May 11

Ելք ստուգատես 3

Ժամանակով մի մարդ ու մի կնիկ են լինում, իրար հավանելիս չեն լինում ու միշտ կռվելիս են լինում։

Մի օր մարդը եղ , բրինձ և լվացքի մեքենա է առնում, տանում տուն։

Կնիկը բարկանում է․

— էսքան եղն ու բրինձը ինչի՞ համար ես առել բերել մի հատ էլ լվացքի մեքենա՞, որ բրի՞նձը լվանամ։

— Ա՛յ կնիկ, ի՜նչ ես խոսում, տար պահի, բարեկենդանի, համար է։

Կնիկը հանգստանում է, տանում է պահում նկուղում և դուռը փակում։

Անց է կենում կնիկը սպասում է, բարեկենդանը գալիս չի։ Մի օր էլ , տեսնում, է՝ մի մարդ թամբ -թամբ ձիու վրա նստած, փողոցով անց է կենում։

կինը ձեն է տալի․

— Ա՛խպեր, ա՛խպեր

Տղեն կանգնում է։

— Ա՛խպեր, բարեկենդանը դու հո չե՞ս։

Անցվորականը նկատում է, որ էս կնկա խելքը պակաս է, ասում է՝

— Հա՛, ես եմ բարեկենդանը, քույրիկ ջան, ի՞նչ ես ասում։

— Էն եմ ասում, որ մենք քո ծառան հո չե՞նք, որ քո եղն ու բրինձը և լվացքի մեքենան պահենք։ Ինչ որ պահեցինք, հերիք չէ՞ր․․․ չես ամաչո՞ւմ․․․ Ընչի՞ չես գալի քո ապրանքը տանում․․․ուզում ես քո շորերն էլ լվանա՞նք։

— Դե արի տար։

Էս հնարամիտ մարդը վերցնում է  եղն , բրինձն ու լվացքի մեքենան և տանում ։

Մարդը գալիս է տուն, բարկանում է երբ չի գտնում ոչ մի բան նկուղում։ Գնում է մարդու հետևից ,ճանապարհին հանդիպում է մի մարդու և հարցնում է նրան եթե տեսել է մեկին ով ունի եղ ու բրինձ և լվացքի մեքենա իր շալակում։Անցվորականը նրան հակառակ ուղղությամբ է ուղարկում և համոզում նրան որ ոտով ավելի արագ է հասնելու, ձին էլ է վերցնում իրանից։

Օտարականը հասնում է տուն մեծ ուրախությամբ բարեկենդան է նշում, իսկ հիմար մարդը մինչև օրս փնտրում է նրան։