October 20

թե ինչ է լինում , երբ փորձում ես գոհացնել որոշ մարդկանց

Տարիներ առաջ մի կույր էր ապրում: Բոլորը նրան ամեն ինչի լավագույնն էին տալիս, թե’ ուտելիքի, թե’ հագուստի և թե’ ամենալավ անկողինն ու սպիտակեղենը: Սակայն նա միշտ դժգոհ էր և գիշեր-ցերեկ բողոքում էր, որ իրեն վատ են վերաբերվում: Բոլորը ջուր էին խմում, իսկ կույրին կաթ էին տալիս, իրենք մի բաժակ բրինձ էին ուտում ու նրան՝ երեքը տալիս, կես բոքոն էին ուտում, նրան ՝ երկուսը տալիս, սակայն նա դարձյալ դժգոհ էր: մի օր էլ, խիստ զայրացած և հուսահատ, գառ են մորթում, խորովում, սկուտեղի վրա դնում ու մատուցում են կույրին: Նա հոտոտում է, փորձում է շոշափելով որոշել գառնուկի չափսերը, ապա սկսում է ուտել: Սակայն առաջին պատառը դեռ կուլ չտված, չի դիմանում և ասում է.

– Եթե սա իմ բաժինն է, բա ձե՞րը որքան կլինի:

Հարցեր և առաջադրանքներ

  1. 1. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս առակը: Քո կարծիքով, ո՞րն է այս առակի հիմնական ասելիքը:
    – Այս առակը ինձ սովորեցրեց դժգոհ չլինել։
    – Այս առակի հիմնական ասելիքը այն է, որ մարդիկ միայն վատ բաներ չտեսնեն և գնահատեն և շնորհակալ լինեն։
  2. Բնութագրի՚ր կույրին:
    Դժգոհ, նեղացկոտ և անշնորհակալ էր կույրը ։
  3. Նոր վերնագիր մտածիր:
    Միշտ դժգոհ
October 20

Չի կարելիի արկածները

 Աղբույրից ջուր է խմում և վայելում արևածագը ։Կարպետը փռում է որ հանգիստ նստի ու վայելի շուրջը եղած տեսարանը ,բայց ականջ ծակող ձայնով մեկը սկսում է պոռալ … _Տրորում ես ,զգույշ դիր ոտքերդ ,ինձ մի տրորիր,վայ մայրիկ ջանԳրողը շփոթած կանչում է ով է և ոչ մեկին չի տեսնում ,ձայնը ասում է _ոտքիդ առաջը նայիր ,նորից չի տեսնում և ձայնը իրեն խնդրում է ,որ կռանա և երբ ծնկի է իջնում և տեսնում է ճկույթից էլ փոքր տղա։