April 3

Կլիմա

Հարցեր և առաջադրանքներ  

    1. Ի՞նչ է կլիման:
      Տվյալ վայրին բնորոշ միանման եղանակների բազմամյա կրկնու­թյունը կոչվում է կլիմա:
    2. Կլիման ձևավորող ի՞նչ գործոններ գիտեք:
    Կլիման ձևավորվում է մի շարք գործոններով, օրինակ` աշխարհագրական լայնությունը, տե­ղանքի բարձրությունը, օվկիանոսների ազդեցությունը, գերիշխող քամիները, ծովայինհոսանքները և այլն:3.Ձեր բնակավայրի կլիման ձևավորող ո՞ր գործոնն է գլխավորը։
    Մեր բնակավայրի կլիման ձևավորող հիմնական գործոնը տեղանքի բարձրությունն է:4. Թվարկեք կլիմայի հիմնական տիպերը:
    Երկրագնդի վրա առանձնացվում են կլիմայի հետևյալ հիմնական տիպերը՝ ծովային,ցամաքային, մուսսոնային և միջերկրածովային:5. Ինչո՞վ է ծովային կլիման տարբերվում ցամաքայինից:
    Ծովային կլիման ձևավորվում է ծովերի և օվկիանոսների առափնյա շրջաններում, ցամաքային կլիման առաջանում է ցամաքների վրա:6. Ինչո՞վ է մուսսոնային կլիման տարբերվում միջերկրածովայինից:
    Մուսսոնային կլիմային բնորոշ են ցուրտ ու չոր ձմեռներ և տաք ու խոնավ ամառներ:Միջերկրածովային կլիմային բնորոշ են մեղմ և խոնավ ձմեռ, չոր ու շոգ ամառ:


Posted April 3, 2024 by vanetumanean in category 5.1 Բնագիտություն

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*