարծես քնած էր: Լողալիս մեկ-մեկ հարցնում էր.
– Օձ Ա. Ձուկ, դու արդեն մտածո՞ւմ ես:
-Իհարկե:
-Իսկ ի՞նչ ես մտածում:
-Հազար ու մի բան, և բոլորը քո մասին:
-Ի՞նչ ես մտածում իմ մասին:
-Է~, չեմ ասի ասեմ՝ կնեղանաս:
Ծով Ա. Ցուլը տխրեց: Բ և Եռում ոչ ոք ոչ մեկի մասին ոչինչ չէր մտածում: Աստված գիտի, թե Օձ Ա. Ձուկը հիմա իր մասին ինչեր է մտածում: Բամբասկոտ, բութ, երկերեսանի արարած: Հանկարծ Ծով Ա. Ցուլը նկատեց, որ ինքն էլ Օձ Ա. Ձկան մասին է վատ բաներ մտածում:
Այստեղ բոլորը միայն լավ բաներ են ասում. «Բարի գալուստ, ի~նչ գեղեցիկ ես, ի~նչ իմաստուն տեսք ունես, ի~նչ բե□եր են…»: Բայց Ծով Ա. Ցուլը համոզված էր, որ եթե Բ ևԵռում լինեին, օդում սացե տառերով գրված կլիներ.«Միայն դու էիր պակաս այստեղ, անճոռնի~, ա~յ քեզ մռութ, մի սրա բեղերին նայեք…»:
- Տեքստի չորս բառերում տառի փոխարեն վանդակ է դրված, դո՛ւրս գրիր այդ բառերը՝ լրացնելով բաց թողած տառերը: այսօր, կախված, անգամ,բեղեր
- Տեքստից դո՛ւրս գրիր տրված բառերի հականիշները:
ա/ցուրտ Շոգ
բ/սոված կուշտ
գ/ուրախանալ Նեղանալ
դ/տաքանալ սառչել
- Կազմի՛ր երկու նախադասություն, որ ոսկի բառը մեկում գործածված լինի ուղիղ, մեկում՝ փոխաբերական իմաստով:
Ես խանութից վերցրել եմ ոսկի վզնոց։
Իմ տատիկը ոսկի ձեռքեր ունի ։ - Գտի՛ր գլխավերև բառի բաղադրիչները և դրանցից յուրաքանչյուրով նոր բառ կազմի՛ր:
գլուխ-անգլուխ
վերև-վերևանալ - Բացատրի՛ր գլուխ գովել դարձվածքի իմաստը:
Ինքզինք գովաբանել - Տեքստից դո՛ւրս գրիր ընդգծված բառերը՝ դիմացը գրելով տեսակը (պարզ, բարդ, ածանցավոր):
ա/սուր-պարզ
բ/սառցակտորի-բարդ
գ/Արևադարձում-բարդ
դ/երկիրը-պարզ - Տրված բառերից յուրաքանչյուրի դիմաց գրված է, թե այն ինչ խոսքի մաս է: Ո՞ր տարբերակում է սխալ նշված:
ա/պինգվին – գոյական
բ/սառչել-բայ
գ/հաճելի-ածական
դ/Ծով Ա.Ցուլ-բայ - Տեքսից դո՛ւրս գրիր մեկ նախադասություն, որում կա մեկ ենթակա և մեկ ստորոգյալ:
Օձ Ա. Ձուկն այնքան խոսեց ու համոզեց, որ Ծով Ա. Ցուլը համաձայնեց գնալ Արևադարձ կոչվող երկիրը:
- Լրացրո՛ւ հետևյալ ասացվածքները:
ա/Գյուղ կանգնի գերան կկոտրի
բ/Անունը կա ամանում չկա - Այն ի՞նչն է, այն ի՞նչը.
Առանց ձեռքի,
Առանց ոտքի
Դռներ է բացում:
բանալի - Ինչո՞ւ էին ԲևԵռի ապրողները վախենում մտածել:
Բևեռի ապրողները վախենում էին մտածել, որովհետև ամեն ինչ սառչում էր նույնիսկ մտքերը։
- Ի՞նչն էր հրաշալի Արևադարձում:
Արևադարձում շոգ էր և մտքերը չէին սառչում - Ի՞նչ էր մտածում ՕձԱ.Ձուկը ԾովԱ.Ցուլի մասին:
Օձ Ա․ Ձուկը վատ բաներ էր մտածում Ծով Ա․ Ցուլի մասին։
- Դու՞ր եկավ քեզ պատմվածքի ավարտը: Ինչո՞ւ:
Այո ,որովհետև Ծով Ա․ Ցուլը ամռան շոգը վայելեց։ - Ո՞ր երկրում կուզեիր ապրել, ԲևԵռում, թե՞ Արևադարձում, ինչո՞ւ:
Արևադարձում, որովհետև այնտեղ ամռան նման շոգ է և ես կարող եմ մտած