April 4

Զատկի ծես

Զատիկը բնության զարթոնքը խորհրդանշող ամենասիրված ու ամենամեծ տոնն է:Զատիկը համարվում է հինգ տաղավար տոներից մեկը: Զատիկ բառը «հատանել»` զատել կամ բաժանել կամ էլ անջատել, բայից է առաջացել: «Զատիկ» նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և իր վերջնական տեսքով` վերադարձ առ Աստված: Զատկի տոնին մարդիկ մատաղ են արել ու բաժանել:

Զատիկը հեթանոսական տոն

Ըստ ենթադրությունների Զատիկը եղել է անշարժ տոն և համընկել է մարտի 21-ի գիշերահավասար օրվա հետ՝ գիշեր-ցերեկն իրարից տարբերելու իմաստով:
Հետագայում, կապվելով լուսնային օրացույցի հետ, դառնում է շարժական և տոնվում Վահագնի ծնունդից հետո առաջին լիալուսնին հաջորդող օրը: Արդեն իսկ փետրվարի վերջին օրը, լույս մարտի մեկի կեսգիշերին, ընտանիքներում ամեն մեկը մի-մի փայտ վերցրած` խփել է տան պատերին, հատակին` ձայնակցելով.

-Շվոտը դուրս, մարտը` ներս: Այսպես վտարվել է փետրվարը` ձմռան վերջին ամիսը, և հալածվել է ձմռան ընթացքում տներում բույն դրած չարը (Շվոտ): Հայերն այդ օրը սկսում են իրենց գարնանային վարուցանքը, իսկ մանուկները գունավոր ձվերը ձեռքներին երգում-պարում են ու ձվախաղ անում: Զատկի առթիվ ընդունված էր տներում Կենաց ծառ (այսինքն` կյանքի ծառ) զարդարել: Ավանդության համաձայն, մի ժամանակ Արարատում, բարձր լեռների կատարին բույն դրած Հազարան Հավքը , որ գիշերները ճառագում էր, իսկ ցերեկները Արևի ճառագայթների հետ միացնում իր շողերը,  երգում և բազմագույն ձվեր էր ածում` անընդհատ նորոգելով Արարատ աշխարհի գույների թարմությունը, իսկ Անահիտ աստվածուհին դրանք շաղ էր տալիս ողջ Արարատով մեկ, որպեսզի հողն էլ դրանց նման բազմագույն պտուղներ տա: (Ս. Կակոսյան)

Զատիկը` քրիստոնեական տոն

Ս. Հարության տոնին նախորդ օրը երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ:  Այդ օրվանից հավատացյալները միմյանց ողջունում են `Քրիստոս յարեաւ ի մեռելոց ավետիսով, պատասխանն է` Օրհնեալ է Յարութիւնը Քրիստոսի։ Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է  Հիսուսի արյունը՝ խաչվելուց: Ձուն կարմիր ներկելու մասին `«Միայն Զատիկին ենք ձուն կարմիր ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի, և, ինչպես իմաստուններն են ասում` դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը` օդին, սպիտակուցը` ջրին, դեղնուցն էլ երկիրն է»:Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը։ Զատիկը նաև տնօրհնեքի օր էր: :Օրհնվում էր բարիքը` ապահովելով տարվա լիությունը:
Սուրբ Հարության տոնին առաջներում մատաղ էին անում: Զատիկի խոհանոց՝
Զատկի սեղանին սովորաբար դրվում էր ձու, ձուկ, չամչով փլավ, տապակած կանաչի:
Պարտադիր ուտեստներից մեկն էլ ձուկն է` խաշած կամ տապակած վիճակում և կարմիր գինին:

April 4

Երեք իրար հաջորդող թվեր

Յուրաքանչյուր թվին հաջորդող թիվը ստանալու համար պետք է այդ թվին գումարել 1։

Օրինակ՝ 1 թվին հաջորդող թիվը ստանալու համար պետք է ՝ 1+1=2, իսկ 2 թվին հաջորդող թիվը գտնելու համար պետք է ՝ 2+1=3։

Այսպիսով՝ 1,2,3 թվերը երեք իրար հաջորդող թվեր են։

1,2,3 իրար հաջորդող թվեր կարելի է ստանալ նաև, եթե 1+1=2, 1+2=3: Երեք իրար հաջորդող բնական թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

1-ին թվին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։

Իրար հաջորդող կենտ բնական թվեր ստանալու համար յուրաքանչյուր կենտ թվի նախորդին պետք է գումարել 2։

Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

1-ին կենտ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող կենտ թիվը։

Օրինակ՝ 1,3,5 թվերը իրար հաջորդող բնական կենտ թվեր են։

1-ին կենտ թիվը 1 է, իսկ այդ թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝ 1+2=3, իսկ 3 թվին հաջորդող կենտ թիվը գտնելու համար՝

3+2=5 կամ 1+2=3, 1+4=5:

Իրար հաջորդող բնական զույգ թվեր ստանալու համար յուրաքանչյուր զույգ թվի նախորդին պետք է գումարել 2։

Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերը գտնելու համար կարող ենք կատարել հետևյալ քայլերը՝

1-ին զույգ թվին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։

Օրինակ՝ 2,4,6 թվերը իրար հաջորդող բնական զույգ թվեր են։

1-ին զույգ թիվը 2 է, իսկ այդ թվին հաջորդող զույգ թիվը գտնելու համար՝ 2+2=4, իսկ 4-ին թվին հաջորդողզույգ թիվը գտնելու համար՝ 4+2=6, կամ 2+2=4, 2+4=6:

Այժմ իմանալով թվերի գումարը գտնենք այդ երեք իրար հաջորդող բնական թվերը։ Դիտարկենք օրինակներ։

Օրինակ1․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 306:

Լուծում՝

Քանի որ իրար հաջորդող բնական թվերից 1-ինին 1 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող թիվը, իսկ 1-ին թվին 2 գումարելով՝ 2-րդ թվին հաջորդող թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(1+2)=306-3=303

303:3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող թիվը՝ 101+1=102, իսկ 2-րդ թվին հաջորդող թիվը՝ 101+2=103։

Երեք իրար հաջորդող բնական թվերն են՝ 101,102,103։

Օրինակ 2․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական զույգ թվերը, որոնց գումարը լինի 306:

Լուծում՝

Քանի որ իրար հաջորդող բնական զույգ թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին թվին հաջորդող զույգ թիվը, իսկ 1-ին թվին 4 գումարելով՝ 2-րդ զույգ թվին հաջորդող զույգ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 306 է, ապա 306-(2+4)=306-6=300

300։3=100, ուրեմն այդ թվերից 1-ինը 100 է։ 1-ին թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+2=102, իսկ 2-րդ թվին հաջորդող զույգ թիվը՝ 100+4=104։

Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերն են՝ 100,102,104։

Օրինակ 3․Գտեք այն երեք իրար հաջորդող բնական կենտ թվերը, որոնց գումարը լինի 309:

Լուծում՝

Քանի որ իրար հաջորդող բնական կենտ թվերից 1-ինին 2 գումարելով ստանում ենք 1-ին կենտ թվին հաջորդող կենտ թիվը, իսկ 1-ին կենտ թվին 4 գումարելով՝ 2-րդ կենտ թվին հաջորդող կենտ թիվը։ Մյուս կողմից իրար հաջորդող բնական թվերի գումարը 309 է, ապա 309-(2+4)=309-6=303

303։3=101, ուրեմն այդ թվերից 1-ինը 101 է։ 1-ին թվին հաջորդող կենտ թիվը՝ 101+2=103, իսկ 2-րդ թվին հաջորդող կենտ թիվը՝ 101+4=105։

Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերն են՝ 101,103,105։

Առաջադրանքեր

  1. Երեք հաջորդական թվերի գումարը 303 է։ Որո՞նք են այդ թվերը։
    303:3=101
    101+1=102
    101-1=100
    101,102,100
  2. Գտեք այն երեք իրար հաջորդող բնական թվերը, որոնց գումարը լինի 363:
    363:3=121
    121+1=122
    121-1=120
    121,122,120
  3. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի180 է։
    180:3=60
    60+1=61
    60-1=59
    60,61,59
  4. Գտեք երեք հաջորդական թվեր, որոնց գումարը լինի 432 է։
    432:3=144
    144+1=145
    144-1=143
    144,145,143
  5. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 225 է։ Որո՞նք են այդ թվերը։
    225:3=75
    75+2=77
    75-2=73
    75,77,73
  6. Երեք իրար հաջորդող բնական կենտ թվերի գումարը 321 է։ Որո՞նք են այդ թվերը։
    321:3=107
    107+2=109
    107-2=105
    107,109,105
  7. Երեք հաջորդական կենտ թվերի գումարը 69 է: Գտեք այդ թվերը։

69:3=23

23+2=25

23-2=21
23,25,21

8.Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 288 է։ Որո՞նք են այդ թվերը։
288:3=96
96+2=98
96-2=94
96,98,94

9.Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 336 է։ Որո՞նք են այդ թվերը։
336:3=112
112+2=114
112-2=110
112,114,1110

10.Երեք իրար հաջորդող բնական զույգ թվերի գումարը 318 է։ Որո՞նք են այդ թվերը։
318:3=106
106+2=108
106-2=104
106,108,104


April 4

Գոյականի հոլովում

Առանձնացրեք գոյականների վերջավորությունները և գոյականները գրեք ուղիղ ձևով:  Մեքենայով, ավազից, անտառում քաղաքից, տառերին, սեղանի, լուսամուտից, մարդկանցով, երեխաների, գրչատուփին, մատներով, ստեղնաշարին:

Մեքենայով-մեքենա

Ավազից-,ավազ

Անտառում-անտառ

Քաղաքից-քաղաք

Տառերին-տառեր

Սեղանի-սեղան

Լուսամուտից-լուսամուտ

Մարդկանցով-մարդիկ

Երեխաների-երեխաներ

Գրչատուփին-գրչատուփ

Մատներով-մատներ

Ստեղնաշարին-ստեղնաշար

Փորձեք առանձնացնել վերջավորություն և ածանց ունեցող գոյականները:
Գրքային, գրքից, մեքենայով, քաղաքից, անգլուխ, մսոտ, մսից, քաղաքային, յուղոտ, բախտից, անբախտ, գլխավոր, գլխով, մարմնին, անմարմին:

Ածանձ ունեցող գոյական-Գրքային,Անգլուխ, Քաղաքային, Անբախտ, Գլխավոր,Անմարմին,

վերջավորություն ունեցող գոյական -Գրքից,Մեքենայով,Քաղաքից, Մսոտ,Մսից,Յուղոտ ,Բախտից,Գլխով, Մարմնին։

Բայերից ություն ածանցի միջոցով ստացեք գոյականներ:
Լավանալ, մեծանալ, թանկանալ, չորանալ, բարձրանալ, տաքանալ, գեղեցկանալ, վատանալ:

Լավանալ-լավություն

Մեծանալ-մեծություն

Թանկանալ-թանկություն

Չորանալ-չորություն

Բարձրանալ-բարձրություն

Տաքանալ-տաքություն

Գեղեցկանալ-գեղեցկություն

Վատանալ-վատություն

Որոշեք, թե որ հոլովով են դրված հետևյալ գոյականները և մեկական օրինակ դուք ավելացրեք: Փողից, ձեռքով, փշին, սրտում, աչքի:

Փողից –բացառական հոլով, ափսեից

 ձեռքով –գործիական հոլով, գլխով

փշին-տրական հոլով , գլխին

սրտում –ներգոյական հոլով, սառնարանում

աչքի-սեռական հոլով , մահճակալի

April 4

Գյուղատնտեսություն

Ի՞նչ բույսեր գիտես, որ աճեցնում է մարդը: Ի՞նչ ընտանի կենդանիներ գիտես, ի՞նչ է ստանում մարդը նրանցից:

Արդյունաբերության նման գյուղատնտեսությունը ևս տնտեսու­թյան խոշոր ճյուղերից է: Այն զբաղված է մշակաբույսերի աճեցմամբ և ընտանի կենդանիների բուծմամբ: Երկրագնդի տարբեր վայրերում մշակվում են տարբեր բույսեր և բուծվում տարբեր կենդանիներ: Օրինակ՝ Հայաստանի բնական պայմանները թույլ չեն տալիս, որպեսզի մեզ մոտ աճի արմավենի կամ նարինջ: Դրա փոխարեն մեր երկրում աճում է հյութալի ծիրան, դեղձ, խնձոր և այլն:

Գյուղատնտեսությունը բաժանվում Է բուսաբուծության և անաս­նապահության:

Մշակաբույսերի մեծ մասը մարդն օգտագործում է` որպես սննդամթերք։ Մյուս մասը կեր է ընտանի կենդանիների համար: Մշակաբույսերի մասն էլ, օրինակ՝ շաքարի ճակնդեղը, բամբակենին, վուշը, հումք է սննդի արդյունաբերության համար: Շաքարի ճակնդեղից ստանում են շաքար, բամբակից և վուշից՝ թել:Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, պոմիդոր, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ: Անասնապահական մթերքները մեզ համար ևս արժեքավոր սնունդ են: Օրինակ՝ դու արդեն գիտես, որ մարդու օրգանիզմի համար խիստ կարևոր են միսը և կաթնամթերքը: Բացի այդ, տարբեր ընտանի կեդանիներից մենք ստանում ենք բուրդ, կաշի, փետուր, որոնք էլ հումք են դառնում գործվածքի, հագուստի, կոշիկի, գորգերի համար: Ընտանի կենդանիները նույնպես բազմազան են: Դրանց շարքում կան կաթնասուններ (կով, ոչխար), թռչուններ (հավ, սագ), ձկներ (իշխան, սիգ), միջատներ (մեղու): Ձկներ բուծելու համար մարդը հաճախ .տեղծում է արհեստական լճակներ և ջրամբարներ:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը: Հայաստանում ամռանը կովերին, ոչխարներին, այծերին կարելի է հանդիպել հիմնականում լեռնային արոտներում, որտեղ նրանք սնվում են հյութալի խոտաբույսերով: Այստեղ են նաև տեղափոխում մեղուների փեթակները, որովհետև շատ են բազմերանգ ծաղկաբույսերը:

Միաժամանակ մարդը հատուկ գործարաններում արտադրում է համակցված կերեր, որոնք պարունակում են կենդանիներին շատ անհրաժեշտ սննդարար նյութեր:

Այն մարդկանց, ովքեր զբաղվում են միայն գյուղատնտեսական մշակաբույսեր աճեցնելով, անվանում են հողագործներ կամ երկրա­գործներ, իսկ ովքեր բուծում են միայն կենդանիներ՝ անասնապահներ: Շատ մարդիկ զբաղվում են թե’ մեկով, և թե’ մյուսով: Նրանց էլ  սովորաբար անվանում են ագարակատերեր (ֆերմերներ):

Հարցեր և առաջադրանքներ

  1. Ի՞նչ է գյուղատնտեսությունը, և ի՞նչ ճյուղերից է բաղ­կացած այն:

Գյուղատնտեսությունը տնտեսության խոշոր ճյուղերից է, որը բաղկացած է երկու ճյուղերից՝ անասնապահությունից և բուսաբուծությունից:
2.Ինչո՞վ է զբաղվում բուսաբուծությունը, և ի՞նչ բույսեր է աճեցնում մարդը սննդամթերք ստանալու, անասնա­կերի և արդյունաբերության համար:

Բուսաբուծությունը զբաղվում է զանազան մշակաբույսերի աճեցմամբ: Բուսաբուծության մեջ առաջնակարգ նշանակություն ունի ցորենի մշակու­թյունը, որը մարդկության մեծ մասի հացն է: Աշխարհի շատ երկրներում ցորենից հետո մարդիկ իրենց սննդի մեջ ամենից շատ օգտագործում են կար­տոֆիլ, դրա համար էլ այն անվանում են «երկրորդ հաց»: Մարդն աճեցնում է նաև բրինձ, գարի, բազուկ, գազար, վարունգ, լոլիկ, սուրճ, թեյ, մրգեր՝  խաղող, ձմերուկ, բամբակենի և այլն:
3.Ինչո՞վ է զբաղվում անասնապահությունը:

Անասնապահությունը զբաղվում է ընտանի կենդանիների բուծմամբ:
4.Օրվա ընթացքում բուսաբուծությունից և անասնապա­հությունից ստացված ի՞նչ մթերք ես օգտագործում քո սննդի մեջ:

Օրվա ընթացքում իմ սննդի մեջ օգտագործում եմ կարտոֆիլ, հաց, թեյ, խնձոր, բանան, թթվասեր, մածուն, կաթ և այլն:
5.Ինչպե՞ս են միմյանց հետ կապված բուսաբուծությունը և անասնապահությունը:

Անասնապահության համար մարդը որպես կեր օգտագործում է բնության բարիքները և իր աճեցրած բույսերը:
6. Ի՞նչ կապ կարող է լինել գյուղատնտեսության և արդյունաբերության միջև:

Օրինակ՝ ոչխարը ուտում է խոտ, հետո նրան խուզում են, ստանում են բուրդ, իսկ բրդից ստանում են թել, որով էլ գործում են գորգ, կարում են  վերմակ և այլն: