December 25

Սովորողի առաջին շրջանի հաշվետվություն

1.Բլոգում տեղադրել բնագիտության բաժնի հղումը

https://vanetumanean.edublogs.org/category/%d5%a2%d5%b6%d5%a1%d5%a3%d5%ab%d5%bf%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6/

2.Առանձնացնել այն նախագծերը, որին մասնակցել ես, ինչ կուզենայիր ավելացնել։

Իմ խնամած կենդանին
Դեղաբույսեր

3.Մեր քննարկված ուսումնական նյութերից, որն էր ավելի հետաքրքիր, որն էր ավելի դժվար, որը`հեշտ։ Ինչ թեմաներ կուզենայիր լիներ , որ չկա։ Տեղադրիր այն ուսումնական նյութերի հղումները, որոնց առաջադրանքները կատարել ես։

Ինչպե՞ս է մարդը վերափոխում շրջակա աշխարհը

Մարմիններ, նյութեր, մասնիկներ

Մենք էլ ենք բնության մի մասնիկը

Եվրասիա. առաջադրանք

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Մեզ սնող հողը

4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։

Ես խնամել եմ դպրոցի բույսերը, բույսեր եմ ցանել, և պարտեզպուրային աշխատանքներին մասնակցել։

5. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։

Այո, ես տանը բույսեր եմ խնամում։

6. Քանի ֆլեշմոբի ես մասնակցել։

Մեկ

December 9

Դեղաբույսեր

 դեղաբույսը  մարդկանց և կենդանիների տարբեր հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար օգտագործվող բույսերի խումբ են: Համաշխարհային բուսական աշխարհի մոտ 21000 տեսակ օգտագործվում է բուժիչ նպատակներով: ՀՀ-ում բուժիչ հատկություններով օժտված է մոտ 1500 բուսատեսակ։Հին Հայաստանում նույնպես զանազան հիվանդություններ բուժում էին բույսերով:

Երիցուկ — Յանա Սուքիասյան


 Դեղատնային երիցուկ Matricária chamomílla), Բուրումնավետ, միամյա բույս է։ Երիցուկի ամենատարածված տեսակն է։ Հայկական տարանուններն են՝ օշոշ, հավածաղիկ, արգանդախոտ, խնծադեղ, կոկոռճիկ, կուծուռի, լալապնդիկ։
Բույսն ունի մի քանի տեսակներ և նմանակներ։
Գերմանացիները բույսն անվանում են Matricaria recutita։ Հին գերմաներենում բույսը կոչվել է camomila, armanmila
 հնուց օգտագործվում է բազմաթիվ հիվանդությունների բուժման ու կանխարգելման համար ,կան  20 տեսակի երիցուկներ, որոնց թվում առավել հայտնի է դեղատնային երիցուկը: Սովորաբար թուրմերի պատրաստման համար հենց դրա ծաղիկներն են օգտագործում։ 

Ե՞րբ օգտագործել երիցուկ. 168.am

Երիցուկն ունի հանգստացնող ազդեցություն, ինչն օգնում է հաղթահարել անհանգստությունն ու սթրեսը, օգտագործվում է դեպրեսիայի բուժման ժամանակ:Այն կարգավորում է սրտի ռիթմը, արյան շրջանառությունն ու խթանում է ուղեղի գործունեությունը: Երիցուկը կարգավորում է մարսողական համակարգը, կանխում է բորբոքային գործընթացը:Երիցուկն օգնում է նաև մեղմել ատամի ու գլխի ցավը։
Երիցուկի թուրմԵրիցուկի բուժիչ հատկությունները վեր հանելու համար դրա վրա ջուր են լցնում ու ենթարկվում ջերմամշակման․ դա կարող է լինել թուրմ, եփուկ, թեյ։
Երիցուկի թուրմի պատրաստման առաջին մեթոդը․մեկ ճաշի գդալ երիցուկի վրա մի բաժակ եռման ջուր լցնել, կափարիչով փակել, թողնել կես ժամ։
Երկրորդ մեթոդը. չորացրած ծաղիկները դնել են ապակե կամ էմալապատ տարայի մեջ, լցնել տասը բաժին տաք եռացրած ջուր, փակել կափարիչը ու 20 րոպե թողնել գոլորշու վրա, ապա 30 րոպե հետո քամել
Երիցուկի թեյ1 թեյի գդալ չորացրած ծաղիկներով և մի բաժակ եռացած ջրով թուրմ պատրաստել, սպասել 5-10 րոպե: Եթե երեկոյան այս թուրմով և մեղրով թեյ խմեք, այն կօգնի հաղթահարել անքնությունն ու գերծանրաբեռնվածությունը:

December 2

Մեզ սնող հողը

Երկրի ցամաքային մասը որ կազմված է փխրուն մասից  անվանում են հող: 

Հողը Երկրի վրա գոյանում է շատ դանդաղ, հազարավոր ու միլիո­նավոր տարիների ընթացքում: Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում:

Ցամաքը կազմող ապարները Արեգակի ճառագայթների, քամու, անձրևի, ձյան ազդեցությունից տաքանալով ու սառչելով, քայքայվում են. ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս: Իսկ հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

Քայքայված ապարի ու հումուսի միախառնումից գոյանում է հողը: Բույսերի սերմերը, ընկնելով հողի մեջ, ծլում են, աճում, և մարդը բերք ու բարիք է ստանում: Իսկ լերկ քարի մակերեսին սերմը չի կարող ծլել:Հողի ամենակարևոր հատկությունն այն է, որ այնտեղ աճում են բույսերը:

Հողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։

Հողի կազմից կախված են նրա փխրունությունը և ջուրը պահելու հատկությունը: Օրինակ, եթե ավազը հողի մեջ շատ է, ապա այդպիսի հողում ջուրը արագ ներծծվում է և հեռանում գետնի խորքերը: Եթե հողում կավն է շատ, ապա այնտեղ ջուրը դանդաղ է ներծծվում, այդ պատճառով կավով հարուստ հողերը շատ ջուր են պարունակում:

Շատ հումուս պարունակող հողերը փուխր են լինում և կարողանում են իրենց մեջ ջուր և օդ պահել:

Հողի բաղադրությունից կախված է նաև նրա գույնը: Լինում են տարբեր գույնի հողեր: Որքան հողում հումուսը շատ է, այնքան դրա գույնը մուգ է: Ամենից շատ հումուս պարունակում են սևահողերը: Մարդիկ վաղուց իրենց կարիքները բավարարելու համար մշակում են հողը: Իսկ ի՞նչ է նշանակում դա:Հողը մշակել նշանակում է ճիշտ ժամանակին վարել, փխրեցնել, ջրել, մանրացնել կոշտերը, անհրաժեշտության դեպքում` պա­րարտացնել, մշակաբույսերի սերմեր ցանել և բերք ստանալ:
Մշակելով հողը` մարդիկ պետք է հոգ տանեն նաև դրա պահպանու­թյան մասին, հողը վարել ճիշտ ժամանակին, պարարտացնել, աճեցնել խիտ արմատներ ունեցող բույսեր, դաշտերի շուրջը ստեղծել անտառաշերտեր:
Հարցեր և առաջադրանքներ`
1. Ի՞նչ է հումուսը։  հումուսն առաջանում է մահացած բույսերի ու կենդանիների մնա­ցորդներից:

2. Ի՞նչ է հողը և ի՞ նչ նշանակություն ունի մարդու համար։Ապարների խոշոր կտորները վերածվում են մանր կտորների, իսկ մանրերը` կավի և ավազի: Սակայն դա դեռևս հող չէ: Որպեսզի այն դառ­նա հող, անհրաժեշտ է, որ այդ քայքայված նյութերին ավելանա հումուս:
3.Որոնք են համարվում ամենալավ հողերը։Այն հողերը որ պարունակում եմ հումուս ,մանր օրկանիզմներ մանրէներ,որդերօդ ու ջուր
Ի՞նչ է մանրէն և ինչ նշանակություն ունիՀողում միշտ կան նաև շատ մանր օրգանիզմներ, որոնց անվանում են մանրէներ: Հենց դրանց միջոցով են քայքայվում բույսերի և կենդանի­ների մնացորդները և վերածվում հումուսի: Հողում ապրում են նաև որդեր, միջատներ, խլուրդներ և մկներ։ Հողի մեջ մեջ միշտ ջուր և օդ կա։ Բույսերի աճի համար դա շատ կարևոր է։

November 30

Լևոնի քարանձավ



7

Հողե աստիճաններով իջնում ենք ներքև: Պատերին արհեստական լամպեր են, որոնք հազիվ են ցրում խավարը, խոյակերպ քանդակներ են, լաբիրինթոսի պես իրար հաջորդող միջանցքներ ու սենյակներ, հնաոճ իրերով կահավորված անկյուններ… Առինջ գյուղում ենք՝ Լևոնի գետնափոր քարանձավում: 1985թվականին Լևոն պապը հենց այստեղ է որոշել իրականացնել կնոջ խնդրանքն ու կարտոֆիլը պահելու համար փոս փորել:  Կարտոֆիլի  համար նախատեսված 80 սմ-ոց փոսը վերածվեց 21 մետրանոց ստորգետնյա քարանձավի, որը դեռ վարպետի կենդանության օրոք դարձավ թանգարան ու հյուրընկալեց աշխարհի տարբեր ծագերից  ժամանած հյուրերի:

6

-Մի օր մտավ էս սենյակն ու 23 տարի դուրս չեկավ,- պատմում է վարպետ Լևոնի կինը՝ տիկին Տոսյան (վարպետի մահից հետո նա է դիմավորում քարանձավի այցելուներին):

– 23 տարի ամեն առավոտ հագնում էր էս շորերը, վերցնում մուրճն ու քլունգն ու սկսում փորել՝ մինչև ուշ գիշեր: Գիշերով դուրս էր գալիս, մի քանի ժամ քնում, առավոտյան նորից անցնում գործի… Ասում էր՝«ես երազ եմ տեսել, Աստված ինձ պատվիրել է էս գործն անել»:

10

Գետնափոր թանգարանը 21 մետր խորություն ունի, 7 սենյակները միացված են աստիճաններով ու միջանցքներով: Թանգարանի ստեղծումը հեշտ չի եղել: Տիկին Տոսյան պատմում է, որ մի քանի տարի փորելուց հետո քլունգը դեմ է առել բազալտե քարին, և օրեր շարունակ վարպետ Լևոնը չի կարողացել հաղթահարել քարի «ուժն» ու առաջ շարժվել: Վարպետին կրկին օգնել է հավատը.

3

-Մի օր արթնացավ, իջավ ներքև, ու սև բազալտի վրա խաչ քանդակեց,- ասում է տիկին Տոսյան,- դրանից հետո առանց դադարի քանդակեց ամեն օր:

4

Տան նախասրահում ցուցադրված են թանգարան այցելած հայտնիների լուսանկարներն ու աշխարհի տարբեր կետերից  Լևոն պապին բերված նվերները: Թանկարժեք գործիքների տուփը կանադացի տուրիստներն են նվիրել: Վարպետ Լևոնը, սակայն, այդպես էլ դրանք ձեռքը չի վերցրել:

1

-Ինքը միայն մուրճով ու քլունգով էր փորում, ասում էր՝ ինձ պետք չեն էդ թանկ գործիքները: Էդպես ամեն ինչ ինքնուրույն փորեց, լուսավորություն քաշեց, դարձրեց թանգարան,- ասում է տիկին Տոսյան: Ու աչքերը լցվում են հուզմունքից,- Էն ժամանակ շատ էի նախատում, ասում էի՝ ամբողջ ընտանիքի հոգսը թողել ես ինձ վրա, համ ներսի գործն էի ես անում, համ դրսի, չորս աղջիկ եմ մենակ մեծացրել… Բայց հիմա ամեն այցելու հիանում է նրանով, ինչ ստեղծել է Լևոնը՝ դժվարությամբ ու մեծ հավատով: Տան բակին ևս դիպել է վարպետի ձեռքը: Գետնափոր քարանձավի քարերով Լևոն պապն իր ու կնոջ պատկերներն է ստեղծել:

8

-Ինձ ավելի ջահել է «ստեղծել», քան իրեն,- ասում է տիկին Տոսյան և հավելում,- որ հարցրին՝բա ինչո՞ւ ես կնոջդ էսպես ջահել քանդակել, քեզ՝ էսպես մեծ, Լևոնն ասաց՝ ոնց տեսել եմ իմ կնոջը 23 տարի առաջ՝ ջահել, էնպես եմ քանդակել: Լևոն պապը մի քանի տարի է՝ արդեն չկա: Բայց կա նրա ձեռքի հոյակերտ քարանձավը, ուր այցելող ամեն տուրիստ  ինձ պես հետաքրքրվում է.

– Տիկի՛ն Տոսյա, իսկ կարտոֆիլը որտե՞ղ եք պահում, հոր ունե՞ք:

– Չէ՛, աղջի՛կ ջան, չհասցրեց փորել…

5
Nor Hachn - Wikipedia
November 25

Գունավոր ծովեր

օվկիանոսներից ամեն մեկը  ունի մեկական «գունավոր» ծով:
Սև ծովը Ատլանտյան օվկիանոսի մասն է,որ գտնվում է Եվրոպայի և Ասիայի միջև,նա եղել է առեվտրի և ծովով ճանապարհելու կարևոր և միշտ օգտագործված ճամբա ։Ծովի անունը մեզ հասել է հին հունաստանի օրերից որոնք անվանում են այս ծովը Անհյուրընկակ ծով կամ Սեւ ծով իր բարձր և վտանգավոր ալիքների պատճառով ։Այնտեղ խորունկ բաժնում կան թունավոր նյութեր այդ պատճառով օրգանական աշխարհը ապրում է ջուրի վերեվի շերտում 
Սպիտակ ծովը հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի մասը կազմող ծով է, մեծ մասը ծածկված է ձյունով ու սառույցով: Տարվա կեսը սպիտակ է սառույցից ու ձյունից, մյուս կեսն էլ բուքն ու ձյունն են իշխում, հաճախակի են մառախուղները, երկնքի սպիտակ գույնն էլ արտացոլվում է ջրերում և ավելի հաստա­տում ծովի անունը:
Կարմիր ծովը գտնվում է Հնդկական օվկիանոսում՝ Աֆրիկայի և կան թերակղզու մի­ջև,այս  ծովը աշխարհի ամե­նատաք և ամենաաղի ծովն է: Նրա 1 լիտր ջուրը պարունակում է 42 գրամ աղ:,իր բուսական սւշխարհն աղքատ է, սակայն առա­տորեն աճում են կարմրավուն ջրի­մուռները, որոնք էլ կարմիր գույն են տալիս: Դրա համար էլ հին աշխարհում փյունիկցիները ծովը Կարմիր են անվանել, որը պահպանվել է մինչև մեր օրերը: Ծովում շատ են դելֆինները և ծովային հսկա 
Դեղին ծովը Խաղաղ օվկիանոսի մաս է կազմում: Այն գտնվում է Չինաստանի և Կորեայի միջև: իր անվանման պատճառը նրա առափնյա մասի ջրերի մուգ դեղնավուն գույնն է, որը հետևանք է չինացիների մայր գետի՝ Խուանհեի բերած դեղին գույնի առատ տիղմի: Չինացիները այս անվանումը կապում են էին Չինաստանում կայսրու­թյան խորհրդանիշ համարվող դեղին գույնի հետ:

November 23

Ծովեր և օվկիանոսներ

Երկրագնդի ջրային տարածքը բաժանվում է օվկիանոսների:

Դրանք հինգն են Հնդկական, Հյուսիսային սառուցյալ, Հարավային, Խաղաղ օվկիանոս, Ատլանտյան Օվկիանոս, որոնք միասին կազմում են Համաշխարհային օվկիանոսը:

Ամենամեծն ու փոթորկոտը Խաղաղ օվկիանոսն է, պորտուգալացի ծովագնաց Մագելանի շուրջերկրյա ճամփորդության ընթացքում այս օվկիանոսը զարմանալիորեն հանդարտ է եղել, դրա համար Խաղաղ է անվանել:

Ծովերն մասամբ շրջապատված են ցամաքով: Միայն մեկ ծով կա, որ ափեր չունի: Դա Սարգասյան ծովն է՝ Ատլանտյան օվկիանոսում՜:

Օվկիանոսներում և ծովերում ցամաքի կտորներ կան, որոնք բոլոր կողմերից շրջապատված են ջրով: Դրանք կղզիներն են:

Երկրագնդի ամենամեծ կղզին Գրենլանդիան է, որը թարգմանաբար նշանակում է «կանաչ երկիր»:

օվկիանոսի ամենախոր տեղը Մարիանյան իջվածքն է՝ Խաղաղ օվկիանոսում:

Օվկիանոսների աղի ջուրն անթիվ-անհամար կենդանիների ու բույ­սերի տունն էև մարդոց սննդի կարևոր աղբյուր ,Ծովի ջրից կերակրի աղ են ստանում:

Օվկիանոսներից ու ծովերից գոլորշիացած ջուրը վերադառնում է անձրևների ու ձյան տեսքով:

օվ­կիանոսի խորքերն ուսումնասիրելն դժվար է, քանի որ ջրի շեր­տի ծանրությունը թույլ չի տալիս, որ սուզորդները շատ խոր սուզվեն:

Եթե 1 լ ծովի ջուր գոլորշիացնենք, ապա ամանի հատակին մոտ 35գ աղ կմնա:

Աղը դժվարացնում է մարմինների սուզվելը: Հայտնի Մեռ­յալ ծովում ջուրն այնքան աղի է, որ մարդն առանց ջանք գործադրելու կարող է մնալ ջրի երեսին:

November 23

Իմ խնամած կենդանին

Մենք տանը ունենք կատու Բլեկի անունով, արդեն 4 – տարի է ապրում է մեր տանը։ Նա սև և սպիտակ գույնի է, պատկանում է տոկսիտո կատվի տեսակին , որոնք շատ ընկերային չեն և չարաճճի են։ Երբ մարդ է գալիս մեր տուն, նա բարձրանում է գրապահարանի վրա և վերևից հսկում հյուրերին։ Նա օրվա մեծ մասը անցակցնում է քնելով, իսկ երբ արթուն է ես կերակրում եմ նրան և նրա հետ խաղում եմ դասատու խաղը, որտեղ ինքը դառնում է իմ աշակերտը, իսկ ես դասատուն ։ Ուրիշ օրեր զարդեր եմ հագցնում իրեն և այսպես զբաղվում եմ մեր գեղեցկուհու հետ, չմոռանամ ասել, որ միշտ վազվզում ենք իրար հետևից։ Բլեքին շատ մաքրասեր է, անընդհատ նրան լզելով մաքրում է իրեն։ Առավոտը մեզ ճանապարհում է մինչև վերելակ, իսկ երբ մենք վերադառնում ենք, նա մեզ դռան առջեվ մեզ դիմավորում է։

Նա քնած ժամանակ նեղանում է լույսից և փակում է թաթով իր աչքերը ։

Պաղ օրերին նա տեղավորվում է ջեռոցի մոտ։

Սիրում է տեղավորվիլ տարօրինակ տեղերում։




October 18

Հյուսիսային Ամերիկա․ առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Հյուսիսային Ամերիկան մեծությամբ —3րդ———- մայրցամաքն է: Այնտեղ կա 3 խոշոր պետություն՝ ԱՄՆ———-, Կանադա, —Մեքսիկա———:

Այս խոշոր մայրցամաքում ավելի քան —20—- երկիր կա։ Ամենամեծ պետությունը —Կանադան——— է: Ամենամեծ քաղաքը —Մեխիգոն——— է: Ամենաբարձր լեռնագագաթը —Մաք քինլին——— է, գտնվում է Միացյալ Նահանգների Ալյասկա նահանգում: Այս մայրցամաքի ամենամեծ լիճը —Վերին—— լիճն է, գտնվում է Միացյալ Նահանգների և Կանադայի միջև, իսկ ամենամեծ անապատը մեծ ավազանն———- է , որը գտնվում է Միացյալ Նահանգներում: Ամենաերկար գետը Միսիսիպին— է, որն ունի 6019 կիլոմետր երկարություն: Ամենամեծ կղզին Գրենլանդիան—— է:

October 7

Եվրասիա. առաջադրանք

Լրացնել բաց թողնված բառերը՝

Եվրասիա մայրցամաքն իր մեջ է ներառում երկու աշխարհամաս. եվրոպա——— և Ասիյա———:Այս միակ մայրցամաքն է, որը ողողվում է չորս օվկիանոսներով. հարավում`  հնդկական——օվկիանոսով, հյուսիսում՝ Սս—Սռուցյալ————, արևմուտքում`  — Ատլանտյան—— և արևելքում՝ —խաղաղ————-:Եվրասիան ձգվում է արևմուտքից արևելք 16 հազ. կմ, հյուսիսից հարավ `   8 հազ. կմ, մակերեսն է՝ 53.4 մլն. կմ: Դա մոլորակի ամբողջ ցամաքի 1/3 մասից ավելին է կազմում: Եվրասիայի կղզիների մակերեսը մոտ 2.75 մլն. կմ է:Եվրասիայում է գտնվում՝Երկրագնդի ամենաբարձր լեռը`   —էվերեստ ——————— 8848մ, ամենախոշոր լիճը`  —կասպից—ծովը————- և ամենախորը`   —բայկալը—————-: