October 17

Ամեն ամեն ինչ ոսկեզօծվել է ։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:
Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը
Աշնան քամուն են ծափահարում:
Քամին է այս ծով գանձերի տերը,
Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:

Հարցեր և առաջադրանքներ

  • Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ պատկերը. «Ջրվեժը, առուն, ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում»:

    <<Ջրվեժը, առուն,ծառը, ծտերը Աշնան քամուն են ծափահարում>> այսինքն իրենք ուրախությամբ դիմավորում են Աշնանը։
  • Ո՞ր պատկերն է քեզ ավելի շատ դուր գալիս: Պատասխանդ հիմնավորի՛ր:
    1. Քամին է այս ծով գանձերի տերը,
    2. Այս ոսկու տերը՝ մեծահարուստ:
      Քամին Աշնան պտըտվում է ազատ կարծես ինքը լինի տերը բնության։
  • Ինչո՞վ է աչքի ընկնում բանաստեղծությունը՝ գույնո՞վ, ձայնո՞վ, թե՞ շարժումով: Դո՛ւրս գրիր այն տողերը, որտեղ «գույն» կա:
    Այս բանաստեղծությունը աչքի է ընկնում գույնով ։

Ամեն, ամեն ինչ ոսկեզօծվել է,
Ոսկի են թվում տերև ու ճյուղ,
Ուր որ նայում ես, դեղին բոցեր են,
Դեղին հրդեհ է և դեղին ծուխ:

  • Պատմի՛ր բանաստեղծությունը:
    Ամեն ինչ ոսկեջրի մեջ թաթխված է, ոսկեգույն են տերև, ճուղեր ։Առուն, ջրվեժը , ծտերը ուրախ են որ աշուն է և քամին ազատ պտըտվում է և ամեն տեղ ոսկի է ։
  • Նկարի՛ր բանաստեղծությունը, ձայնագրի՛ր և ֆիլմ պատրաստի՛ր: