Օքսիդներ, Թթուներ, Հիմքեր և Աղեր
Դասարանական աշխատանք
Պատասխանել հարցերին
- Ո՞ր նյութերն են կոչվում օքսիդներ:
Այն բարդ նյութերը, որոնք կազմված են երկու տարրի ատոմներից, որոնցից մեկը թթվածինն է, կոչվում են օքսիդներ:
Օքսիդներ կարող են առաջանալ և՛ մետաղների, և՛ ոչ մետաղների՝ թթվածնի հետ միացումից: - Ի՞նչ թթուներ կան բնության մեջ:
Բնության մեջ և կենցաղում ևս հանդիպում են թթուներ:
Օրինակ’ քացախաթթու, կաթնաթթու, կարագաթթու, թրթնջկաթթու, կիտրոնաթթու, խնձորաթթու:
3. Որտե՞ղ է կիրառվում գիպսը:
Շինարարության մեջ լայն կիրառություն ունի կրաքարը` CaCO3, գիպսը, որ ևս աղ է:
Գիպսն օգտագործվում է նաև բժշկության մեջ՝ ատամնատեխնիկայում, ոսկրաբուժությունում:
Լրացուցիչ տնային առաջադրանքներ
- Ո՞րն է օքսիդացման ռեակցիան:
Թթվածնի և այլ նյութերի միջև տեղի ունեցող քիմիական ռեակցիաներն անվանում են օքսիդացման ռեակցիաներ - Ի՞նչ բաղադրություն ունեն աղերը:
Աղերը բարդ նյութեր են, որոնք կազմված են մետաղների ատոմներից և թթվային մնացորդներից։ - Ի՞նչ բաղադրություն ունեն հիմքերը:
Հիմքերը կամ հիդրօքսիդները կազմված են մետաղի ատոմից և մեկ կամ մի քանի հիդրօքսիլ խմբերից: Հիդրոքսիլ խումբ են անվանում մետաղին միացված OH խումբը: