October 9

Հեծանիվը վերլուծություն

Ճաբուա Ամիրեջիբի

Այս պատմվածքը մի տղու մասին է ,որ շատ էր ցանկանում հեծանիվ ունենալ,նա մի անգամ հայրիկի հետ քայլելուց տեսել էր ինչպես մի տղա ծնգծնգացնելով անցնում էր փողոցով հեծանիվի վրա նստած ,նա երկար նայեց և հիացավ հեծանիվի նիկելապատ ղեկի,նստատեղի և պահոցի վրա, իր հայրը նկատեց ,որ քայլելուց կանգնած մի հեծանիվի վրա երկար նայեց և իմացավ ,որ նա շատ է ուզում հեծանիվ ունենալ։ Ընտանիքը ամառանոց ուղարկելուց հետո , ամռան արձակուրդին տղան աշխատեց հայրիկի որոշած հիմնարկի մեջ Վարպետ Միշոյի մոտ թիթեղների վրա կավիճով նշում էր և ժամը երկուսին տուն էր վերադառնում ,որովհետև նա անչափահաս էր և իր աշխատանքը ծանր չեր։ ինք իր աշխատավարձը չեր ծախսում պահում էր ,որպեսզի իր աշխատած և վաստակած գումարով հեծանիվը գներ ։ Երբ արդեն հավաքել էր 720 ռուբլի և պատրաստ էր գնելու հեծանիվը՝ նկատեց ,որ իր քույրը Քեթինոն լացում է և ճամպրուկ է պատրաստում ,որ տնից գնա իր սիրած տղու հետ ապրելու։ Հայրը և մայրը դեմ էին այս քայլին և Աչիկոն իր հավաքած գումարը տվեց քրոջը,որովհետև նա լսել էր հորից ,որ Գիգլան փող չուներ աղքատ էր և այսպես նա կորցրեց իր հեծանիվի գումարը և հայրը լավ մը ծեծեց իրեն փողը քրոջը տալու համար,բայց վերջում քրոջ երկու զավակները հպարտությամբ ցուցադրում էր հայրը և քրոջ խոստումը ,որ նրան հեծանիվ կնվիրեն մնաց միայն խոստում։

Իմ կարծիքով տղան ճիշտ էր ,որ նա տվեց իր հավաքած գումարը իր քրոջը,որովհետև նա տեսնելով քրոջ տխուր վիճակը չեր ուրախանալու ,երբ հեծանիվ գներ իր համար,բայց արդար չէր ,որ ոչ հայրը ոչ ել քույրը մտածեցին նվիրել նրան իր շատ ցանկացած հեծանիվը և ինք մնաց առանց հեծանիվի ։