September 12

մայրենի Վիլյամ Սարոյան «Վիրավոր առյուծն ու կրիան»

Իր մոտալուտ մահն զգալով՝ առյուծը մռնչում էր ցավից, երբ սողեսող մոտեցավ կրիան ու հարցրեց.
-Ի՞նչդ է ցավում:
-Որսորդի գնդակն է դիպել ինձ, — պատասխանեց առյուծը:
Կրիան սաստիկ զայրացավ, ասաց.
-Օր ու արև չտեսնեն այդպիսի մարդիկ, որոնք ձեռք են բարձրացնում երկնային այնպիսի մեծ արարածների վրա, ինչպիսին ենք ես և դու:
-Քույրի՛կ,- ասաց առյուծը, ներողամիտ եղիր, բայց պետք է քեզ ասեմ, թե այն վերքը, որ հասցրել է ինձ որսորդը, շատ ավելի քիչ ցավ է պատճառում ինձ, քան քո խոսքերը:
Այս ասելուց հետո առյուծն անմիջապես շունչը փչեց:

Առաջադրանքներ

1. Ընթերցի՛ր առակը և առանձնացրո՛ւ անծանոթ բառերն ու արտահայտությունները, բառարանի օգնությամբ բացատրի՛ր դրանք։

մոտալուտ -մոտակա

2. Բացատրի՛ր տեքստում ընդգծված արտահայտությունը։

վերջին շունչը քաշեց

3. Ո՞վ է այս առակի գլխավոր հերոսը: Բնութագրի՛ր ու նկարագրի՛ր նրան:

կրիան է այս առակի գլխավոր հերոսը ,սողացող,անիծող և մեծամիտ։

4. Մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ առակի ասելիքը։
Առյուծը որ վիրավոր էր որսորդի գնդակից ընդունել էր իր

վիճակը։ կրիան որ Արյուծի հետ փախտատած շատ

ավելի փոքր էր ինքզնիք շատ էր մեծարում ։

5. Փորձի՛ր ինքդ այսպիսի մի առակ հորինել, նկարազարդել և հրապարակել:

Որսորդը աղվեսին թակարդից կազատե մի պայնանով որ նա ինքն իրեն ցեվացնի իբր փափուկ բարձ իր կնոջ համար։ երբ հասնումեն տուն աղվեսը հավերը տեսնելով ծիծաղում է և ակռաները ցույց տալիս ,ժպտում է որսորդին ,որսորդը մտածում է աղվեսը ուրախ է աղվեսը մտածում է ճաշը ապահոված է ։


Posted September 12, 2022 by vanetumanean in category Մայրենի

Leave a Comment

Your email address will not be published. Required fields are marked *

*