September 28

Արայի լեռ՝ Ծաղկեվանք

Մենք ճամփորդել ենք: Գնացել ենք Արայի լեռ: Երկար էինք քայլում, ես հոգնեցի, բայց բարձրացա սարը: Մտանք Ծաղկեվանք, երգեցինք: Հանգստանալուց հետո իջանք ու գնացինք խնձորի այգի :

լեգենդ

Կար մի աղջիկ, որի անունը Ծաղիկ էր: Նրան սիրահարվել էր մի իշխան, բայց Ծաղիկը չէր սիրում նրան: Ծաղիկը թաքնվեց մի քարանձավում և խնդրեց հովիվին, որ չասի իր տեղը: Բայց հովիվը վախեցավ և ասեց իշխանին Ծաղիկի տեղը: Երբ Ծաղիկը իմացավ, որ իշխանը իմացել է իր տեղը, իրեն քարանձավից գցեց ցած: Իսկ հովիվը և իր ոչխարները դարձան քար: Քարանձավի պատերից հոսող ջուրը Ծաղկի արցունքներն են:

September 11

Իմ գտած ամպը

«Գեղեցկությունը պայծառ լույս է, որը լուսավորում է աշխարհը. Այս լույսի ներքո ճշմարտությունը, ճշմարտությունը, բարությունը բացահայտվում է ձեզ համար. այս լույսով լուսավորված ՝ դուք զգում եք նվիրվածություն և անհաշտություն: Գեղեցկությունը մեզ սովորեցնում է չարը ճանաչել և պայքարել դրա դեմ: Ես գեղեցկությունը կանվանեի հոգու մարմնամարզություն. այն ուղղում է մեր ոգին, խիղճը, զգացմունքներն ու համոզմունքները: Գեղեցկությունն այն հայելին է, որում տեսնում ես ինքդ քեզ և համապատասխան վերաբերմունք ցուցաբերում ինքդ քեզ»: Վասիլի Ալեքսանդրովիչ Սուխոմլինսկի

Վարպետության դաս ծնող Արուսյակ Սիմոնյանի հետ


Ժամանակահատվածը՝ մայիս

Մասնակիցներ՝ 2.1 դասարանի սովորողներ

Նպատակը՝ գեղեցկությունը տեսնելու ունակության զարգացնում

Խնդիրները՝ ստեղծագործելու, երևակայելու կարողության զարգացում՝ ամպերի պատկերների միջոցով

Անհրաժեշտ գործիքներ՝ ֆոտոխցիկ, հեռախոս, նոթբուք

Ընթացքը՝
-Զրույց-քննարկում բնության, միջավայրի խնամքի մասին
-Բնության մեջ ի՞նչէ ն ամենակարևորը, ամենագեղեցիկը
-Ի՞նչ է ամպը, ի՞նչ ձև ունի

Սովորողները պառկում են խոտին, նայում են ամպերին և փորձում ամպերի կտորները նմանեցնել պատկերների, լուսանկարում և Paint ծրագրի օգնությամբ եզրագծում պատկերը

Արդյունքը՝ Ֆոտոշարք, ռադիոնյութ, տեսանյութ, հորինուկներ

September 5

Սեպտեմբերի 1 ճամփորդություն

Ես անհամբեր սպասում էի Սեպտեմբեր 1-ին, որ դպրոց գնամ, ընկերներիս միանամ: Մեր վերամուտը մի քիչ տարբեր էր մենք հավաքվեցինք Արևմտյան դպրոցում, երգեցինք ու շարժվեցինք դեպի Սևանի Մաշտոցներ: Եկեղեցի բարձրացանք, աղոթեցինք, լողազգեստները հագնվելուց հետո լողացինք, խաղացինք ջրի մեջ, հաց կերանք և վերադարձանք դպրոց: Շատ ուրախ օր էր Ինձ համար, որովհետև և ընկերներիս հանդիպեցի և Սևանում լողացի: