September 15

Մաթեմատիկա

12.09.2022

Օրվա գործունեություն.
Բանավոր հաշվարկներ
Կրկնեք բազմապատկման աղյուսակը։

Սիրելի սովորողներ, այժմ միասին կիրականացնենք <<Թվերի մեծ աշխարհում>> նախագիծը։

Սիրելի սովորողներ, այս նախագծի շրջանակներում  ուսումնասիրեք  արաբական ու հռոմեական թվերի ծագումը։

Բոլոր  (արաբական) թվերը կարելի է գրի առնել 0;1;2;3;4;5;6;7;8;9   նշանների  միջոցով,  որոնց   անվանում են   թվանշաններ։

Միանիշ և բազմանիշ թվեր

Տեսական մաս․

Գոյություն ունի 10 թվանշան՝  0;1;2;3;4;5;6;7;8;9։

Այս թվանշանները  մեր թվարկությունից առաջ 1-ին դարում ստեղծվել են Հնդկաստանում, սակայն քանի որ Եվրոպան  ծանոթացել է այդ թվերին արաբների միջոցով, այդ պատճառով  այժմ դրանք կոչվում են արաբական։

Մեկ թվանշանով   գրի   առնվող  թվերը  անվանում են միանիշ։

Օրինակ՝ 5; 8; 9 թվերը  միանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը   գրի է  առնվում   մեկ թվանշանի միջոցով։

Երկու թվանշանով    գրի  առնվող  թվերը  անվանում են երկնիշ։

Օրինակ՝ 15; 28; 39 թվերը  երկնիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երկու  թվանշանի միջոցով։

Երեք  թվանշանով գրի  առնվող  թվերը  անվանում են եռանիշ։

Օրինակ՝ 315; 428; 369 թվերը  եռանիշ  թվեր են, քանի որ այդ թվերից յուրաքանչյուրը գրի է  առնվում   երեք թվանշանի միջոցով։

Այսպիսով՝   բազմանիշ թվի անվանումը  կախված նրանից, թե  թիվը գրի  առնելիս  քանի  թվանշան  է գործածվել։

Մեզ շրջապատող առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար օգտագործում ենք թվեր, որոնց անվանում ենք բնական թվեր։

Այսպիսով բնական թվերը այն թվերն են, որոնք օգտագործում ենք առարկաները կամ իրերը հաշվելու կամ համարակալելու համար։

Ամենափոքր բնական թիվը 1-ն է, իսկ յուրաքանչյուր հաջորդ բնական թիվը ստանալու  համար  պետք է  իր  նախորդին գումարել 1։

1, 1+1=2, 2+1=3,   3+1=4,…., 100,100+1=101,…

Այսպիսով՝    1,2,3,․․․,100,101,․․․   բնական  թվեր են։

Առաջադրանքներ

  1. Քանի՞ թվանշան գոյություն ունի։ 10 թվանշան 0, 1, 2, 3 , 4 , 5 , 6 , 7, 8 , 9
  2. 3567  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ 4թվանշան , 3, 5, 6 , 7 .
  3. 489655784 թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։

3 կրկնվող, 3 տարբեր,
4-60285  թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։ 5թվանշան, 6,0,2,8,5

5-70562866  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։

1կրկնվող , 5տարբեր

6-85640058 թիվը գրի առնելիս քանի՞  թվանշան են գործածել,  և  որոնք են դրանք։

8 թվանշան, 8,5,6,4,0,0,5,8

7- 56689554100  թիվը գրի առնելիս քանի՞  տարբեր  ու  քանի՞ կրկնվող  թվանշաններ են գործածվել։

3կրկնվող 4 տարբեր

8- Ո՞րն  է ամենափոքր  միանիշ  թիվը,  իսկ   ո՞րը  ամենամեծը։

1ամենափոքր միանիշ թիվը, ինը ամենե մեծը

9- Հաշվիր բոլոր  միանիշ թվերի քանակը։

9

10- Հաշվիր, թե քանի թվանշան պետք է օգտագործել՝ բոլոր  միանիշ  թվերը   գրելու  համար։

9

11- Ո՞րն է ամենափոքր երկնիշ թիվը, իսկ ո՞րը  ամենամեծը։

10 ամենափոքր 99 ամենամեծը։

12- 15  թվից փոքր քանի՞ երկնիշ թիվ կա։

5(10,11,12,13,14 )