April 23

Լեզվական Առաջադրանք 341-346

Կոչական

  1. Նախադասության րնդգծված բառերը հանի՛րԻ՞նչ կանվանես ընդգծված բառերը:

Դավի՛թ, շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝      Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր, երեխանե՛ր, շախմատի բազմաթիվ գրքեր են   հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին, ֆուտբոլի՛ստ:
Ֆուտբոլիստների շապիկների վրա, Վահե՛, 1937 թվականին են առաջին անգամ             համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները, Սամվե՛լ:
Համարները, փոքրի՛կ, գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ             կողմնորոշվեն:

Շախմատի առաջին գիրքը տասնհինգերորդ դարում է գրվել՝          Իսպանիայի թագաժառանգի համար:
Այդ օրվանից մինչև այսօր շախմատի բազմաթիվ գրքեր են հրատարակվել (ավելի քան հիսուն հազար անուն):
Դու ամեն ինչ գիտե՞ս ֆուտբոլի մասին:
Ֆուտբոլիստների շապիկների վրա 1937 թվականին են առաջին անգամ   համարներ գրել:
Ֆուտբոլիստներին պե՞տք են այդ համարները:
Համարները գրում են, որ հանդիսատեսներն ավելի լավ       կողմնորոշվեն:

Ես կանվանեմ ընդգծված բառերը կոչական:

  1. Նախադասության ընդգծված բառերն ի՞նչ են ցույց տալիսՆախադասությունների կետադրությանն ուշադրություն դարձրո՛ւ և փորձի՛ր բացատրել:

Եղիշե՛, այդ նամակն ինձ կտա՞ս կարդալու:
Հասմի՛կ, այս երկտողից.բացի ուրիշ բան չի՞ գրել:
Պետք է արտասանե՞ս, Նվա՛րդ:
Ո՞ւմ ես փնտրում այդպես, Արսե՛ն:
Գնանք, Խորե՛ն, քեզ ծանոթացնեմ Չարենցի հետ:
Բանաստեղծությունդ, սիրելի՛ս, անհաջող է ստացվել:
Ընգծված բառերը ցույց են տալիս, թե ում է դիմում հեղինակը:

  1. Ընդգծված բառերը կոչականներ են: Այդ անունը բացատրի՛ր:
    Ընդգծված
     բառերը կոչվում են կոչականներ, որովհետև նրանք ինչ-որ մեկին կոչում են:

    344. Կետերի
     փոխարեն կոչականներ գրի՛ր:

Սամվե՛լ, դինոզավրերն ինչո՞ւ են ոչնչացել:
Ավե՛տ, դու քայլող մեքենա տեսե՞լ ես:
Նա իսկապե՞ս իր բնակարանը գազանանոցի է վերածել, Ալե՛քս:
Մարդն ինչքա՞ն ժամանակ կարող է դիմանալ առանց խմելու, Արե՛գ:
Գիտե՞ս, Գագի՛կ, ռոբոտներին էլ է օդ պետք:
Ի՜նչ ասես չես մտածի, Նարե՛կ, հիմա էլ որոշել ես նոր տեսակի ծաղի՞կ աճեցնել:

  1. Ա և Բ խմբերի նախադասություններում ընդգծված կոչականները համեմատի՛ր:

Ա. Եղբա՛յր, էսպես էլ բա՞ն կլինի:
Բ. Ա՛յ եղբայր, էսպես էլ բա՞ն կլինի:
Ա. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, փիլիսոփա՛:
Բ. Եվ դու խուսափո՞ւմ ես հարցի պատասխանը փնտրելուց, իմսատո՛ւն    փիլիսոփա:
            Ա. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, գյուտարա՛ր, ավտոտնակ էլ          պետք չէր լինի:
Բ. Լավ կլիներ, չէ՞, որ փչովի մեքենա ունենայինք, պարո՛ն գյուտարար, ավտոտնակ էլ պետք չէր լինի:
Ա նախադասության մեջ սովորական կոչական է իսկ Բ նախադասության մեջ ինչպիսի կոչական։

  1. Ընդգծված կոչականները բառակապակցություններ դարձրո՛ւ (լրացումներ ավելացրո՛ւ)և փոխի՛ր շեշտի տեղը:

Օրինակ՝
Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, Անահի՛տ: — Կարծես թե արդեն ամեն ինչ հասկանալի է, բարի՛ Անահիտ:

Տղա՛, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:- Ա՛յ տղա, քեզ թվում է ֆուտբոլի մասին ամեն ինչ գիտե՞ս:

Փոքրի՛կ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:- Չարաճճի՛ փոքրիկ, լեզուներ սովորելը շատ հետաքրքիր է:
Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, նկարի՛չ:- Ինձ այս նկարի ստեղծման մասին կպատմե՞ս, ջղա՛յն նկարիչ:
Շանդ պահի՛ր, որ մոտ գամ, հովի՛վ.- Շանդ պահի՛ր,. որ մոտ գամ, աշխատասե՛ր հովի՛վ.
Գիտե՞ս, ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:- Գիտե՞ս, բարի՛ ճամփո՛րդ, այդ կողմով գնալ չարժե, ոչ մի հետաքրքիր բան չկա:
Իզուր չէիք եկել, երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:- Իզուր չէիք եկել, ծույլիկ երեխանե՛ր, երեկոն լավ անցավ:

347 Նախադասություններ կազմի՛ր ՝տրված բառերն ու բառակապակցությունները գործածելով որպես կոչականներ:

Բարի՛ մարդիկ մի թողեք ինձ մենակ, հարգելի՛ ծնողներ բարի գալուստ նոր ուսումնական տարի, ի՛մ հեռատես ընկեր ես քեզ ափսոս չեմ հավատացել , անտառի՛ ծառեր բարձր և հզոր, ա՛յ կամակոր աղջիկ խելոք պահի քեզ :

Ուշադիր կարդա ընդգծիր այն հատվածները, որոնք արդեն դու գիտեիր, չմացածդ սովորիր։

Նախադասությունն արտահայտվում է բառով կամ բառերի կապակցությամբ և ավարտուն միտք է հաղորդում: Նախադասությունն ավարտվում է վերջակետով:
Նախադասության գլխավոր անդամներն են ենթական և ստորոգյալը: Ենթական պատասխանում է ո՞վ, ովքե՞ր, ի՞նչ(ը), ինչե՞ր(ը) հարցերին: Դա այն առարկան է, որին ստորոգյալի միջոցով որևէ հատկանիշ է վերագրվում: Ստորոգյալը ցույց է տալիս հատկանիշ և այն վերագրում (ստորոգում) է ենթակային: Պատասխանում է ի՞նչ է անում, ի՞նչ է լինում, ի՞նչ արեց, ի՞նչ եղավ, ո՞վ է, ի՞նչ է ինչպիսի՞ն է և նման այլ հարցերի:
Պարզ համառոտ նախադասությունը կազմված է միայն գլխավոր անդամից կամ անդամներից:
Պարզ ընդարձակ նախադասությունը կազմված է գլխավոր անդամներից (անդամից) և նրանց միտքը լրացնող այլ անդամներից (լրացումներից):
Նախադասության բազմակի անդամները (նույն անդամի հետ կապված, նույն հարցին պատասխանող անդամները) իրարից տրոհվում են ստորակետով, իրար միանում են ու, և, կամ, նաև, և՛… և՛, թե՛… թե՛, կա՛մ… կա՛մ, ո՛չո՛չև նման բառերով (շաղկապներով):
Կոչականը այն անձը կամ առարկան է, որին դիմում է խոսողը: Կոչականի վրա դրվում է շեշտ: Եթե կոչականը լրացում ունի, շեշտն անցնում է լրացման վրա: Կոչականն իր լրացումներով նախադասության մյուս անդամներից տրոհվում է ստորակետով:


Posted April 23, 2024 by vanetumanean in category 5.1 Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*