January 25

Ճամբարային Ջոկատ երրորդ շաբաթ

այս շաբաթվա ընթացքին գնացինք <<Գ․Սունդուկյանի>> անվան թատրոն <<Մոխրոտը>> ներկայացումը նայելու ,հաճելին այն էր ,որ մենք ամբողջ դպրոցով էինք գնացել , գնացել ենք սահադաշտ քայլելով ևվերադարձել ենք քայլելով հաճելի էր բայց հոգնեցուցիչ ,այնտեղ չմուշկներով սահեցինք սարույցի վրա մենք օգնեցինք իրար ,որպեսզի չնկնենք ես նախօրոք գնացել էի և շատ հաճելի էր ։ Տղաները ֆուտբոլի խաղ կազմակերպեցին կեսը մնացինք դասարանում խաղեր խաղացինք։

January 17

Ճամբարային ջոկատներ երկրորդ շաբաթ

Մեր երկրորդ ճամբարային շաբաթը սկսեցինք մաթեմատիկական խաղերով ,որ ընկեր Մարիամը շատ հետաքրքիր էր դարձրել նախ մենք փնտրում էինք խնդրի թերթիկը դասասենյակի մեջ և փորձում էինք լուծել ,այս շաբաթվա ճամբորդությունը դեպի Սևաբերդ էր ,որտեղ մենք մասնակցեցինք <<Ձմեռային Մարզական ստուգատեսին>> ,Ճամբարի ընթացքում խաղացինք ազգային խաղեր << Մուկն ու Կատուն >>, <<Կարմիր կոճակ>>,պատրաստեցինք կենաց ծառ և իմացանք ,որ կենաց ծառը մահվան և հարության խորհրդանիշն է , այցելեցինք սարքաշինական լաբարատորիա և ծանոթացանք այնտեղ գտնվող սարքերին։

January 16

Կենաց Ծառի մասին

Կենաց ծառը՝ առասպելական բոյս, որն աստվածներին ու արդարներին անմահություն է պարգևում։ Այն համարվում է հնագույն կրոնական պատկերացումների կարևոր մաս։ Կենաց ծառի պաշտամունքը տարածված է տարբեր մշակույթներում, և յուրաքանչյուր մշակույթ ունի իր տեղական առանձնահատկությունները։ Բազմաթիվ ժողովուրդներ հավատում են, որ ծառերն ու բոյսերը շնչավորում են և ունեն հոգիներ։

Օրինակ՝ Միսուրի նահանգի տեղաբնիկները հավատում էին, որ բարտիի ծառի շվաքն ունի բանականություն, իսկ Վանիքա ցեղի բնակիչները՝ որ արմավենին ունի հոգի։ Կենդրոնական Աֆրիկայում նույնպես ծառերը սրբացած են։ Հայերը կարծում էին, որ սօսիի ծառերում բնակվում են նախնիների հոգիները։

Դիցաբանության մեջ Կենաց ծառը խորհրդանշում է աշխարհի կենտրոնը՝ կապ վերին ու ստորին աշխարհների միջև։ Այն համարվում է «Պտղաբերության», «Իմաստության» ու «Մահվան» ծառ, և հանդիպում է տարբեր ավանդույթներում՝ նշելով տիեզերքի, ժամանակի ու մարմնի երեք մասերի փոխհարաբերությունները։

January 15

Ճամփորդություն դեպի Սևաբերդ

Ճամփորդություն դեպի Սևաբերդ | Սմբատ Պետրոսյան

Մենք գնացինք Սևաբերդ այնտեղ շատ գեղեցիկ էր, և մենք ուրախացանք բոլորը սահում էին մեկ մեկ նեղանում ես տեսա մի շուն և անունը տրեցի Լիլո ,որը ես ձնեմարդ էի սարքում միշտ շունը գանտում էր,որովհետև ուրա ես իր հետ անցկացրեցի ես չսահեցի ,որովհետև չէի ուզում և մենք արդեն նախաճաշեցինք հաց կերանք և այսպես ,օր էր մեր Սևաբերդում ։

January 7

Ճամբարային Ջոկատներ

Երեքշաբթի1. այսօր դպրոցի առաջին օրն է արձակուրդից հետո և մենք ձմեռային ճամփարով ենք սկսում։ ես ընտրեցի ընկեր Մարիամի ջոկատը օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով երգեցինք, պարեցինք և ուրախացանք ։ Գնացինք դասարան մեզ ընկեր Մարիամը ասեց ,որ Ջոկատի անուն որոշենք և մենք որոշեցինք Աստղային անունը մեր ջոկատին նաև մենք ծանթոացանք Ընկեր Աննիի հետ։ Նա մեզ բացատրեց Աշխարի ուրվագծային քարտեզի մասին և խաղ կազմակերպեց ,որտեղ մենք փորձում էինք գտնել համագարքիչով մեզ տրված դատարկ քարտեզի անունները , մեր թիմը հաղթեց և մենք ուրախացանք։

ՔԱՐՏԵԶՆԵՐ — Գայանե Սարգսյան

Չորեքշաբթի 2. Օրը սկսեցինք ընդհանուր պարապունքով ,որտեղ ջոկատներով պարեցինք։ Դասարան գնացինք ընկեր Մարիամը ներկա բացակա անելուց հետո մեզ հայկական գույների մասին պատմեց մեր դրոշի գույների խորհրդանիշը ,Արքաների զգեստների գույների մասին և Աստվածների նախընտրած գույները ։ Հետո բացօդյա խաղեր կազմակերպեցինք և մեզ ծանոթացրեց ազգագրական խաղերին։

Հինգշաբթի 3. Ես բացակա էի ,բայց ծրագիրը <<Կինո Հայաստան>> գնալ էր ։