Որդան կարմիր


Մատենադարանում պահվող ձեռագրեր և մանրանկարներ կան վառ կարմիր գույնով , դրանց գույները շատ պայծառ են , որովհետև օգտագործված է Որդան կարմիր անունով միջատից ։
Հայկական այս ներկը համարվել է աշխարհի ամենագեղեցիկ ներկերից մեկը, կոչվել է «արքայական ծիրանի»,որովհետև դրանով ներկում էին արքայական հանդերձները,օգտագործվել է «կարմիր թանաքով» ստորագրության համար , որն արքաների և կաթողիկոսների մենաշնորհն էր:Նրանից պատրաստում էին նաև հակաբորբոքային և ջերմիջեցնող դեղամիջոցներ:
սակայն 13-րդ դարից սկսած որդան կարմիր ներկի արդյունահանումը նվազում է, ապա՝ դադարում: Հետագայում միջատից ներկ ստանալու եղանակները մոռացվում են: Այժմ փորձեր են արվում վերականգնելու դրանք: Գաղտնիքը, սակայն, դեռևս լրիվ վերծանված չէ:Որդան կարմիրը պահպանվում է [1] արգելոցում՝ Արազափ գյուղի մոտ, սակայն արգելոցը չի ապահովում միջատի լիարժեք պահպանությունը։
Այս միջատի արուն նման է չափերով մեծ մոծակի, իսկ էգը՝ թրթուռի: