October 7

Գրաբարյան առակներ

Որսորդն եւ Կաքաւն

Հարցեր և առաջադրանքներ

1.Ճիշտ կարդա հետևյալ բառերը.

զբազում, զսիրելիս, յականատս:

ըզ բառն է,

2.Աշխարհաբար դարձրու հետևյալ բառերն ու բառակապակցությունները.

կաքաւ մի-Կաքաւ մը
մի՛ սպանաներ- մի սպաններ
զբազում կաքաւս-բազմաթիւ կաքաւներուն
յականատս քո- քու թակարդին
ի ձեռաց իմոց- իմ ձեռքերով
զսիրելիս եւ զազգականս քո- քու սիրելիներդ եւ ազգականներդ։

3.Արտագրիր այս հարցերի պատասխանները.

-.Ի՞նչ բռնեց որսորդը:
Որսորդն կալաւ կաքաւ մի-Որսորդը բռնեց մի Կաքաւ

-.Կաքավն ի՞նչ խոստացավ որսորդին:
Մի՛ սպանանէր զիս, զի ես խաբեցից զբազում կաքաւս ու ածից յականատս քո:

-Կաքավի խոստմանն ի՞նչ վերաբերմունք ցույց տվեց որսորդը:
— Այժմ ստուգիւ մեռցիս ի ձեռաց իմոց, զի զսիրելիս եւ զազգականս քո մատնես ի մահ:

Առակն աշխարհաբար դարձրու:
Որսորդ մը կաքաւ բռնեց և ուզեց մորթել։Կաքաւը ըսաւ մի սպաններ ինձ ,որովհետև ես կը խաբեմ բազմաթիւ կաքաւներու եւ կը բերեմ քու թակարդդ։ Եւ որսորդը ըսաւ հիմա հաստատ կը մեռնիս իմ ձեռքերով ,որովհետև սիրելիներուդ եւ ազգականներուդ կը մատնէս մահուան։

Ինչպիսի՞ն է կաքավը (բնութագրիր կաքավին): Ինչ է ցույց տալիս առակը:

Իմ կարծիքով Կաքավը եսասեր է և վախկոտ իր կյանքը փռկելու համար իր սիրելիներուն պատրաստ է զոհել։

Առակը ցույց է տալիս ,որ վախկոտ և դավաճան լինելը վատ բան է և ,այդ պատճառով կարելի է տուժել։

Նույն բովանդակությամբ պատմություն հորինիր, որի հերոսները միայն մարդիկ են:
Ուսուցիչը դասարան մտավ և հարցրեց ով էր աղմկում ։ բոլոր աշակերտները լռեցին ,դասատուն բարկացավ և բոլորին պատժեց ։ Մի աշակերտ լացելով գնաց դասատուի մոտ և տվեց աղմկող աշակերտի անունը ,այս քայլը խիստ բարկացրեց դասատուին և կրկնակի պատժեց նրան։