April 1

Ես իմ անուշ Հայաստան

Ես իմ անուշ Հայաստանի արևահամ բառն եմ սիրում,
Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում,
Արնանման ծաղիկների ու վարդերի բույրը վառման
Ու նաիրյան աղջիկների հեզաճկուն պարն եմ սիրում:

Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:

Ուր էլ լինեմ – չեմ մոռանա ես ողբաձայն երգերը մեր,
Չեմ մոռանա աղոթք դարձած երկաթագիր գրերը մեր,
Ինչքան էլ սուր սիրտս խոցեն արյունաքամ վերքերը մեր,
Էլի ես որբ ու արնավառ իմ Հայաստան յարն եմ սիրում:

Իմ կարոտած սրտի համար ոչ մի ուրիշ հեքիաթ չկա,
Նարեկացու, Քուչակի պես լուսապսակ ճակատ չկա,
Աշխարհ անցիր, Արարատի նման ճերմակ գագաթ չկա,
Ինչպես անհաս փառքի ճամփա` ես իմ Մասիս սարն եմ սիրում:

Առաջադրանքներ

  1. Բանաստեղծությունն ուշադիր կարդա և որոշիր, թե ում կամ ինչին է նվիրված այն։ Պատասխանդ հիմնավորիր։
    Բանաստեղծությունը նվիրված է Չարենցի հայրենիքին՝ Հայաստանին, որովհետև նա պատմում է, թե ինչես է սիրում հայրենիքը,տարերից սկսած մինչև Արարատի ճերմակ գագաթը։
  2. Գտիր այն տողերը, որտեղ քո կարծիքով բանաստեղծը խտացնում է իր ասելիքը։
    Սիրում եմ մեր երկինքը մուգ, ջրերը ջինջ, լիճը լուսե,
    Արևն ամռան ու ձմեռվա վիշապաձայն բուքը վսեմ,
    Մթում կորած խրճիթների անհյուրընկալ պատերը սև
    Ու հնամյա քաղաքների հազարամյա քարն եմ սիրում:
  3. Փորձիր բացատրել․ Մեր հին սազի ողբանվագ, լացակումած լարն եմ սիրում — ինչո՞ւ է լարը լացակումած։
    Հայ ժողովուրդը շատ կորուստներ ունեցած է ջարդ ապրած այդ պատճառով մեր երաժշտությունը ավելի տխուր է և լարը դրա համար ցավ և լաց է պատճառում։
    4.Բանաստեղծությունից դուրս գրիր 8 բարդ բառ և դրանց արմատներից մեկով կազմիր մեկական նոր բառ։
    Լուսապսակ-լույս-ա-պսակ-պսակազարդ
    Արևահամ-արև-ա-համ-արևաբաղձ
    Արունաքամ-արյուն-ա-քամ-արյունագիր
    Երկաթագիր-երկաթ-ա-գիր-գիրացուցիչ
    Աունավառ-արյուն-ա-վառ-վառարան
    Արնանման-արյուն-ա-նման-աննման
    Ողբանվագ-ողբ-ա-նվագ-նվագարան
  4. Բանաստեղծությունից դուրս գրիր հետևյալ բառերի հոմանիշները՝ քմանաչա, հոտ, նազելի, մաքուր, ձյունամրրիկ, սպիտակ։
    Քամանչա-սազ
    Հոտ-բույր
    Նազելի-գեղեցիկ
    Մաքուր-ջինջ
    Ձյունամրրիկ-Ձյունիբուք
    սպիտակ-ճերմակ
  5. Բանաստեղծությունից դուրս գրեք 10 ածական և դրանցով բառակապակցություններ կազմեք։
    Անուշ-անուշ բուրմունք
    Արևահամ-արևահամ ծիրան
    հին-հին քաղաք
    Ողբանվագ-ողբանվագ երաժշտություն
    լացակումած-լացակումած աչքեր
    Արնանման-արնանման նուռի գինի
    հեզաճկուն-հեզաճկուն պարուհի
    մուգ-մուգ ամպեր
    ջինջ-ջինջ ջրի աղբույր
    լուսե-լուսե աղջիկ


April 1

Զատիկը Ազատանում

Մենք մեկնեցինք դեպի Գյմուրի հարության տոնը նշելու ազատանի մեր ընկերներուն հետ ։Նախ  կանգ արինք  Արուճի տաճարում ուր Գմբեթը չկա և երկինքը տեսնում եմ ,շատ հետաքրքիր էր ,այնտեղ ընկեր Սեդայի հետ Ներսես Շնորհալիի շարականերից ենք երգել  շատ տպավորված եմ ։


Հետո շարժվեցինք դեպի Գյումրի դեպի Օլիմպիկ հյուրանոց հաց կերանք,մի քիչ հանգստացանք  և   քաղաքով քայլեցինք ,այցելեցինք  Ամենափրկիչ եկեղեցին ,պոնչիկ կերանք , Եղանք նաև Գորկու այգում, այտեղ շրջեցինք, տեսանք Վառեմ Մարեմ պատժգամբը։


 հուշանվերներ   գնեցին բոլորը բայց ես մոռացել էի փող վերցնել իմ հետ ինձ նվիրեցին հուշանվերներ և ես շատ շնորհակալ եմ դրա համար։ վերադարձանք հյուրանոց գիշերանոցների խրախճանք արեցինք ընկեր Սոնայի հավես բարդին ,ուրախ անցավ ։

Օր 2

Մենք շարժվեցինք դեպի   Ազատան զատիկը նշելու։ Մենք այնտեղ նշեցինք Զատիկը  տարբեր տեսակի խաղեր խաղացինք,ծանոթացանք Ազատանցի նոր ընկերների հետ ։


 Մենք շարժվեցինք դեպի Երևան,բայց ճանապարհին մեր ավտոբուսի ակը պայթեց, մենք իջանք ու իմ հայրիկը հասավ ինձ վերցրեց ես գնացի Աշտարակ իմ հորաքրոջ տուն ։



Ես շատ սիրեցի Գյումրին իր ամեն ինչով,հաստատ նորից եմ գալու