December 2

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային մասը որ կազմված է փխրուն մասից  անվանում են հող: 

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։

Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:

Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:

Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:
Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:
Հարցեր և առաջադրանքներ`
1. Ի՞նչ է հումուսը։  հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։Ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս:
3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։Այն հողերը որ պարունակում եմ հումուս ,մանր օրկանիզմներ մանրէներ,որդերօդ ու ջուր
Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունիՀողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։

December 2

Իմ ընտանիքը նախագիծ

  1. Նարեն  8 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 25 տարով: 4 տարի հետո հայրիկը Նարեից   քանի՞ տարով մեծ կլինի:
    8+25 = 33 տ․ (Հայրիկը հիմա )
    33+4=37
    8 + 4= 12
    37 – 12 = 25
    Հայիրկը – 37
    Նարեն – 12
  2. Կարինեի մայրիկը 32 տարեկան է, իսկ Կարինեն  նրանից փոքր է 20  տարով։ 6 տարի հետո Կարինեն մայրիկից   քանի՞ տարով փոքր կլինի:
    32 – 20 = 12
    12 + 6 = 18
    32 + 6 = 38
    38 – 18 = 20
    Կարենը – 12,20
    Մայրիկը – 32,38
  3. Անահիտը 5 տարեկան է, իսկ հայրիկը նրանից մեծ է 7 անգամ: 5 տարի հետո հայրիկը Անահիտից քանի՞ անգամ մեծ կլինի:
    5 x 7 = 35
    5 + 5 = 10
    35 + 5 = 40
    40 : 10 = 4
    Հայրիկը – 4 անգամ մեծ
    Անահիտը -10 տ․
  4. Արթուրի  պապիկը 70 տարեկան է։ Արթուրը իր պապիկից փոքր է 7 անգամ։ 5 տարի հետո Արթուրը  քանի՞ տարով փոքր կլինի իր  պապիկից։
    70 : 7 =10
    10 + 5 = 15
    70 + 5 =75
    75 – 15 = 60
    Արթուրը – 15
  5.  Արմենի և  իր մայրիկի  տարիքների գումարը  30 է։ Որքա՞ն կլինի նրանց տարիքների գումարը 4 տարի հետո։
    30 + 4+ 4+ = 38 տ․
    Արմենը – 38
  6. 2 տարի առաջ  եղբորս և իմ տարիքների գումարը  18 էր: Որքա՞ն է մեր տարիքների գումարը 2  տարի հետո։
    18 + 2 + 2 = 22
  7. 5 տարի առաջ   իմ և տատիկիս տարիքների գումարը  66 էր: Որքա՞ն մեր տարիքների գումարը 3  տարի հետո։
    66 + 3 + 3 = 72
  8. Ես 9 տարեկան եմ, մայրիկս ինձանից մեծ է 25  տարով, հայրիկս  մայրիկիցս մեծ է  3 տարով։ 6 տարի հետո հայրիկս քանի՞   տարով մեծ կլինի ինձանից։
    9 + 25 =34 տ․ ( Մայրիկը )
    34 + 3 = 37 տ․ ( Հայրիկը )
    9 + 6 = 15
    37 +6 = 43
    43 – 15 = 28
  9. Ես 8 տարեկան եմ, եղբայրս 3 տարով փոքր է ինձանից, մայրիկս 28 տարով մեծ է եղբորիցս: Հայրիկս 4 տարով մեծ է մայրիկիցս: 5 տարի հետո  հայրիկս քանի՞ տարով մեծ կլինեն ինձանից։
    8 – 3 = 5 տ․ եղբայրս
    28 + 5 = 33 տ․ Մայրիկը
    33 + 4 = 37 տ․ Հայրիկը
    37 + 5 = 42
    8 + 5 = 13 տ․
    42 – 13= 29 տ․
  10.  Մայրիկս 35 տարեկան է, իսկ հայրիկս նրանից 5 տարով է մեծ, իսկ ես հայրիկիցս փոքր եմ  5 անգամ: Քանի՞ տարեկան եմ ես:
    35 տ․ – Մայրիկ
    35 + 5 = 40 տ․ Հայրիկ
    40 : 5 = 8 տ․ես
  11. Իմ փոքրիկ քույրիկ Աստղիկը ինձանից փոքր է յոթ անգամ։ Ես յոթ տարեկան եմ։ Երեք տարի հետո   որքա՞ն կլինի  իմ և Աստղիկի տարիքների գումարը։
    ես 7 տ․
    7 : 7= 1 տ․ Քույրիկս
    3 + 7= 10 տ․ ես
    3 + 1 = 4 տ․ Քույրիկս
    10 + 4= 14


Սիրելի  սովորողներ, այժմ  կազմեք ձեր ընտանիքի անդամների
տարիքների   վերաբերյալ խնդիրներ։
—ես 9 տարեկան եմ և իմ Եղբայրս ինձանից 5 -տարի մեծ է ։ 10 – Տարի ետք
քանի տարեկան կլինեք մենք ։
9 + 5 = 14 տ․ Եղբայրս
9 + 10 =19 տ․ ես
14 +10= 24 տ․ Եղբայրս

Ես 9 – տարեկան եմ ,մայրիկս 30 տարով մեծ է ինձանից, իսկ Հայրիկս 4 տարով մեծ է Մայրիկիցս ։ Քանի տարով մեծ է ինձանից։

30 +9= 39 տ․ Մայրիկս

39 + 4 =43 տ․ Հայրիկս
43 – 9 = 34



December 2

Հեքիաթ փշատերև ծառի մասին:

Անտառի մի խորհդավոր բացատում ապրում էր մի փշատերև ծառ: Անտառի ծառերից ոչ մեկը նրա հետ ընկերություն չէին անում: Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հա—նում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ

Բայց եր— եկավ աշունը, նրանց տերևները թափվեցին, իսկ ա—աջին ձյան հետ նրանք մերկացան ու տխուր լռեցին: Միայն փոքրիկ փշատերևն էր, որ կանաչ ու դալար կանգնած էր մնացել…

Շուտով Նոր տարի էր… Անտառի բնակիչները պատրաստվում էին Նոր տարվան…Նրանք ուզում էին շատ գեղեցիկ դիմավորել Ձմեռ Պապիկին և որոշում են զար—արել փշատերևին։ Ամեն մեկը տարբեր բաներ է բերում. սկյուռիկը բերում է ընկույզ և կաղին, ոզնին՝ չորացրած սնկեր, իսկ նապաստակը իր մայրիկից խն—րում է փոքրիկ գազարներ։

Շատ շուտով տոնածառը շքեղ տեսք է ստանում, գազանիկներն ուրախանում են, իսկ փշատերևը հուզված նայում է շուրջը։  Նա երջանիկ էր, սակայն զգում էր, որ բոլոր ծառերը տխուր են։

Գիշերը, երբ բոլոր գազանիկները պառկում են քնելու, նա բվին խնդրում է, որ իր խաղալիքների կեսը տանի և կախի մյուս ծառերի Ճյուղերից։ Հաջորդ օրը երբ, Ձմեռ Պապը գալիս է անտառ, տեսնում է, որ  բոլոր ծառերը գեղեցիկ զարդարված են։ Նա զարմացած հարցնում է. «Իսկ ո՞վ է զարդարել անտառի մյուս ծառերը»: Փշատերևը համեստորեն լռում էր: Այդ ժամանակ բուն որոշեց ամեն ինչ պատմել Ձմեռ պապիկին: Ձմեռ պապը շոյեց փշատերևի դալար փշիկները և ուրախացած բացականչեց. «Այսօրվանից քեզ կկոչենք տոնածառ: Դու բոլորին տոն ես պարգևել: Դու աշխարհի ամենաբարի ծառն ես»:

Հնչեցին Նոր տարվբվինա զանգերը, երկնքում վառվեցին աման—րյա աստղիկները, փաթիլ-փաթիլ ձյուն եկավ և անտառի բոլոր բնակինչներն ու ծառերը Ձմեռ պապի հետ դիմավորեցին Նոր տարին: Նրանք հասկացան, որ անտառում բոլորն էլ կարևոր են, որ պետք է սիրով ապրեն անտառում, որ ոչ մեկն անտառում չպետք է «քիթը վեր ցցի»…

Առաջադրանքներ

  1. Անծանոթ բառերը դուրս գրիր, բառարանով բացատրիր:
    դալար-թարմ
    խորհրդավոր – նշանակավոր
    բացատ- բացավայր
    տերևակալում – տերև տալ
    բողբոջել – ծիլ տալ
    բուրմունք- հոտ
    համեստորեն – ազնիվ
    ցցի-դեպի վեր ձգի
    Պարծենալ-հպարտանալ մի բանով
  2. Դեղինով նշված բառերը դուրս գրիր տեքստից և գրի դրանց առաջին արմատները` չհնչյունափոխված տարբերակով:
    բվին-բու
    լռեցին-լուռ
    գեղեցկությամբ-գեղեցիկ
    փշատերևը-փուշ
     բուրմունքով-բույր
    ընկերություն-ընկեր
  3. Սևացրած բառերում գծիկների փոխարեն լրացրու բաց թողնված տառերը։ Գրելուց հետո բառարանով ինքդ քեզ ստուգիր։

    առաջին
    ամանորյա
    խնդրում
    զարդարել
    երբ
    հագնում
  4. Տեքստի մեջ վադագույնով ընդգծիր այն հատվածը, որից իմացանք, թե ինչու Ձմեռ Պապը փշատերևին «Տոնածառ» անվանեց:
  5. Բնութագրեք փշատերևին 3 հատկանիշով:
    Փշատերևը բարի էր, խելացի և համեստ։
  6. Ինչո՞վ էին աշնանը պարծենում անտառի ծառերը:

Գարնանը բոլոր ծառերը բողբոջում էին, տերևակալում, զարդարվում ծաղկաթերթերով, մեկը մյուսին զարմացնում իրենց ծաղիկների բուրմունքով, իսկ փոքրիկ փշատերևը զարմացած նայում էր, թե ինչպես էին բոլոր ծառերը պես-պես զգեստներ հագնում, սոսափում ու պարծենում իրենց գեղեցկությամբ

  1. Քո կարծիքով ինչո՞ւ եղևնին իր խաղալիքները կախեց մյուս ծառերի վրա:
    Որովհետև խղճաց մյուս ծառերին։
  2. Ընդամենը մեկ բառով ասա

Ա. Ինչպիսի՞ն էր այս պատմվածքը -հետաքրքիր

Բ. Ի՞նչ գույնի էր- գունավոր

Գ. Ի՞նչ զգացիր-երջանկություն։